Ե՞րբ կվճարեն հոկտեմբեր ամսվա թոշակը
Միասնական սոցիալական ծառայությունից հայտնում են, որ 2022 թվականի հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարումը կսկսվի հոկտեմբերի 3-ից:
Հիշեցնենք՝ 2022 թվականի հուլիսի 1-ից կենսաթոշակը կամ նպաստն անկանխիկ եղանակով ստացող այն քաղաքացիներն, ովքեր ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով կկատարեն գործարքներ, հաջորդ ամիս կստանան կատարած գործարքների հանրագումարից 10%-ի չափով հետվճար (բայց ոչ ավելի քան 5,000 դրամը)։
Պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառմանը միանալու գործընթացը լինելու է շարունակական։ Համագործակցության պատրաստակամ բանկերը կարող են շարունակել դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ միջոցառմանը միանալու համար․ այս պահի դրությամբ՝ ծրագրին արդեն իսկ միացել են ՎՏԲ Հայաստան բանկը, Արդշինբանկը, Հայբիզնեսբանկը։
Նախարարությունը վերոնշյալ անվանացանկը պարբերաբար կթարմացնի՝ գործընկեր բանկերի ցանկում տեղի ունեցող փոփոխությունների համաձայն։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)