Գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ՝ պահանջելով թույլատրել դատավոր Անի Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը
ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ՝ Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու պահանջով։ ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին, որ միջնորդություն ներկայացվել է ԲԴԽ` նշելով, որ դատավորին անհատականացնող տվյալները հրապարակման ենթակա չեն:
«Դատական օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա՝ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցով ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ»,- նշեց ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։
Իսկ թե ինչ քրեական գործի մասին է խոսքը՝ դատախազությունից զերծ մնացին մանրամասնելուց՝ նշելով, որ նախաքննության գաղտնիությունը, դատական իշխանության ու դատավորի հեղինակությունը պահպանելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ միջնորդության բովանդակությունը և դատավորին անհատականացնող տվյալները հրապարակման ենթակա չեն:
Նշենք, որ դատավորին ազատությունից զրկելու թույլտվություն ստանալու հարց չի բարձրացվել, քննարկվում է միայն քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու հարցը։
Դատավորի նկատմամբ քրեական հետապնդման թույլտվության հարցով դատախազը դիմել է ԲԴԽ՝ կապված հայտարարգրերում հայտնաբերված առերևույթ կեղծ տվյալների հետ։ Մասնավորապես, դատավորի հայտարարագրում նշված է, որ ինքը որպես փոխառություն տվել է գումար, սակայն հետագայում պարզվել է, որ իրականում նման բան չի եղել, ինչը դիտարկվել է որպես հայտարարգրերում կեղծ տվյալ ներառել։
Հիշեցնենք, որ Անի Հարությունյանը վարչական դատարանի դատավոր է նշանակվել 2013թ։
Ի դեպ, դատավոր Անի Հարությունյանի հայրը՝ Սերժ Սարգսյանի մտերիմ, ՀՀ ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գրիշա Հարությունյանն է: ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանն էլ Գրիշա Հարությունյանի քրոջ որդին է։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)