Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Արքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարում Կձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազա Ադրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ 2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվի Մանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրս Զանգվածային ծեծկռտուք Աբու Դաբիում Բալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներում Գվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Այդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումը Չինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքները Կլիմայական փոփոխություններն արագանում են Դոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում է

Արքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)Սա այն խաղն է, որը կորոշի մեզ համար գուցե և 1-ին տեղի ճակատագիրըՄայրաքաղաքում աշխատանքային օրերին արտաքին լուսավորությունը կմիանա 06:30-իցՆոր Զովքի մի շարք արտադրամասերի արտադրությունը կասեցվել էԽորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց TRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթըԷջմիածին-Երևան ավտոբուսների վերջնակետը Երևանում մնում է Կիլիկիա ավտոկայանըԱնահիտ Ավանեսյանը ԱՆ խորհրդատուների հետ քննարկել է բուժաշխատողների անհատական լիցենզավորման գործընթացըՀայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ փակ բնույթ կրող փաստաթղթերին կարող է սահմանափակվելԱբովյանի պետական էներգետիկական քոլեջը՝ նոր հնարավորություններով. ստորագրվել է հուշագիր ՀԷՑ-ի հետԱրհեստական բանականության օրեր 2026Մասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտելՍթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները Աբու Դաբիից ժամանել են ՄոսկվաՊարզաբանում` հանրային տրանսպորտում 13-ամյա երեխայի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալՄԱԿ-ում նշել են Հայաստանի անկախության 35-ամյակըՓակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհըՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստ (տեսանյութ)Կոմիտաս պարկ բնակելի համալիրի գազիֆիկացման հարցին լուծում է տրվելՔրեական ոստիկանները հայտնաբերել են 9 փաթեթ հերոին, 21 փաթեթ մարիխուանա և հալյուցինոգեն սնկեր (տեսանյութ)ՄԻՊ-ը պետք է լինի սկզբունքային և համարձակՕգտվե՛ք Road Control հավելվածից և նպաստե՛ք ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացմանըԺաննա Անդրեասյանն ընդունել է ՌԴ դեսպան Սերգեյ ԿոպիրկինինՍպասվում է առանց տեղումների եղանակԿիլիան Մբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի դեմ հանդիպումը
Մամուլ

Եթե ուզում են մատաղ անել, թող ասեն. Տիրան Խաչատրյան

«Հրապարակ» թերթը գրում է. «Հարցազրույց ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ, Հայաստանի ԶՈւ գեներալ-լեյտենանտ, Հայաստանի ազգային հերոս Տիրան Խաչատրյանի հետ

Երեկ՝ կառավարության նիստի ժամանակ, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց եռամսյա հավաքները 25-օրյա հավաքներով փոխարինելու մասին։ Դրանք որքանո՞վ կարող են արդյունավետ լինել։

Անկեղծ ասած, թե ինչ ծրագրով են ուսուցումն անցկացնելու՝ չգիտեմ, բայց այն ձեւով, ոնց որ ներկայացված է՝ մեկ շաբաթ ուսուցում, չորս օր ծանոթացում, երկու շաբաթ մարտական հերթապահություն… եթե նախապատրաստում են մարտական հերթապահության համար, մեկ շաբաթ ժամկետը շատ փոքր ժամկետ է։ Ես չգիտեմ՝ ինչ ծրագիր են մշակել, այդ ինչպիսի՞ արդյունավետություն ունի։

Նախապատրաստական շրջանը նվազագույնը որքա՞ն պետք է տեւի։

Գիտեք, այս պարագայում կարեւորն այն է, թե ինչպիսի ծրագրով են դա իրականացնում։ Ասենք, հիմա էլ երիտասարդ զինվորը, որ զորակոչվում է բանակ, միջին հաշվով հինգ ամիս պատրաստություն է անցնում, այդ թվում՝ նաեւ մարտական հերթապահության նախապատրաստման։ Միայն դրանից հետո է թույլատրվում մարտական հերթապահությունը։ Եվ ասեմ, որ այդ ծրագիրն էլ բավական հագեցվածություն ունի, եւ փաստն էլ այն է, որ նույնիսկ դրանից հետո արդյունավետությունը՝ մարտական հերթապահության իրականացման, այդքան էլ բարձր չէ։ Ես չեմ պատկերացնում՝ մեկ շաբաթ նախապատրաստական գործընթացն ինչպես է ապահովելու այդ մարտական հերթապահության իրականացումը։ Իրականում աբսուրդի ժանրից է։

Ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատներին դիմակայելու համար մեկ շաբաթ պատրաստություն անցած մարդկանց առաջնագիծ ուղարկելն ի՞նչ է նշանակում։

Դա նշանակում է ուղղակի, ռուսերեն բառ կա՝ пушечное мясо, թնդանոթի միս։ Մարդկանց ուղղակի անպատրաստ տանել, եսիմ, եթե ուզում են մատաղ անել, թող ասեն՝ մատաղ ենք անում։

Սա պայմանավորում եք բանակի անձնակազմի անբավարար լինելո՞ւ հետեւանքով, զինծառայողների քանա՞կը չի բավականացնում։

Քանակը, միանշանակ, կարող է եւ հիմա չի բավականացնում, այսինքն՝ ոչ թե կարող է, իհարկե՝ չի բավականացնում, բայց այդկե՞րպ թվաքանակը լրացնել՝ ավելի լավ է ուղղակի մանեկեններ ունենալ ու դրանով կազմակերպել։

Նման որոշումների կայացումն իշխանությունների, պաշտպանության նախարարի անփորձությա՞ն հետեւանք է։

Ես ավելի շատ ոչ արհեստավարժության հետ կկապեի։ Գիտեք, մարդ կարող է անփորձ լինել, բայց տրամաբանություն ունենալ, գիտելիքներ ունենալ, որը հետո ինչ-որ բաներ կհղկվի դրա մեջ։ Բայց այսպիսի մոտեցումն ուղղակի պրոֆեսիոնալիզմի պակաս է, որը շատ ծանր հետեւանքներ, ցավոք սրտի, կարող է ունենալ։

ՊՆ-ում մասնագետներ չե՞ն մնացել, ովքեր Սուրեն Պապիկյանին կհուշեին, որ նման նախագիծ չի կարելի ներկայացնել։

ՊՆ-ում մասնագետներ կան, բայց ինչքանո՞վ են այդ մասնագետներին լսում, կարծիքները հաշվի առնում՝ դա ուրիշ հարց է արդեն։

Եթե պարզ խոսենք՝ մարդկանց ուղիղ մահվա՞ն են ուղարկում։

Ստացվում է՝ այո։

2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Փաշինյանը հայտարարեց, որ փրկել է 25-30 հազար զինծառայողի կյանք։ Հարց է առաջանում՝ որտե՞ղ են այդ պատրաստված զինծառայողները, ինչո՞ւ նրանց չեն ուղարկում առաջնագիծ։

Այդ զինծառայողների կյանքը, այսպես չակերտավոր ասենք, որ «փրկեց», հետո հետ բերեցին այնտեղ, որտեղ իրենք կային՝ հետ բերեցին Հայաստան, այստեղից էլ մի մասն ընդհանրապես չծառայեց, մի մասն էլ զորացրվեց, ու դրանից հետո էլ նոր պատրաստություն, փոխարինում, համապատասխան աշխատանքներ չիրականացվեցին։

Հիշեցնենք, որ կառավարության հոկտեմբերի 13-ի նիստի ժամանակ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ ՊՆ-ն հրաժարվում է եռամսյա հավաքներից՝ դրանք դարձնելով 25-օրյա։ Այդ հավաքները պարտադիր են լինելու զինապարտ բոլոր ՀՀ քաղաքացիների համար։ 25 օրից միայն 14 օրն է նախատեսվում մարտական հերթապահություն իրականացնելու համար»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում