Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ճապոնիայի հավաքականը հինգերորդ անգամ դուրս մնաց ԱԱ-ների փլեյ-օֆֆի առաջին փուլից Պայթյուն Մոնակոյում․ տուժածների թվում են ուկրաինացի օլիգարխը, կինն ու երեխան Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան Քաղաքացիների գնահատականը՝ ՆԳՆ ոլորտային բարեփոխումների իրականացման կարևոր գործիք Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ 30.06.2026 Դադարեցվել է «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ»-ի հեղինակազորման վկայագիրը Նիկո Պասը կշարունակի ելույթները իտալական «Կոմոյի» կազմում Պերուն ամփոփել է նախագահի ընտրության արդյունքները Սիրիայի նախագահն Իսրայելին կոչ է արել դուրս բերել զորքերը՝ երկրի հարավում հարվածներից հետո Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հնարավոր թաղման վայրերի մասին Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար 

Ճապոնիայի հավաքականը հինգերորդ անգամ դուրս մնաց ԱԱ-ների փլեյ-օֆֆի առաջին փուլիցՊայթյուն Մոնակոյում․ տուժածների թվում են ուկրաինացի օլիգարխը, կինն ու երեխանՆիկոլ Փաշինյանը կմեկնի ԻրանՔաղաքացիների գնահատականը՝ ՆԳՆ ոլորտային բարեփոխումների իրականացման կարևոր գործիքՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ 30.06.2026Դադարեցվել է «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ»-ի հեղինակազորման վկայագիրըՆիկո Պասը կշարունակի ելույթները իտալական «Կոմոյի» կազմումՊերուն ամփոփել է նախագահի ընտրության արդյունքներըՍիրիայի նախագահն Իսրայելին կոչ է արել դուրս բերել զորքերը՝ երկրի հարավում հարվածներից հետոՀայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հնարավոր թաղման վայրերի մասինՇիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունըԱվագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլովՎրաստանն ու Ղազախստանը ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ են ստորագրելՀունվարի 1-ից տաքսու վարորդները և գրանցված աշխատողները կանցնեն 100% սուբսիդավորման համակարգի. ԱվանեսյանՎրաստանի ՆԳ նախարարը գալիս է ՀայաստանԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մամուլի ասուլիսը. ուղիղՊայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. հրապարակված լուսանկարները չեն համապատասխանում իրականությանը. ՔԿԷկոնոմիկայի նախարարությունը կոչ է անում արտահանող ընկերություններինՈւիթքոֆն ուղևորվել է Դոհա, որտեղ սպասվում են ամերիկա-իրանական բանակցությունները«Մարդը՝ ափի մեջ» բեմադրությունը` «Արև Արենայի» բացօթյա բեմումՈստիկանության 2 ծառայողի նկատմամբ կիրառվել է «Ծառայության դադարեցում»Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի» արտադրատեսակի արտադրությունը. ՍԱՏՄԿիևը հրաժարվել է կիսվել անօդաչու թռչող սարքերի արտադրության տեխնոլոգիաներովՏեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանաՅակուտիայում 173 ուղևոր տեղափոխող ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուցԳերմանիայում Շտադե քաղաքում հինգ մարդ է զոհվել հրաձգության հետեւանքովԵթե Հակակոռուպցիոն կոմիտեն չնշեր ուժի անունը, կթիրախավորվեին բոլորը․ Սրբուհի ԳալյանՀայաստանում դիզվառելիքի դեֆիցիտ չկա․ Գևորգ ՊապոյանՀունիսի 30-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունՀեռախոսների սև շուկայի դեմ պայքա՞ր, թե՞ քաղաքացիներին վերահսկելու մեխանիզմՀայաստանի կողմից ընտրված «Գործելով հանուն բնության» խորագիրը միայն կարգախոս չէ. այն գործողության կոչ է. Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀայտարարվել է մրցույթ Պետգույքի նախագահի պաշտոնի համարԵթե ամերիկյան կողմը հավատարիմ մնա, մենք նույնպես կկատարենք մեր պարտավորությունները. ՓեզեշքիանՄոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքովՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել ՆԳՆ «Հատուկ կացարան»․ ինչ խնդիրներ են արձանագրվել200 հազար ռոճիկ մարդը. նոր ձայնագրություն է հրապարակվելՀայտնաբերվել է 475 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երևանի քաղաքապետն ընդունել է Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանինՓաշինյանն Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն արձագանքելու կարիք չի տեսնումՆիկոլ Փաշինյանը հերքել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ անձնական խնդիրներ ունենալու մասին խոսակցություններըԿոյուղագծերի և հեղեղատարների կառուցում մայրաքաղաքի 35 հասցեներումՈրքան ծիրան, կեռաս, պղպեղ և ծաղիկ է արտահանվել․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակելԼոռու մարզում գազանջատումներ կլինեն․ հասցեներԱկնկալում ենք, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կցուցադրի Եվրոպայի պաշտպանությունն ամրապնդելու ուժեղ քաղաքական կամք. ԷրդողանԱԺ նախագահի տեղակալի թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը և Վահագն ԱլեքսանյանըԳործարկվել է առողջապահության նախարարության նոր կայքըԹրամփը հաստատել է, որ ԱՄՆ-Իրան բանակցությունները տեղի կունենան Դոհայում՝ երեքշաբթի
Մամուլ

Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ոչ մի կապ չունի ԼՂ-ի հետ

«Հրապարակ» թերթը գրում է․ «Հոկտեմբերի 6-ին Պրահայի հանդիպումից հետո հայտարարվեց, որ «Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»: Ի՞նչ փաստաթուղթ է դա, եւ արդյոք դրանով Հայաստանն Արցախը ճանաչո՞ւմ է Ադրբեջանի մաս։ Զրուցել ենք ԳԽ պատգամավոր, 1991 թվականից ԱԺ իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Կիմ Բալայանի հետ։

- ԳԽ պատգամավոր եք եղել, խորհրդարանում մասնակցել եք Ալմա-Աթայի հռչակագրի վավերացմանը։ Պնդումներ կան, որ 1991 թ․ հռչակագրով պետություններն ընդամենը ճանաչել են միմյանց անկախությունը, սահմանների հստակեցման մասին խոսք չի եղել։ Հիմա ի՞նչ է ենթադրում Պրահայի պայմանավորվածությունը, որ կողմերն Ալմա-Աթայի հռչակագրի հիմքով ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։

- Ծիծաղս գալիս է, որ Փաշինյանի հակասական հայտարարություններից հետո դեռ պետք է շարունակենք քննարկել նրա քայլերը։ Ինչ վերաբերում է հռչակագրին, նախկին իշխանությունները, այդ թվում՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, միանշանակ ընդունել են, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը որեւիցե կապ չունի Լեռնային Ղարաբաղի հետ։ Որովհետեւ ինչպես մեզ մոտ, այնպես էլ Ադրբեջանում իրավաքաղաքական հիմքն Անկախության հռչակագիրն է։ Ադրբեջանը 1918-20 թթ․ Ադրբեջանի իրավահաջորդն է համարվում, որտեղ Արցախը եղել է ոչ թե Ադրբեջանի, այլ Հայաստանի կազմում։ Հետեւապես, խոսակցությունները լրիվ ավելորդ են՝ ոչ ոք չի կարող Արցախը դիտարկել Ադրբեջանի մաս։ Բացի այդ, Ադրբեջանն անգամ ԱՊՀ անդամ չի եղել, հետո է միացել, եւ ինչ էլ Ձեր նշած հռչակագրում գրված լինի, Ադրբեջանին դա չէր վերաբերում։ Եվ հետո՝ ո՞նց կարելի է գործընթացը կտրել կոնտեքստից եւ հայտարարել, թե մի հռչակագրի հիմքով պայմանավորվածություն կա։ Ամբողջ բանակցային գործընթաց կա, պայմանագրեր կան, Մինսկի խումբ կա, ի վերջո, եթե տարածքային ամբողջականությունը ճանաչելով, ըստ Նիկոլ Փաշինյանի, Արցախը մտնում է Ադրբեջանի կազմ, այդ դեպքում ինչի՞ համար է Մինսկի խումբը։

- Բայց այդ խումբը չի գործում, չկա։

- Բայց այն չի վերացել, ոչ ոք դրա մասին պաշտոնական հայտարարություն չի արել, իրավական հիմք չկա։

- Նշանակում է՝ վերջին պայմանավորվածությունն իրավական հիմք չունի՞, քանի որ միջնորդներն էլ չունեն նման մանդատ, որ մասնակցեն հարցի կարգավորմանը։

- Միանշանակ։

- Այդուհանդերձ, 1991 թ․ Ալմա-Աթայի հռչակագիրն օրակարգ բերելն ի՞նչ նպատակով է արվում։

- Նախեւառաջ, դա ընդամենը հայտարարություն է, չկա որեւէ պայմանագիր։ Եթե հիշում եք, նախորդ հարցազրույցներում ես անընդհատ կրկնում եմ՝ հայտարարություններով միջազգային հարաբերություններ չեն կարգավորվում, դրանք կարգավորվում են միայն ու միայն միջազգային պայմանագրերով։ Նոյեմբերի 9-ի հայտարարության կետերն էլ են ենթակա վավերացման։ Ինչ վերաբերում է Արցախի անկախությանը, շարունակում եմ պնդել, որ առաջին խոշոր քաղաքական սխալը թույլ տվեց Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը համոզեց, ստիպեց Արցախի ժողովրդին, որ Հայաստանի հետ միավորվելուց հետո․․․ Մի մոռացեք, որ ԳԽ-ում Արցախից 12 պատգամավոր կար, եւ այդ ժամանակ միավորված էր Հայաստանին։ Դրանից հետո անկախության հանրաքվե անցկացնել, նշանակում է՝ անկախացան Հայաստանից։ Շատերս համաձայնեցինք, քանի որ Տեր-Պետրոսյանը համոզում էր, որ դա հանգրվանային լուծում է, աշխարհն անկախությունն ավելի շուտ կճանաչի, քան միավորումը Հայաստանի հետ, որ վերամիավորումը Հայաստանի հետ կդիտարկեն որպես տարածքային պահանջ։ Այս առումով գուցե մենք էլ այն ժամանակ արժանի ձեւով չդիմադրեցինք, հանրաքվեն անցկացվեց։ Այն միջազգային բոլոր կանոններին համապատասխանում էր, եւ ամբողջ աշխարհն ընդունեց, որ ԼՂ-ն պետք է օգտվի ինքնորոշման իրավունքից ու պետք է իրավական հետեւանք ունեցող հանրաքվե անցկացնի, ուստի հիմա այլ ելք չկա, քան Արցախի անկախության ճանաչումը։

- Այսինքն՝ Ալմա-Աթայի հռչակագրում միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու հետեւանքով Արցախը, ըստ միջազգային ընդունված նորմերի, չի կարող հայտնվել Ադրբեջանի կազմում։ Իսկ դա Ադրբեջանը չգիտի՞, որ համաձայնել է։ Թե՞ համաձայնել է, որ վաղը մանիպուլյացիա անի, թե դրանով Արցախը տվել են իրեն։

- Ըստ Փաշինյանի՝ հայտնվելու է, բայց ըստ միջազգային իրավունքի՝ այո, չի հայտնվելու։ Մենք երբեք էլ չենք ժխտել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց միշտ շեշտել ենք՝ Արցախն այդ տարածքային ամբողջականության հետ կապ չունի։ Իսկ թե ինչու է Ալիեւը համաձայնել, որովհետեւ նա դիվանագետ է։ Քայլ առ քայլ փորձում է Նիկոլ Փաշինյանի օգնությամբ մեր ժողովրդի աչքերին թոզ փչել, որ ժողովուրդը չըմբոստանա, եւ դրա հետեւանքով այլ իրավիճակ չառաջանա։ Ինչքան ժողովրդին նեղեն, այնքան միավորվելու է ժողովուրդը, Փաշինյանի ու Ալիեւի մտավախությունն էլ հենց դա է։ Հետեւաբար, սա ընդամենը դատարկություն է, այլ խորքային բաներ կարող են կատարվել։ Բայց ես համոզված եմ, որ մեր ազգն ազգային արժանապատվություն ունի եւ ոտքի կկանգնի, սրանից ավելի վատ վիճակում է եղել։ Չմոռանանք, որ 92-ին մենք շատ ավելի վատ վիճակում էինք, բայց 94-ին, եթե չլինեին Ռուսաստանի՝ մեր նկատմամբ ճնշումները եւ Տեր-Պետրոսյանի քաղաքականությունը, Հայաստանի սահմանները կանցնեին Քուռ գետով։ Այնպես որ, վերջին պայմանավորվածությունը տրամաբանությունից դուրս է, պետք չէ ուշադրություն դարձնել, եկեք ղեկավարվենք Չարենցով՝ «Մեր ուժը մեր միասնության մեջ է»։ Միայն այդպես կհաղթահարենք»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։