Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Արքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարում Կձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազա Ադրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ 2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվի Մանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրս Զանգվածային ծեծկռտուք Աբու Դաբիում Բալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներում Գվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Այդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումը Չինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքները Կլիմայական փոփոխություններն արագանում են Դոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում է

Արքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)Սա այն խաղն է, որը կորոշի մեզ համար գուցե և 1-ին տեղի ճակատագիրըՄայրաքաղաքում աշխատանքային օրերին արտաքին լուսավորությունը կմիանա 06:30-իցՆոր Զովքի մի շարք արտադրամասերի արտադրությունը կասեցվել էԽորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց TRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթըԷջմիածին-Երևան ավտոբուսների վերջնակետը Երևանում մնում է Կիլիկիա ավտոկայանըԱնահիտ Ավանեսյանը ԱՆ խորհրդատուների հետ քննարկել է բուժաշխատողների անհատական լիցենզավորման գործընթացըՀայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ փակ բնույթ կրող փաստաթղթերին կարող է սահմանափակվելԱբովյանի պետական էներգետիկական քոլեջը՝ նոր հնարավորություններով. ստորագրվել է հուշագիր ՀԷՑ-ի հետԱրհեստական բանականության օրեր 2026Մասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտելՍթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները Աբու Դաբիից ժամանել են ՄոսկվաՊարզաբանում` հանրային տրանսպորտում 13-ամյա երեխայի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալՄԱԿ-ում նշել են Հայաստանի անկախության 35-ամյակըՓակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհըՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստ (տեսանյութ)Կոմիտաս պարկ բնակելի համալիրի գազիֆիկացման հարցին լուծում է տրվելՔրեական ոստիկանները հայտնաբերել են 9 փաթեթ հերոին, 21 փաթեթ մարիխուանա և հալյուցինոգեն սնկեր (տեսանյութ)ՄԻՊ-ը պետք է լինի սկզբունքային և համարձակՕգտվե՛ք Road Control հավելվածից և նպաստե՛ք ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացմանըԺաննա Անդրեասյանն ընդունել է ՌԴ դեսպան Սերգեյ ԿոպիրկինինՍպասվում է առանց տեղումների եղանակԿիլիան Մբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի դեմ հանդիպումը
Հայաստան

Զորամասերի համալրումները տեղի են ունենում խնդիրներով․ Տիգրան Աբրահամյան

Զորամասերի համալրումները տեղի են ունենում խնդիրներով, համալրման գործընթացում առկա են խափանումներ, քանի որ զինված ուժերը համալրելու և արտաքին սպառնալիքները չեզոքացնելուն ուղղված անհրաժեշտ մեխանիզմները գործի չեն դրվել: Ֆեյսբուքյան գրառմամբ նման դիտարկում է արել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

Պաշտպանության նախարարի հայտարարությունը՝ եռամսյա հավաքներից հրաժարվելու և դրանք 25-օրյա դարձնելու վերաբերյալ, քննարկման տարօրինակ կուրս վերցրեց:

Մեկ այլ՝ ոչ պակաս խնդրահարույց, հայտարարություն էլ վերաբերվում էր հավաքները՝ ՀՀ բոլոր զինապարտ քաղաքացիների համար պարտադիր դարձնելուն:

Նախ, ի՞նչ է նշանակում, թե եռամսյա հավաքներից հրաժարվում ենք և անցկացնելու ենք 25-օրյա հավաքներ: Իսկ որտեղ է գրված, որ դրանք պարտադիր 3-ամսյա բնույթ ունեն:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքն ընդամենը սահմանում է, որ դրանք կարող են լինել մինչև 3 ամիս ժամկետով, իսկ ժամկետը կախված է սահմանված պլաններից և նպատակներից:
Ավելին՝ նույն օրենքը հստակ սահմանում է, թե ինչ է իրենից ներկայացնում վարժական հավաքը: Վարժական հավաքներ` պահեստազորի առաջին խմբում հաշվառված քաղաքացիների ռազմական ունակությունները կատարելագործելու և նրանց վերապատրաստելու նպատակով:

Այսինքն, վարժական հավաքի նպատակը պահեստազորի ռազմական ունակությունները կատարելագործելու և վերապատրաստելու նպատակ են հետապնդում:

Վարժական հավաքները հայտարարվում են ՀՀ կառավարության որոշմամբ` յուրաքանչյուր տարվա զորահավաքային նախապատրաստության պլանների հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած միջոցառումների ցանկի, ժամկետների և ներգրավվող թվաքանակի ու մասնագիտությունների համաձայն:

Ընդ որում՝ վարժական հավաքների սահմանման մեջ որևէ բան նշված չէ մարտական հերթապահության անցկացման մասին: Նոր բան չեմ ասի, եթե նշեմ, որ վերջին 2՝ եռամսյա և երկամսյա հավաքների իրական ու հիմնական նպատակը քաղաքացիներին մարտական հերթապահության ներգրավելն է:

Ինչ վերաբերվում է վարժական հավաքները ՀՀ բոլոր զինապարտ քաղաքացիների համար պարտադիր դարձնելուն, ապա հասկանալու համար, թե սա ինչ է ներկայացնում, ապա միայն նշեմ, որ պահետազորում մի քանի հարյուր հազար մարդ է ներգրավված, իսկ թե ինչ է նշանակում ՄԻ ՔԱՆԻ ՀԱՐՅՈւՐ ՀԱԶԱՐ մարդու ամբողջությամբ վարժական հավաքների ներգրավելը, կարծում եմ, որ արդեն պարզ է՝ հաշվի առնելով կազմակերպչական, տեխնիկական, գաղափարական, մասնագիտական և մեծ թվով այլ գործոնների լիակատար բացակայությունը:

Ցանկացած երկիր ունի մոբիլիզացիոն ռեսուրսի անհրաժեշտ թիվ, որը տարբեր փուլերում կարող է փոփոխության ենթարկվել և նախատեսված է երկրին սպառնացող վտանգների դեպքում արդյունավետ հավաքների անցկացման և զորքերի համալրման համար:
Այսինքն՝ դա այն օպտիմալ թիվն է, որ նախատեսված է հնարավոր սպառնալիքների դեպքում, տարբեր ուղղություններով նախատեսված զորամասերը համալրելու (կցագրված անձնակազմ) և մարտական խնդիրը լուծելու լիարժեք հնարավորություններ ստեղծելու համար:
Ցանկացած նորմալ պետության դեպքում, առաջնային շեշտը պետք է դրվի այդ ռեսուրսի վրա, որի ռազմական ունակությունների կատարելագործումը, վերապատրաստումը և ժամկետների և օպտիմալության առումով հնարավոր է կազմակերպել:

Այս հավաքների մեկ այլ խնդիր է, երբ քաղաքացուն ներգրավում են վարժական հավաքների, սակայն համապատասխան հանձնաժողովները պատշաճ կարգով բուժհետազոտություն չեն անցկացնում (օգոստոսին հավաքի ներգրավված քաղաքացի մահացավ, իսկ հետագայում պարզվեց, որ նա բուժհետազոտում չի անցել):

Ես ինքս ստացել եմ ահազանգեր այն մասին, որ քաղաքացիներին առանց հետազոտության փորձում են ներգրավել վարժական հավաքներին, դեռ չեմ խոսում այն մասին, որ քաղացիներին ծանուցումներ են տալիս և պահանջում, օրինակ՝ 1 ժամից ներկայանալ զինոմիսարիատ ու մեկնել զորամաս, ինչը ևս սահմանված կարգի խախտում է:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը սահմանում է, որ քաղաքացին վարժական հավաքի կանչվում է իր հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատի կողմից տրված փաստաթղթային կամ էլեկտրոնային ծանուցման համաձայն: Ծանուցման հիման վրա զինվորական կոմիսարիատ ներկայացած քաղաքացին անցնում է ԲՈւԺՀԵՏԱԶՈՏՈւՄ, որի արդյունքներով վարժական հավաքի կանչվելու ենթակա ճանաչվելու դեպքում ուղարկվում է վարժական հավաքի անցկացման վայր:

Զինված ուժերը համալրելու և արտաքին սպառնալիքները չեզոքացնելուն ուղղված անհրաժեշտ մեխանիզմները գործի չեն դրվել, ինչի հետևանքով զորամասերի համալրումները տեղի են ունենում խնդիրներով, համալրման գործընթացում առկա են խափանումներ: Այս հիմքով և այս սկզբունքների հիման վրա որևէ լուրջ խնդիր անհնար է լուծել, հետևանքը՝ ՀՀ-ից խլվող տարածքներն են ու մեծաթիվ զոհերը: