Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

21-րդ դարում Հայաստանը դեռ աղբավայրեր է կառուցում, այն էլ` վարկերով

21-րդ դարում Հայաստանը դեռ աղբավայրեր է կառուցում, այն էլ` վարկերով: Այս մասին հայտարարություն է տարածել Հայկական բնապահպանական ճակատը:

Հաղորդագրության մեջ ասվում է.

«Հայաստանում իհարկե գոյություն ունեն մասնավոր ընկերություններ, որոնք զբաղվում են վերամշակմամբ՝ մեկը թղթի, մյուսը պոլիէթիլենային տոպրակների ու պլաստիկ շշերի, որոշները մարտկոցների, մետաղների եւ այլն: Ու թեեւ տեղային լուծումները ավելի լավ են, քան դրանց իսպառ բացակայությունը, այնուամենայնիվ, համակարգային մոտեցումը միակ տարբերակն է ոչ միայն աղբի վերամշակման խնդիրն արագորեն լուծելու, այլ նաեւ հանրության շրջանում աղբի հանդեպ զգուշավոր վերաբերմունք ձեւավորելու, աղբը տեսակավորելու, իրերը վերօգտագործելու նպատակով:

Իսկ արագ գործելն անհրաժեշտություն է, քանի որ արագ են նաեւ հողերի, ջրերի եւ օդի աղտոտման տեմպերը, ուստի եւ այս հարցին լուծում տալը բխում է բոլորիս՝ առողջ միջավայրում ապրելու կարիքից:

Սակայն Հայաստանում համակարգային, պետական մակարդակով ոչ միայն մինչ օրս չի տրվել լուծում աղբի վերամշակման խնդրին, այլեւ նորնորանոր վարկեր են տրամադրվում Հայաստանին «ավանդական» աղբավայր կառուցելու համար:

2015թ. հուլիսին Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի եւ Երեւանի քաղաքապետարանի միջեւ ստորագրվել է վարկային պայմանագիր, որով բանկը տրամադրում է 8 միլիոն եվրոյի վարկ (քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մասնավոր ընկերությանը) Նուբարաշենի կողքին նոր աղբավայր կառուցելու համար: Լրացուցիչ 8 միլիոն եվրո վարկ տրամադրում է նաեւ Եվրոպական ներդրումային բանկը եւ եւս 8 միլիոն եվրո էլ տրամադրվում է ԵՄ Հարեւանության ներդրումային գործիքի կողմից գրանտի տեսքով: Նպատակն է` Նուբարաշենի չկարգավորվող աղբատեղին «տեխնիկական եւ բնապահպանական անթույլատրելի ստանդարտներից վերածել նոր սանիտարական աղբավայրի, որը կհամապատասխանի ԵՄ ստանդարտներին»: Ըստ ծրագրի նկարագրության՝ այս աղբավայրը նաեւ բնապահպանական օգուտ կտա, քանի որ կկրճատվի 3000 տոնա մեթան գազի արտանետումը, ինչը համարժեք է 60.000 տոնա ածխաթթու գազին: Մեթան գազի առաջացման պատճառը աղբավայրում պարբերաբար բռնկվող հրդեհներն են:

Նշենք, որ Նուբարաշենի ներկայիս աղբավայրը գործում է 1960-ականներից եւ այնտեղ կուտակված է մոտ 6-ից 8 միլիոն տոննա կոշտ թափոն: Տարեկան այս աղբավայր է տեղափոխվում 300-360 000 տոննա ծավալով թափոն:

Նոր սանիտարական աղբավայրը նախատեսվում է կառուցել գործող աղբավայրի անմիջական հարեւանությամբ՝ մոտ 29հա տարածքում: Այն նախատեսված է լինելու 28 տարվա համար եւ 40 մ բարձրությամբ առավելագույն լցման հասնելուց հետո ժամանակավոր մակերեսային մեկուսացում է նախատեսվում՝ 30 տարի հետսպասարկման փուլով (թափոնների կուտակման ավարտից հետո այս փուլում կարգավորվելու են աղբավայրից դուրս եկող արտահոսքերը՝ հող եւ ջուր հնարավոր ներթափանցումները կանխարգելելու համար):

Նոր աղբավայրի տարբերությունը հնից կայանում է նրանում, որ մեկուսացվելու է հիմքը, որպեսզի աղբի եւ հողի միջեւ չլինի շփում, բացի այդ պետք է լինեն սպասարկման կենտրոններ՝ աղբահավաք մեքենաների անիվների լվացման նպատակով, աղբավայրը պիտի լինի ցանկապատ եւ լուսավորված եւ այլն: Աղբավայրից արտահոսքերը հավաքվելու են դրա համար նախատեսված ռեզերվուարում: Իսկ թափոններից առաջացող գազերը հավաքվելու են գազահորերում եւ այրվելու են:

Չնայած որ նշված առավելությունները կարեւոր են, սակայն աղբահանության խնդիրը, ըստ էության, լուծում չի ստանում այս ծրագրով, քանի որ հիմնական բնապահպանական խնդիրները մնում են չլուծված. դրանք են՝ աղբի վերամշակման խնդիրը, այրվող գազը որպես այլընտրանքային էներգիայի աղբյուր չկիրառելը, վտանգավոր թափոնների խնդիրը, քանի որ այս աղբավայրը նախատեսված է լինելու քաղաքային եւ նմանատիպ այլ ոչ վտանգավոր թափոնների համար: Ծրագրում այդպես էլ նշված է, որ «աղբի վերամշակման ԵՄ պահանջը չի կարող կիրառվել այս մակարդակի ծրագրի համար, ուստի եւ սույն ծրագրի ազդեցությունից դուրս է համարվել»: Եվ դա այն դեպքում, երբ Նուբարաշենի կենցաղային աղբի 25%-ը բաղկացած է թափոններից, որոնք չեն կենսաքայքայվում, իսկ պլաստիկ թափոնների թիվը 1989թ.-ից ավելացել է 10 անգամ (աղբյուր):

Ինչ վերաբերում է այրվող գազերից էներգիայի արտադրման հնարավորությանը՝ ապա այս տարբերակը եւս մերժվել է՝ այս տարբերակի շահագործման եւ տեխնիկական սպասարկման բարձր ինքնարժեքի, թափոնների այրման դեպքում այրման արգասիքները հեռացնելու համար լրացուցիչ տարածք հատկացնելու պատճառով:

Այսինքն, թափոնները վերամշակելու համար, միգուցե նաեւ էներգիա ստանալու համապատասխան համակարգեր տեղադրելու համար՝ հետագայում լրացուցիչ գումարներ կպահանջվեն, ամենայն հավանականությամբ վարկերի տեսքով:

Մինչդեռ դեռեւս 2002 թ.-ից սկսած քաղաքապետարանի եւ ճապոնական «Շիմիձու» ընկերության միջեւ բանակցություններ էին ընթանում աղբավայրի 52.3 հա տարածքում իրականացնել կենսագազի օգտահանման եւ էլեկտրական էներգիայի արտադրման ծրագիր, որի շրջանակներում պետք է տեղադրվեր 1.4ՄՎտ հզորությամբ գազամխոցային շարժիչով էլեկտրաէներգիայի գեներատոր, որը կաշխատեր աղբավայրից ստացվող մեթան գազով: Այդ ծրագրով ոչ միայն բնապահպանական լուծում կտրվեր գազի արտանետումներին, քանի որ դրանց ծավալը կկրճատվեր 21 անգամ, այլեւ Հայաստանը կունենար սեփական վերականգվող հումքից էլեկտրաէներգիա, չհաշված տարեկան 550 հազար ԱՄՆ դոլար եկամուտը եւ տեղադրված համակարգը կառուցումից հետո անհատույց Երեւանի քաղաքապետարանին փոխանցելը: Ճապոնական կողմն էլ այդ կերպ Կիոտոյի արձանագրությամբ ստանձնած իր պարտավորությունները կիրականացներ՝ ուղղված մթնոլորտ ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման համար:

Սակայն հետագայում էկոնոմիկայի նախարարությունը վերապահումներ արեց ծրագրի իրականացման շուրջ՝ պատճառաբանելով, թե իբր ճապոնական ընկերությունը մենաշնորհային դիրք կունենա Նուբարաշենի աղբավայրում, որը կսահմանափակի աղբահանության բնագավառում այլ օպերատորների ներգրավման հնարավորությունը: Ընդ որում այս որոշման մեջ դեր է խաղացել նաեւ Համաշխարհային բանկը, ով գնահատել էր նման ծրագիրը որպես «ֆինանսական ռիսկերի բարձր աստիճան» պարունակող, եւ դա այն դեպքում երբ ճապոնական կողմն ինքն էր փակում ողջ ծախսերը (աղբյուր):

Արդեն 2009թ.-ին կնքված համաձայնագրի շրջանակներում ճապոնական ընկերությանը հատկացված մի փոքր հատվածում (7.5հա) ընկերությունը տեղադրել է աղբավայրում առաջացող կենսագազի հավաքման կայան, ուր սակայն գազը պարզապես հավաքվում ու այրվում է եւ դրանից չի արտադրվում էներգիա: Չնայած դրան՝ ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ 2009-ից մինչ օրս Նուբարաշենում բիոգազի այրման միջոցով ածխաթթու գազի արտանետումները կրճատվել են ավելի քան 100.000 տոննայով: Ճապոնական ծրագրի լիարժեք իրականացման դեպքում այս թիվը կեռապատկվեր:

Նշենք, որ ճապոնական ընկերությունը նախնական ծրագրով ներդնելու էր 8մլն ԱՄՆ դոլար, իսկ արդեն ծրագրի իրականացման ողջ ժամանակահատվածի՝ 16 տարիների ընթացքում հայկական կողմի հասույթը կազմելու էր 8մլն 800 հազար ԱՄՆ դոլար: Այսինքն, Նուբարաշենի աղբավայրի կենսագազի այրումից ստացած եկամուտները կայանի՝ 2002թ-ից ի վեր գործարկելու դեպքում արդեն 2018թ.-ին հայկական կողմն ինքնուրույն կարող էր սկսել 8մլն ԱՄՆ դոլար ներդնել նոր աղբավայր կառուցելու ծրագրում, կամ էլ աշխատեր վերամշակման կայանների ստեղծման ուղղությամբ:

Ավելին, 2014թ.-ին ՎԶԵԲ-ի տրամադրած 3.5 մլն եվրո վարկի փոխարեն, որով 8 նմանատիպ աղբավայր պետք է կառուցվի Կոտայք եւ Գեղարքունիք մարզերում, Հայաստանը կարող էր ինքնուրույն փակել ծախսերը:

Սակայն հայկական կողմը ոչ միայն առ այսօր հրաժարվում է ծրագրերից, որոնք լուծումներ կարող են տալ բնապահպանական խնդիրներին, այլեւ հրաժարվում է թեթեւացնել Հայաստանի առանց այն էլ ծանր վարկային բեռը: Հիշեցնենք, որ 2016թ.-ի դրությամբ ՀՀ պարտքը կազմում է 5.9 մլրդ ԱՄՆ դոլար, այսինքն ՀՆԱ-ի 55%-ը:

Հետաքրքրական է, որ 2013թ.-ին Հանրապետական կուսակցության Երեւանի ավագանու նախընտրական ծրագրում առկա է եղել աղբահանության խնդրին լուծումներ տալու դրույթը, որով նախատեսված էր 5 տարվա մեջ աղբի տեսակավորման եւ վերամշակման ձեռնարկություններ հիմնել: Չնայած նախընտրական ծրագիրը չի իրականացվել՝ միանշանակ կարելի է եզրակացնել, որ իշխող խումբը շատ լավ գիտակցում է խնդրին լուծում տալու կարեւորությունը, սակայն նրանց անգործությունն ու կամքի բացակայությունը թույլ են տալիս արձանագրել ներկայիս կառավարության պատճառով գլոբալ կլիմայական փոփոխություններում Հայաստանի բացասական ներդրումը, ինչպես նաեւ կառավարության կողմից մարդու՝ առողջ միջավայրում ապրելու իրավունքի խախտումը: Դե իսկ միջազգային ֆինանսական կազմակերպությունները Հայաստանի առջեւ խիստ պահաջներ չդնելու եւ ոչ կայուն ծրագրեր ֆինանսավորելու արդյունքում դառնում են ներկայիս կառավարության գործած իրավախախտումների մեղսակից: