Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար  Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով Վրաստանն ու Ղազախստանը ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ են ստորագրել Հունվարի 1-ից տաքսու վարորդները և գրանցված աշխատողները կանցնեն 100% սուբսիդավորման համակարգի. Ավանեսյան Վրաստանի ՆԳ նախարարը գալիս է Հայաստան Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մամուլի ասուլիսը. ուղիղ Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. հրապարակված լուսանկարները չեն համապատասխանում իրականությանը. ՔԿ Էկոնոմիկայի նախարարությունը կոչ է անում արտահանող ընկերություններին Ուիթքոֆն ուղևորվել է Դոհա, որտեղ սպասվում են ամերիկա-իրանական բանակցությունները «Մարդը՝ ափի մեջ» բեմադրությունը` «Արև Արենայի» բացօթյա բեմում Ոստիկանության 2 ծառայողի նկատմամբ կիրառվել է «Ծառայության դադարեցում»

Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունըԱվագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլովՎրաստանն ու Ղազախստանը ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ են ստորագրելՀունվարի 1-ից տաքսու վարորդները և գրանցված աշխատողները կանցնեն 100% սուբսիդավորման համակարգի. ԱվանեսյանՎրաստանի ՆԳ նախարարը գալիս է ՀայաստանԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մամուլի ասուլիսը. ուղիղՊայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. հրապարակված լուսանկարները չեն համապատասխանում իրականությանը. ՔԿԷկոնոմիկայի նախարարությունը կոչ է անում արտահանող ընկերություններինՈւիթքոֆն ուղևորվել է Դոհա, որտեղ սպասվում են ամերիկա-իրանական բանակցությունները«Մարդը՝ ափի մեջ» բեմադրությունը` «Արև Արենայի» բացօթյա բեմումՈստիկանության 2 ծառայողի նկատմամբ կիրառվել է «Ծառայության դադարեցում»Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի» արտադրատեսակի արտադրությունը. ՍԱՏՄԿիևը հրաժարվել է կիսվել անօդաչու թռչող սարքերի արտադրության տեխնոլոգիաներովՏեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանաՅակուտիայում 173 ուղևոր տեղափոխող ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուցԳերմանիայում Շտադե քաղաքում հինգ մարդ է զոհվել հրաձգության հետեւանքովԵթե Հակակոռուպցիոն կոմիտեն չնշեր ուժի անունը, կթիրախավորվեին բոլորը․ Սրբուհի ԳալյանՀայաստանում դիզվառելիքի դեֆիցիտ չկա․ Գևորգ ՊապոյանՀունիսի 30-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունՀեռախոսների սև շուկայի դեմ պայքա՞ր, թե՞ քաղաքացիներին վերահսկելու մեխանիզմՀայաստանի կողմից ընտրված «Գործելով հանուն բնության» խորագիրը միայն կարգախոս չէ. այն գործողության կոչ է. Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀայտարարվել է մրցույթ Պետգույքի նախագահի պաշտոնի համարԵթե ամերիկյան կողմը հավատարիմ մնա, մենք նույնպես կկատարենք մեր պարտավորությունները. ՓեզեշքիանՄոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքովՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել ՆԳՆ «Հատուկ կացարան»․ ինչ խնդիրներ են արձանագրվել200 հազար ռոճիկ մարդը. նոր ձայնագրություն է հրապարակվելՀայտնաբերվել է 475 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երևանի քաղաքապետն ընդունել է Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանինՓաշինյանն Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն արձագանքելու կարիք չի տեսնումՆիկոլ Փաշինյանը հերքել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ անձնական խնդիրներ ունենալու մասին խոսակցություններըԿոյուղագծերի և հեղեղատարների կառուցում մայրաքաղաքի 35 հասցեներումՈրքան ծիրան, կեռաս, պղպեղ և ծաղիկ է արտահանվել․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակելԼոռու մարզում գազանջատումներ կլինեն․ հասցեներԱկնկալում ենք, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կցուցադրի Եվրոպայի պաշտպանությունն ամրապնդելու ուժեղ քաղաքական կամք. ԷրդողանԱԺ նախագահի տեղակալի թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը և Վահագն ԱլեքսանյանըԳործարկվել է առողջապահության նախարարության նոր կայքըԹրամփը հաստատել է, որ ԱՄՆ-Իրան բանակցությունները տեղի կունենան Դոհայում՝ երեքշաբթի ՆԳՆ-ն ներկայացրել է ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՄեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար«Ձեր հեռախոսն արգելափակված է»․ IDBank-ը զգուշացնում է կիբերշորթման դեպքերի մասինՌուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունները կարգավորել են Ակտաուի մոտ տեղի ունեցած աղետի հետևանքներըԿասեցվել է «Թամարա» ապրանքանիշի երեք արտադրատեսակների արտադրությունըԱշխարհի առաջնությունը՝ ֆավորիտների փորձության և անակնկալների բեմԵրևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումըԳալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելըԿրիշտիանուն սովոր է լինել ճիշտ տեղում ճիշտ ժամանակինԲուրկինա Ֆասոյի իշխանությունները Ֆրանսիային մեկ շաբաթ են տվել դեսպանատունը փակելու համար. Le Monde
Հայաստան

Նիկոլ Փաշինյանն իր համախոհությունն է հայտնել Ալիևին

2022թ. հոկտեմբերի 14-ին ելույթ ունենալով Աստանայում տեղի ունեցած ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստում՝ Նիկոլ Փաշինյանը չի խոսել ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Անարդարացիորեն և անիրավացիորեն Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի ասել առ այն, որ՝

• ադրբեջանաարցախյան հակամարտությունը կարգավորված չէ և այն պետք է կարգավորվի համակարտության կարգավորման նպատակով ստեղծված միջազգային միակ մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափի շրջանակներում՝ հիմնված միջազգային իրավունքի երեք սկզբունքների այն է՝ ազգերի ինքնորոշման, ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու և տարածքային ամբողջականության, վրա:
• Արցախի հայությունն իրացրել է միջազգային իրավական ակտերով և ԽՍՀՄ օրենսդրությամբ, մասնավորապես՝ ՄԱԿ-ի կանոնադությամբ և «ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ 1990թ. ապրիլի 3-ի օրենքով սահմանված ինքնորոշման իր իրավունքը և այն պետք է ստանա միջազգային ճանաչում:
• 2020թ. դեկտեմբերի 12-ին օկուպանտ Ադրբեջանի զինված կազմավորման ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 1-ին կետը (ըստ որի Հայաստանը և Ադրբեջանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում), օկուպացրել են Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը, մինչ օրս գտնվում են այնտեղ և պետք է անհապաղ, առանց նախապայմանների դուրս գան նշված տարածքներից ու վերադառնան ելման դիրքեր:

• 2022թ. մարտի 24-ին օկուպանտ Ադրբեջանի զինված կազմավորման ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 1-ին կետը (ըստ որի Հայաստանը և Ադրբեջանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում), օկուպացրել են Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Փառուխ գյուղը, գյուղի շրջակայքը, Քարագլուխ նախկին բնակավայրը, համանուն բարձունքը և հարակից տարածքները, մինչ օրս գտնվում են այնտեղ և պետք է անհապաղ, առանց նախապայմանների դուրս գան նշված տարածքներից ու վերադառնան ելման դիրքեր:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խոսել ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորման անհրաժեշտության մասին՝ կարող ենք արձանագրել, որ ըստ Նիկոլ Փաշինյանի՝ հակամարտությունը կարելի է համարել կարգավորված: Չխոսելով ադրբեջանաարցախյան հակամարտության չկարգավորված լինելու մասին՝ Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, իր համախոհությունն է հայտնել օկուպանտ Ադրբեջանի սուլթան Իլհամ Ալիևի՝ վերոհիշյալ նիստում հնչեցրած հետևյալ պնդումներին. «Ղարաբաղը Ադրբեջան է: Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը կապահովվեն Ադրբեջանի Սահմանադրության համաձայն։ Մենք չենք պատրաստվում մեր ներքին հարցերը քննարկել կողմերից ոչ մեկի հետ։ Եվ որքան հասկացա Պրահայի հանդիպման արդյունքներից, այս թեման որևէ տարընթերցում չի առաջացրել քառակողմ հանդիպման բոլոր մասնակիցների միջև:»:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ կարող ենք պնդել, որ Նիկոլ Փաշինյանի նման մոտեցումն իր էությամբ հակաարցախյան մոտեցում է և կատարելապես հակասում է Արցախի ամբողջ, իսկ Հայաստանի հայության մեծ մասի դիրքորոշմանը, դեմ է Արցախի ու Հայաստանի Հանրապետությունների ազգային, պետական շահերին: Արցախի Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետությունում և Սփյուռքում ապրող հայ ժողովուրդն այս պահին ունի մեկ կենսական կարևորության ազգային խնդիր. համազգային ուժերի գերլարմամբ քաղաքական բոլոր մեթոդներով իշխանությունից հեռացնել Նիկոլ Փաշինյանին: Իշխանությամբ օժտված Նիկոլ Փաշինյանը էքզիստենցիալ կամ գոյութենական սպառնալիք է Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում ապրող հայության համար:

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ քաղաքագետ