Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Աշխարհ

Ինչ խնդիրների են բախվում Հայաստան ու Վրաստան ներգաղթած ռուսները

Արևելաեվրոպական և միջազգային հետազոտությունների կենտրոնը հրապարակել է «Ռուսները՝ Հարավային Կովկասում» զեկույցը՝ հիմնվելով Հայաստանում ու Վրաստանում ռուս ներգաղթյալների շրջանում անցկացված հարցումների վրա, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:

Ուկրաինա՝ ռուսական զինուժի լայնածավալ ներխուժումից հետո, Վրաստանն ու Հայաստանը ռուս ներգաղթյալների նախընտրած ուղղություններից են, որոնք տեղափոխվում են հարավկովկասյան երկրներ մշտական կամ ժամանակավոր բնակության համար՝ նշված է Արևելաեվրոպական և միջազգային հետազոտությունների կենտրոնի՝ «Ռուսները՝ Հարավային Կովկասում» զեկույցում։ Զեկույցի հիմքում Հայաստանում ու Վրաստանում ռուս ներգաղթյալների շրջանում անցկացված հարցումներն են:

«Վրաստանը ցամաքային սահման ունի Ռուսաստանի հետ, իսկ օդային ճանապարհով Հայաստան հասնելը դյուրին է Մոսկվայից կամ [Ռուսաստանի] այլ բնակավայրերից: Այս երկրներն ունեն ներգաղթի այնպիսի քաղաքականություն, որը չափազանց ձեռնտու է ռուսներին»,- «Ամերիկայի Ձայնի» հայկական ծառայությանն ասել է զեկույցի համահեղինակ Ջորջ Սորոկան:

Ըստ զեկույցի, ներգաղթյալների ճնշող մեծամասնությունը Ռուսաստանի խոշոր քաղաքներից են՝ Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ, Եկատերինբուրգ և այլն:

«Հատկանշական է, որ ընտանիք ունեցող անձինք հակված էին ներգաղթել Վրաստան։ Մինչդեռ, միայնակները կամ առանց երեխաների մեկնողները նախընտրել են Հայաստանը»,- նկատում է Ջորջ Սորոկան:

Նրա պնդմամբ, Հայաստանը նախընտրելի ներգաղթի ուղղություն էր անմիջապես պատերազմի բռնկումից հետո՝ մարտ-ապրիլ ամիսներին։ Մինչդեռ, Վրաստանի դեպքում ավելի շատ են Ռուսաստանում մասնակի զորահավաքից հետո՝ սեպտեմբերի վերջին և հոկտեմբերի սկզբին հեռացածները:

«Կարծում եմ, մեծ հաշվով, դա պայմանավորված էր մասնակի զորահավաքի հայտարարումից հետո ավիատոմսերի գների կտրուկ աճով և, իհարկե, Վրաստանի՝ Ռուսաստանի հետ ցամաքային սահմանի առկայությամբ»,- ասում է Սորոկան:

Զեկույցի համաձայն, հարցման մասնակիցների կեսից ավելին չեն որոշել, թե որքան ժամանակով են լքել Ռուսաստանը։ Այս հանգամանքը, ըստ զեկույցի մեկ այլ համահեղինակ Ֆելիքս Քրավաթեքի, վկայում է անորոշության մասին:

Հայաստանն ու Վրաստանը որպես մշտական բնակության վայր դիտարկողների թվերը կարող են ապագայում փոխվել՝ բազմաթիվ գործոնների պատճառով․ օրինակ, ֆինանսական միջոցների բացակայություն, այլ երկիր տեղափոխվելու անկարողություն կամ շենգենյան վիզա ստանալու դժվարություն:

«Հայաստանում նրանց՝ [ներգաղթածների] 20 տոկոսը պնդում է, որ ընդմիշտ է լքել Ռուսաստանը և, չի բացառվում, որ նրանք իրենց կյանքը կապում են Հայաստանի հետ։ Մինչդեռ, Վրաստանում այդ թիվը զգալիորեն պակաս է, ինչը կարող է նշանակել, որ նրանք Վրաստանը դիտարկում եմ որպես տարանցիկ երկիր»,- պնդում է Ֆելիքս Քրավաթեքը «Ամերիկայի Ձայնի» հայկական ծառայության հետ զրույցում::

Երկու երկրներում էլ, ըստ զեկույցի, ներգաղթածները բախվել են որոշակի հոգեբանական և նյութական դժվարությունների, ներառյալ՝ տուն կամ աշխատանք գտնելու խնդիրներ, որոնց փնտրտուքի ժամանակ հանդիպել են որոշակի խտրական վերաբերմունքի։

«Ընդհանրապես, օտարերկրացիների համար ավելի դժվար է ապրելու տեղ գտնելը։ Կացարան գտնելու հարցը որպես մարտահրավեր նշել են Հայաստանում [հարցված] ռուսների գրեթե կեսը։ Մինչդեռ, Վրաստանում այդ ցուցանիշը մի փոքր ավելի ցածր է… ։

Մեկ այլ հարց, որը կարող է կապված լինել խտրական վերաբերմունքի հետ, աշխատանքի շուկան է: Երկու երկրների պարագայում էլ այն մարտահրավեր էր, քանի որ երկու պետություններում էլ յուրաքանչյուր չորրորդ հարցվածը նշել է, որ դժվարություններ է ունեցել ցանկացած տեսակի աշխատանք գտնելիս:

Այն, իհարկե, խտրականության ուղիղ արտացոլում չէ, սակայն աշխատաշուկա մուտք գործելու համար նույնպես որոշակիորեն կարևոր է տեղական համայնքին պատկանելը»,- ասում է Քրավաթեքը:

Ըստ զեկույցի, Հայաստանում հարցվածների 27%-ը գտնում է, որ իրենք այլևս պատասխանատու չեն Ռուսաստանի քաղաքական ապագայի համար։ Մինչդեռ, Վրաստանում այդ թիվը կազմում է 19%: Ներգաղթյալների տեսակետները ռուսական պետական կառույցների վերաբերյալ գերազանցապես բացասական են, հատկապես՝ Հայաստանում:

Այստեղ հարցվածների 66%-ը դրական է գնահատել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի դերը, Վրաստանում այդ թիվը կազմել է 46%:

«Հայաստանում հարցման մասնակից ռուսների 80%-ը շատ բացասական կարծիք ունի Ռուսաստանի նախագահի վերաբերյալ։ Դրանք այն մարդիկ են, ովքեր խզել են կապը ռուսական պետական կառույցների հետ: Չափազանց փոքր է նրանց վստահությունը ռուսական պետական հաստատությունների նկատմամբ: Վրաստանում այս ցուցանիշը մի փոքր ավելի պակաս է»,- նշում է Ֆելիքս Քրավաթեքը:

Հարցման համաձայն, Հայաստան տեղափոխված ռուսաստանցիները քաղաքականապես ավելի ակտիվ են և ակտիվ էին մինչև Ռւսաստանից արտագաղթելը՝ քաղաքական, քաղաքացիական գործունեության կամ պարզապես նորությունների սպառման առումով:

Զեկույցը նշում է, որ Հայաստանում հարցվածների ավելի մեծ տոկոսն է հավանական համարում մասնակցությունը ուկրաինական պատերազմի դեմ կազմակերպվող բողոքի ցույցերին՝ 26%։ Մինչդեռ, Վրաստանում այդ թիվը 11% է:

«Հայաստանում [հարցման մասնակից] ռուսների ավելի քան 50%-ը գտնում է, որ իրենք պարտավոր են քայլեր ձեռնարկել՝ Ռուսաստանի քաղաքական իրավիճակի վրա ազդելու համար: Վրաստանում այդ պարտավորությունը զգում է ռուս միգրանտների մոտ 40%-ը»,- պնդում է Սորական:

Զեկույցի համահեղինակների կարծիքով, Հայաստանում քաղաքական ակտիվության ավելի բարձր ցուցանիշները կարող են պայմանավորված լինել այստեղ ներգաղթած ռուսների ավելի երիտասարդ տարիքով, ինչպես նաև այն հանգամանքով, որ Հայաստան ներգաղթածների զգալի մասը, ովքեր երկիրը լքեցին Ուկրաինայում ռազմական գործողությունների առաջին օրերին, քաղաքականապես ավելի ակտիվ շերտից էին։

Մինչդեռ, Վրաստան ներգաղթածների զգալի հատվածը լքել է երկիրը մասնակի զորահավաքի հայտարարումից հետո՝ ուղղակի ձգտելով խուսափել դրանից:

Ֆելիքս Քրավաթեքն էլ մատնանշում է ժողովրդագրական և տնտեսական ոլորտներումն այն դրական ազդեցությունը, որն առաջացել է ռուսների՝ Հայաստան ներգաղթելու հետևանքով:

Ականատես ենք երիտասարդ, կրթություն ստացած և ֆինանսապես ապահոված մարդկանց զանգվածային ներհոսքին Հայաստան, որի շնորհիվ երկիր է մուտք գործում մարդկային ներուժ և կանխիկ գումար, շեշտում է զեկույցի համահեղինակը ՝ ընդգծելով՝ դա զգալի չափով նպաստում է տնտեսական աճին և այս պահին ամենաշատ ուշադրությանն է արժանանում Հայաստանի պարագայում: