Ի՞նչ են թաքցնում Ազգային ժողովում
Ազգային ժողովի (ԱԺ) կայքում արդեն շաբաթից ավելի չի հրապարակվում ԱԺ աշխատակազմին պարգևավճար վճարելու վերաբերյալ Ազգային ժողովի նախագահի կարգադրությունը:
ԱԺ կայքում միայն ԱԺ պատգամավորներին պարգևատրելու մասին կարգադրությունն է:

Ուշագրավ է, որ թեպետ Հակոբ Արշակյանի կողմից ստորագրված կարգադրության մեջ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորների համար բացառություն չկա նախատեսված, բայց նրանք, 168.am-ի տեղեկություններով՝ պարգևավճար չեն ստացել:
Բայց առավել հետաքրքիր է ԱԺ աշխատակազմին պարգևավճարներ տալու հետ կապված իրավիճակը:
Նախորդ ուրբաթ օրը, մեր տեղեկություններով՝ կառավարող խմբակցության բոլոր պատգամավորների օգնականները, «Քաղաքացիական պայմանագիր» ֆրակցիայի փորձագետները ստացել են աշխատավարձի 100%-ի չափով պարգևատրում: Բայց այդ մասին պատմությունը լռում է. կարգադրությունը հրապարակված չէ: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ….
Իսկ միգուցե արգադրությունը չեն հրապարակում, որովհետև բացատրություն չե՞ն կարողանալու տալ, թե որ իրավական հիմքով են բացառություն արել ընդդիմադիր պատգամավորների օգնականներին ու ֆրակցիաների գործավարներին պարգևավճարներ չտալու հարցում:
Եվ սա՝ այն պարագայում, որ անգամ «ՔՊ» ֆրակցիայի գործավարն աշխատավարձի 100%-ի չափով պարգևատրում է ստացել: Այս դեպքում բոլորովին հասկանալի չէ, թե ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների օգնականներին ու ֆրակցիաների գործավարներին հասանելիք պարգևավճարային ֆոնդն ի՞նչ ուղղությամբ է գնացել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)