Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներ Որոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասին Արքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարում Կձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազա Ադրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ 2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվի Մանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրս Զանգվածային ծեծկռտուք Աբու Դաբիում Բալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներում Գվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Այդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումը Չինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքները

Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)Սա այն խաղն է, որը կորոշի մեզ համար գուցե և 1-ին տեղի ճակատագիրըՄայրաքաղաքում աշխատանքային օրերին արտաքին լուսավորությունը կմիանա 06:30-իցՆոր Զովքի մի շարք արտադրամասերի արտադրությունը կասեցվել էԽորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց TRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթըԷջմիածին-Երևան ավտոբուսների վերջնակետը Երևանում մնում է Կիլիկիա ավտոկայանըԱնահիտ Ավանեսյանը ԱՆ խորհրդատուների հետ քննարկել է բուժաշխատողների անհատական լիցենզավորման գործընթացըՀայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ փակ բնույթ կրող փաստաթղթերին կարող է սահմանափակվելԱբովյանի պետական էներգետիկական քոլեջը՝ նոր հնարավորություններով. ստորագրվել է հուշագիր ՀԷՑ-ի հետԱրհեստական բանականության օրեր 2026Մասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտելՍթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները Աբու Դաբիից ժամանել են ՄոսկվաՊարզաբանում` հանրային տրանսպորտում 13-ամյա երեխայի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալՄԱԿ-ում նշել են Հայաստանի անկախության 35-ամյակըՓակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհըՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստ (տեսանյութ)Կոմիտաս պարկ բնակելի համալիրի գազիֆիկացման հարցին լուծում է տրվելՔրեական ոստիկանները հայտնաբերել են 9 փաթեթ հերոին, 21 փաթեթ մարիխուանա և հալյուցինոգեն սնկեր (տեսանյութ)ՄԻՊ-ը պետք է լինի սկզբունքային և համարձակՕգտվե՛ք Road Control հավելվածից և նպաստե՛ք ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացմանըԺաննա Անդրեասյանն ընդունել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին
Հայաստան

Չավուշօղլուի կոչը միջամտություն է սուվերեն երկրի ներքին գործերին․ Գևորգ Ղուկասյան

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Չավուշօղլուի հայտարարությանը, որով նա կոչ է արել Ֆրանսիայում ապրող թուրքերին պայքարել տեղի հայկական համայնքի դեմ:

Օտար երկրներում թուրք պաշտոնյաների, այդ թվում արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարություններով պետք է զբաղվեն այդ երկրների անվտանգության ծառայությունները, որովհետև կոնկրետ այս դեպքում Չավուշօղլուի կոչը միջամտություն է սուվերն երկրի` Ֆրանսիայի ներքին գործերեն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը։

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Ստրասբուրգում Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունում հոկտեմբերի 9-ին հայրենակիցների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է հայկական սփյուռքին` նշելով, որ վերջինս դեմ է Թուրքիայի և Հայաստանի, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը։ Չավուշօղլուն կոչ է արել ֆրանսաբնակ թուրքերին ավելի կազմակերպված կերպով իրենց ձայնը բարձրացնել հայկական սփյուռքի դեմ։

«Ի տարբերություն հայկական սփյուռքի` Ֆրանսիայի թուրքական համայնքն ուղղորդվում է Թուրքիայի կողմից, կազմակերպվում պաշտոնական Անկարայի միջոցով։ Թուրքիան հսկայական միջոցներ է ծախսում արտասահանում գործող թուրքական կառույցներն ուժեղացնելու համար, մինչդեռ հայկական սփյուռքի պարագայում մենք գործ ունենք համայնքային կազմակերպությունների հետ, որոնց անդամները Ֆրանսիայի լիիրավ քաղաքացիներն են և ուղղակի աշխատում են իրենց ազգային պահանջները բավարարելու ուղղությամբ»,– նշեց Ղուկասյանը։

Նրա խոսքով` թուրքական իշխանությունների նմանօրինակ հայտարարությունները նորություն չեն։ Նա հիշեցրեց, որ մեկ տարի առաջ Թուրքիայի անվտանգության խորհուրդը վեց ժամանոց նիստ անցկացրեց, որի կարևորագույն օրակարգային հարցերից մեկը հայկական սփյուռքին հակազդելն էր։

«Ի դեմս հայկական սփյուռքի` մենք գործ ունենք միջազգային քաղաքական գործոնի հետ, որը թուրքական պետության կոկորդին ոսկոր է դարձել Հայաստանի նկատմամբ իր ծավալապաշտական նկրտումները բավարարելու ճանապարհին։ Դրանով է պայմանավորված այն թշնամական վերաբերմունքը, որն ունեն Թուրքիայի ղեկավարները հայկական սփյուռքի նկատմամբ, քանզի վերջինս իր լոբբինգի գործիքակազմով և կազմակերպական ցանցի միջոցով սպասարկում է հայկական ազգային օրակարգը, ինչը հակառակվում է Թուրքիայի պետական շահերին»,– ասաց մեր զրուցակիցը։

Ղուկասյանը կարծում է, որ Հայաստանի գործող իշխանությունն իր քայլերով, ցավոք, տուրք է տալիս հայկական սփյուռքի նկատմամբ թուրքական քննադատությանը, այդ իսկ պատճառով Հայաստանի և հայկական սփյուռքի հարաբերություններն այժմ լավ վիճակում չեն։ Վերաբերմունքն ադեկվատ չէ գոնե սփյուռքի այն հատվածի հանդեպ, որն իր քաղաքական գործունեությամբ և էթնիկ լոբբինգով պաշտպանում է Հայաստանի և Արցախի հանրապետությունների պետական շահը, հետևաբար հայկական սփյուռքի հանդեպ պաշտոնական Երևանից ցուցաբերվող ներկայիս մոտեցումը թուլացնում է սփյուռքը։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հայերը վերջերս Փարիզում տեղակայված ադրբեջանական դեսպանատան մոտ բողոքի ակցիա էին անցկացրել` Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի առթիվ։ Ցուցարարները պնդում էին, որ ադրբեջանցի դիվանագետները վիրավորվել են իրենց և անպարկեշտ ժեստեր ցույց տվել պատուհանից։