Ինչու է շտապում իրանական կողմը
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր Սյունիքի մարզի Կապան համայնքում տեղի կունենա Իրանի գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությունը։ Պաշտոնական այցով երեկվանից Հայաստանում է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը: Նա Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ կմասնակցի հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությանը։
Ուշագրավ է, որ հյուպատոսության շենքում վերանորոգման աշխատանքները դեռ չեն ավարտվել, բայց այն հանդիսավոր արարողությամբ բացելու որոշում է կայացվել, ենթադրվում է՝ իրանական կողմի նախաձեռնությամբ։ Բանն այն է, որ, ինչպես հաղորդում են Սյունիքի մեր աղբյուրները, մարզային իշխանություններն անգամ տեղյակ չեն եղել այսօր սպասվող միջոցառման մասին, եւ այն, ըստ էության, կայացել է սպոնտան։
Հիշեցնենք, որ Իրանի կառավարությունը Սյունիքում գլխավոր հյուպատոսություն բացելու մասին որոշում կայացրել էր դեռ 2021-ի դեկտեմբերին, իսկ դրանից հետո Իրանի գլխավոր հյուպատոս է նշանակել Աբեդին Վարամին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ