Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Շատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. Փաշինյան Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներ Որոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասին Արքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարում Կձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազա Ադրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ 2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվի Մանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրս Զանգվածային ծեծկռտուք Աբու Դաբիում Բալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներում Գվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

Շատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)Սա այն խաղն է, որը կորոշի մեզ համար գուցե և 1-ին տեղի ճակատագիրըՄայրաքաղաքում աշխատանքային օրերին արտաքին լուսավորությունը կմիանա 06:30-իցՆոր Զովքի մի շարք արտադրամասերի արտադրությունը կասեցվել էԽորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց TRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթըԷջմիածին-Երևան ավտոբուսների վերջնակետը Երևանում մնում է Կիլիկիա ավտոկայանըԱնահիտ Ավանեսյանը ԱՆ խորհրդատուների հետ քննարկել է բուժաշխատողների անհատական լիցենզավորման գործընթացըՀայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ փակ բնույթ կրող փաստաթղթերին կարող է սահմանափակվելԱբովյանի պետական էներգետիկական քոլեջը՝ նոր հնարավորություններով. ստորագրվել է հուշագիր ՀԷՑ-ի հետԱրհեստական բանականության օրեր 2026Մասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտելՍթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները Աբու Դաբիից ժամանել են ՄոսկվաՊարզաբանում` հանրային տրանսպորտում 13-ամյա երեխայի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալՄԱԿ-ում նշել են Հայաստանի անկախության 35-ամյակըՓակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհըՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստ (տեսանյութ)Կոմիտաս պարկ բնակելի համալիրի գազիֆիկացման հարցին լուծում է տրվելՔրեական ոստիկանները հայտնաբերել են 9 փաթեթ հերոին, 21 փաթեթ մարիխուանա և հալյուցինոգեն սնկեր (տեսանյութ)ՄԻՊ-ը պետք է լինի սկզբունքային և համարձակ
Հայաստան

Դիաբետիկ ոտնաթաթի հետևողական և արդյունավետ բուժում Արթմեդում

Դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը շաքարային դիաբետով տառապող մարդկանց մոտ առաջացող բարդություններից է, որը դրսևորվում է ոտնաթաթին վերքային մակերեսներով, խոցերով՝ ընդհուպ մինչև ոտնաթաթի մեռուկացմամբ: Հիվանդության առաջացման պատճառները բազմազան են և բազմապատճառային. ծայրամասային նյարդերի ախտահարում, ծայրամասային անոթների վնասում, ոսկրա-հոդային ապարատի ախտահարում: Ամբողջ աշխարհում խնդիրն այնքան տարածված է և ակտուալ, որ առանձնացված է որպես առանձին նոզոլոգիա: Իսկ ախտորոշումն ու բուժումը պահանջում է մուլտիդիսցիպլինար թիմային աշխատանք՝ ներգրավվելով տարբեր պրոֆիլի մասնագետների՝ էնդոկրինոլոգ, սրտաբան, անոթային վիրաբույժ և այլ, որոնք պացիենտի հետ պայքարում են ծանր հիվանդության դեմ:

Դիաբետիկ ոտնաթաթի հիվանդության, դրա առաջացման պատճառների, ախտանշանների և բուժման մոտեցումների մասին ենք զրուցել Արթմեդ ԲՎԿ անոթային վիրաբույժ Արթուր Հակոբյանի հետ:

Խոսելով դիաբետիկ ոտնաթաթի առաջացման պատճառների մասին՝ անոթային վիրաբույժ Արթուր Հակոբյանը նշում է, որ ծայրամասային նյարդերի ախտահարումը ամենատարածված բարդություններից մեկն է շաքարային դիաբետի ժամանակ և հանդիսանում է ոտնաթաթի վերքերի ու խոցերի առաջացման հիմնական պատճառը: «Տվյալ բարդության նենգությունը կայանում է նրանում, որ հիվանդների մոտ փոխվում է ցավային, ջերմային ազդակների նկատմամբ զգայունության շեմը, որի հետևանքով էլ փոքր վնասումները մնում են անտեսված»: Շաքարային դիաբետի պատճառաբանության մեջ արյուծի բաժինը ընկնում է ծայրամասային նյարդերի ախտահարմանը՝ այսպես կոչված նեյրոպաթիային, որի հետևանքով առաջանում է ոտնաթաթի բիոմեխանիկայի խանգարում՝ դեֆորմացիա, մաշկի չորություն՝ դառնալով ինֆեկցիայի համար մուտքի դուռ:
Նեյրոպաթիաների տեսակներից է մոտոր նեյրոպաթիան, երբ մկանների թուլության, մատների դեֆորմացիայի հետևանքով տեղի է ունենում ոտնաթաթի բիոմեխանիկայի խախտում՝ առաջացնելով կոշտուկներ ու վերքեր: Իսկ ինֆեկցիայի համար չոր մաշկը հանդիսանում է նպաստավոր մուտքի դուռ՝ առաջացնելով թարախային վերքեր:
Դիաբետիկ ոտնաթաթի առաջացման մյուս կարևոր գործոնը ծայրամասային անոթների ախտահարումն է, երբ ոտնաթաթին առաջանում են վերքային մակերեսներ և մեռուկացման զոնաներ:
Բայց երբեմն այս բոլոր գործոնները այնքան արտահայտված են, որ դժվար է կողմնորոշվել, թե որն է առաջնային և հիմնական վնասող գործոնը, ասում է բժիշկ Հակոբյանը: Չնայած դրան՝ Արթմեդ բժշկական կենտրոնում առկա են ժամանակակից ախտորոշիչ բոլոր մեթոդները, որոնք թույլ են տալիս մասնագետներին հստակ հասկանալ խնդրի ծագումնաբանությունը. «Առաջնային իրականացնում ենք ոտնաթաթի կլինիկական զննում, նյարդի էլեկտրոֆիզիոլոգիական հետազոտություն (էկեկտրոմիոգրաֆիա), ստորին վերջույթների անոթների ուլտրաձայնային հետազոտություն, ոտնաթաթի ռենտգեն հետազոտություն: Հիվանդության կանխարգելման համար վերահսկողության տակ ենք պահում արյան մեջ գլյուկոզայի՝ ածխաջրային փոխանակման կոմպենսացիան: Արդեն բուժման ժամանակ, դեղորայքային թերապիայով փորձում ենք կառավարելի դարձնել հիվանդության ախտանշանները: Իսկ վիրաբուժական միջամտության ժամանակ իրականացնում ենք մեռուկացած հատվածների հեռացում, խոցերի մաքրում և այլ: Որոշ դեպքերում կարիք է լինում կատարել նաև անոթների ռեկոնստրուկտիվ վիրահատություններ՝ արյան ադեկվատ և բավարար մատակարարում ապահովելու համար: Նման պացիենտների բուժումը և ծախսատար է և ժամանակատար, քանի որ շատ դեպքերում վերքերի լավացումը տևում է ամիսներ»:
Դիաբետիկ ոտնաթաթի ախտանշանները բազմազան են. վերջույթների թմրածություն, մատների շրջանում ցավի, սառնության զգացում, վերքերի առկայություն, թարախային արտադրություն, գարշահոտություն: Բժիշկ Հակոբյանը մանրամասն անդրադառնում է դրանց՝ փորձելով լայն իրազեկման միջոցով ինֆորմացնել Դիաբետիկներին. «Երբեմն դիաբետով հիվանդը ոտնաթաթին ունենում է բավականին մեծ տրոֆիկ խոցեր, բայց դրանք հայտնաբերում է պատահաբար ոտնաթաթը զննելիս: Դրա համար պետք է լինել շատ ուշադիր, և նույնիսկ ամենափոքր կոշտուկի դեպքում դիմել համապատասխան մասնագետին, խորհուրդ է տալիս բժիշկ Հակոբյանը: Մյուս ախտանշանները, որոնք կառանձնացնեմ, ոտնաթաթի թմրածության զգացողությունն է, երեկոյան կամ գիշերային ժամերին ստորին վերջույթներում ցավի զգացումը, ընդմիջող կաղությունը, երբ պացիենտները որոշակի դիստանցիա քայլելուց հետո ստիպված են կանգնել, հանգստանալ, հետո նոր շարունակել ճանապարհը: Հաճախ պացիենտները շատ քիչ են ուշադրություն դարձնում այս երևույթին՝ վերագրելով դա հոգնածությանն ու հոդացավերին, բայց խնդիրն այն է, որ հիվանդի մոտ առկա է արդեն անոթների խցանում կամ նեղացում»:
Խոսելով այս նենգ հիվանդության բարդությունների մասին՝ անոթային վիրաբույժը նշում է, որ այն կանխատեսել հնարավոր չէ. «Շատ ժամանակ, երբ ախտահարված է լինում ոտնաթաթի աջ մատը, հնարավոր է լինում սահմանափակվել միայն այդ հատվածով և փրկել ստորին վերջույթը: Սակայն լինում են դեպքեր, երբ ախտահարման պրոցեսը պրակտիկորեն հնարավոր չէ կանգնեցնել, նույնիսկ առաջին օջախը հեռացնելուց հետո մենք տեսնում ենք պրոցեսի հետագա զարգացում և բարձրացում դեպի սրունք և ազդր: Այս դեպքում, իհարկե, ցուցվում է ամպուտացիա, բայց դա արվում է կյանքը փրկելու համար», ցավով նշում է Արթմեդ ԲՎԿ-ի անոթային վիրաբույժը:
Դիաբետիկ ոտնաթաթի հիվանդության բուժումը երկարատև գործընթաց է և բժիշկից ու պացիենտից պահանջում է համբերատարություն և միմյանց հանդեպ վստահություն: Երկարատև շփումը հիվանդի հետ բերում է որոշակի կապվածության, և անհաջող ելքերի դեպքում բժշկի ապրումները հարազատների ապրումներից պակաս չեն, ասում է անոթային վիրաբույժը:
Իր պրակտիկայի ընթացքում Արթուր Հակոբյանը տարբեր բարդության դիաբետիկ ոտնաթաթի է հանդիպել, բայց բարեբախտաբար հաջողված և հաղթահարված դեպքերը մի քանի անգամ գերազանցում են անհաջող պատմություններին: Ըստ անոթային վիրաբույժի՝ սա մի հիվանդություն է, երբ անընդհատ կարող է անակնկալներ մատուցել, դրա համար այս պայքարում պետք է պատրաստ լինել սցենարի ցանկացած զարգացման:
Մեր զրույցի վերջում Արթուր Հակոբյանը կրկին հորդորեց դիաբետիկներին լինել ուշադիր իրենց առողջության հանդեպ, պարբերաբար կատարել ոտնաթաթի արտաքին զննում, կոշիկի ճիշտ ընտրություն՝ խուսափելով կոշտուկների առաջացումից: Ընտրեք Դիաբետիկների համար նախատեսված մասնագիտական առումով հարմարեցված օրթոպեդիկ հատուկ կոշիկներ: Անկանխատեսելի է դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը, ուստի ժամանակին ու շուտ մասնագետին դիմելը հանդիսանում է վերջույթի պահպանման հիմնական գրավականը: