Հայաստան-Արցախ ճանապարհի աշխատանքները կավարտվեն նախատեսված ժամկետում
«Հրապարակ» թերթը գրում է. «Օգոստոսից մեկնարկել է Լաչինի միջանցքի այլընտրանքային հիմնական ճանապարհի հայկական հատվածի շինարարությունը, որն ավարտվելուն պես Հայաստան-Արցախ ճանապարհային կապը կապահովվի ոչ թե ժամանակավոր գրունտային ճանապարհով, այլ՝ նորով։
Արցախը Հայաստանին միացնող նոր երթուղու կառուցումն իրականացնում է 3 ընկերություն։ Ասում են՝ աշխատանքները կավարտվեն նախատեսված ժամկետում, եւ հունվարից կգործի նոր ճանապարհը։
Ինչ վերաբերում է կոմունիկացիաների՝ գազի, էլեկտրաէներգիայի, ինտերնետ կապի համակարգերի տեղափոխմանը, տեղեկացանք, որ էլեկտրահաղորդման եւ ինտերնետ մալուխներն արդեն տեղափոխել են, իսկ գազատարի համար մեծ միջոցներ են պահանջվում, ուստի այժմ հարցը առկախված է, եւ գազամատակարարումը տեղի է ունենում նախկինի պես։ Այսինքն՝ կա վտանգ, որ Ադրբեջանը ցանկացած պահի կարող է սադրանքի դիմել, ինչպես Փառուխի դեպքերի օրերին, երբ Ստեփանակերտն օրեր շարունակ զրկված էր գազից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ