Մի վախեցիր, հավատա
Կարելի է խոսել ամեն ինչի մասին ու ամենքի մասին։ Իրավամբ, կարելի է քննադատել իշխանությանը, օպոզիցիային, մեկին՝ անսխալականության բարդույթով տառապելու, մյուսին՝ իշխանության ամեն սխալի վրա չարախնդալու համար, սակայն անհրաժեշտ է արձանագրել, որ այդքանից հետո Հայաստան աշխարհը թեպետ կտրեցին Արցախից, Հայաստանում տարածեցին վախի ու սարսափի մթնոլորտ, թողեցին մեն մենակ ներքին ու արտաքին խնդիրների առաջ,, սակայն հայաստանցին ու արցախցին ընկած, բայց ոչ ծնկած, դիմակայեց։ Գնացողը գնաց, մնացողը մնաց։ Այսօր ավելի, քան երբևէ, անհրաժեշտ է լծվել գործի, ուժեղացնել պետական ինստիտուտները, իրավական, տնտեսական, քաղաքական, ռազմական ոլորտները։ Մաքրել վերջապես ավգյան ախոռները՝ առանց հաշվի առնելու կուսակցական կամ անձնական շահը։
Իշխանությունը պարտավոր է ազնիվ լինել իր քաղաքացու հետ։
Երկրում պետք է իշխի օրենքի դիկտարուրան, իրավունքի գերակայությամբ։
Պատերազմական շրջանի Հայաստանը պետք է վերականգնի մահապատիժը որոշ հանցատեսակների համար։ Պետական, քաղաքական, գործարար շրջանակներում միմյանց խաբելը պետք է քրեականացվի, պետական շահը պետք է մղվի գլխավոր պլան։
Եվ ամենակարևորը. Մի վախեցիր, հավատա։
Հայրդ հաղթել է չարին, ինքդ եղիր կրողը չարին հաղթելու և քո ոլորտում անհնարինը հնարավոր դարձնելու առաջամարտիկը։ Ու վայելիր հաղթողի դափնիները։
Աստված օրհնի Հայաստանը։
Լևոն Բաղդասարյան, փաստաբան


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ