Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Շատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. Փաշինյան Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներ Որոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասին Արքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարում Կձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազա Ադրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ 2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվի Մանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրս Զանգվածային ծեծկռտուք Աբու Դաբիում Բալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներում Գվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

Շատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)Սա այն խաղն է, որը կորոշի մեզ համար գուցե և 1-ին տեղի ճակատագիրըՄայրաքաղաքում աշխատանքային օրերին արտաքին լուսավորությունը կմիանա 06:30-իցՆոր Զովքի մի շարք արտադրամասերի արտադրությունը կասեցվել էԽորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց TRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթըԷջմիածին-Երևան ավտոբուսների վերջնակետը Երևանում մնում է Կիլիկիա ավտոկայանըԱնահիտ Ավանեսյանը ԱՆ խորհրդատուների հետ քննարկել է բուժաշխատողների անհատական լիցենզավորման գործընթացըՀայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ փակ բնույթ կրող փաստաթղթերին կարող է սահմանափակվելԱբովյանի պետական էներգետիկական քոլեջը՝ նոր հնարավորություններով. ստորագրվել է հուշագիր ՀԷՑ-ի հետԱրհեստական բանականության օրեր 2026Մասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտելՍթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները Աբու Դաբիից ժամանել են ՄոսկվաՊարզաբանում` հանրային տրանսպորտում 13-ամյա երեխայի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալՄԱԿ-ում նշել են Հայաստանի անկախության 35-ամյակըՓակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհըՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստ (տեսանյութ)Կոմիտաս պարկ բնակելի համալիրի գազիֆիկացման հարցին լուծում է տրվելՔրեական ոստիկանները հայտնաբերել են 9 փաթեթ հերոին, 21 փաթեթ մարիխուանա և հալյուցինոգեն սնկեր (տեսանյութ)ՄԻՊ-ը պետք է լինի սկզբունքային և համարձակ
Հայաստան

Ախտանշաններ, որոնք հուշում են, որ կարող է զարգանալ ինֆարկտ

«Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքը վերաբացումից հետո աշխատում է ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ: Նորացվել է գործիքակազմը: Աշխատում են շուրջօրյա, շտապ կարգով հիվանդներ են ընդունում օրվա ցանկացած ժամի և ապահովում նրանց օպերատիվ ու արդյունավետ բուժումը։

Բաժանմունքում իրականացվող հետազոտությունների, վիրահատական միջամտությունների մասին է խոսել Նարեկ Սեդրակի Աթոյանը՝ ինվազիվ սրտաբան, «Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքի ղեկավարը։
«Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքը զբաղվում է սրտաբանական պաթոլոգիաների թերապևտիկ բուժմամբ և ներանոթային միջամտություններով: Բաժանմունքը վերազինված է նորագույն տեխնոլոգիաներով ու գործիքակազմով, ինչը ապահովում է բուժման բարձր որակ և արդյունավետություն: Իրականացվում է և՛ պլանային, և՛ անհետաձգելի շտապ օգնությամբ ընդունված հիվանդների բուժում: «Բաժանմունքը նորից սկսել է գործել 2020 թ. նոյեմբերից: Այս կարճատև ընթացքում մեր թիմին հաջողվել է շտապ օգնությամբ իրենց դիմած շատ ծանր հիվանդների վերադարձնել կյանք ու առողջացնել»,-ասում է բաժանմունքի ղեկավար Նարեկ Աթոյանը: Բոքսը և հիվանդասենյակները վերանորոգված են, յուրաքանչյուրում տեղադրված են սրտի աշխատանքի հսկողության նորագույն մոնիտորներ, որոնք 24 ժամ հսկում են սրտի աշխատանքը, պացիենտի օրգանիզի թթվածնային հագեցվածությունը (սատուրացիան), զարկերակային ճնշումը, անգամ մարմնի ջերմաստիճանը: Հիվանդասենյակներում առկա են ավտոմատ պերֆուզամատներ՝ դեղորայքի՝ երկարատև, ըստ չափաբաժնի և վերահսկելի ներարկման համար: Այստեղ հավաքվել է երիտասարդ, խանդավառ բժիշկների թիմ, որը զբաղվում է սիրտանոթային բոլոր պաթոլոգիաների բուժմամբ՝ համապատասխան միջազգային չափանիշներին ու ուղեցույցներին: Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքում իրականացվում են բոլոր անհրաժեշտ գործիքային հետազոտությունները․ էլեկտրասրտագրություն, էխոսրտագրություն, հոլթեր մոնիթորինգ, թրեդմիլ թեստ, կորոնարոգրաֆիա, շունտոգրաֆիա։ Դրանք օգնում են ճիշտ ախտորոշել ու բուժել սրտամկանի սուր ինֆարկտը,սրտի քրոնիկ իշեմիկ հիվանդությունը, սրտային քրոնիկ անբավարարություն և քրոնիկ անբավարարության սրացումը, զարկերակի գերճնշումը, առիթմիան։ Առավել հաճախ բաժանմունքն ընդունում է սրտամկանի սուր ինֆարկտով պացիենտներ․ «Օպերատիվ կերպով անհրաժեշտ հետազոտությունները կատարելուց հետո հիվանդին անմիջապես տեղափոխում ենք կաթետերիզացիոն լաբորատորիա (ներանոթային միջամտական սենյակ): Իրականացվում է ախտորոշիչ և տրանսկաթետերային միջամտություն: Ձեռքի ճաճանչային զարկերակից (բացառիկ դեպքերում նաև ազդրային զարկերակից, եթե բազկի անոթը խնդիր ունի, ոլորված է և այլն) տեղային անզգայացմամբ պունկցիա է արվում և կատետրը հասնում է սիրտը սնուցող ցողունային անոթներ, յոդի հիմքով հատուկ կոնտրաստ նյութ է ներարկվում, հետազոտվում են անոթների պատերը, հայտնաբերվում է ախտահարված անոթը: Դրանից հետո փոխվում են գործիքները, հատուկ ուղղորդիչ լարով վիրաբույժը նորից մտնում է անոթի մեջ և արյան հոսքը վերականգնելու համար կատարում բալոնային դիլատացիա, որից հետո արդեն՝ ստենտավորում: Միջամտությունից հետո հիվանդը միջինը 3 օրով տեղափոխվում է վերակենդանացման բաժին՝ ինտենսիվ հսկողության տակ լինելու և դեղորայքային բուժում ստանալու համար»։ Բժիշկն անչափ կարևորում է ախտանշանների ի հայտ գալուն պես հնարավորինս վաղ մասնագետին դիմելը։ Սրտամկանի սուր ինֆարկտին նախորդող ախտանշաններն են հետկրծոսկրային շրջանում՝ միջթիակային շրջանում սեղմոց, բութ ցավ կամ այրոց, դեպի ձախ ձեռք կամ երկու ձեռքերը ճառագայթող ցավ, ձախ ձեռքի կամ ձեռքերի թմրածություն։ «Եթե այս ախտանշանները արտահայտվում են սուր ու չեն դադարում երկար ժամանակ, ուրեմն պետք է շտապ դիմել սրտաբանական բաժանմունք. ամենայն հավանականությամբ արդեն առկա է անոթի լրիվ խցանում, և պահանջվում է շտապ վիրահատական միջամտություն: Իսկ եթե ցավերը պարբերական բնույթ են կրում ու արտահայտվում են ծանր ֆիզիկական աշխատանքի դեպքում, ուրեմն առկա է անոթի նեղացում, և սուր վիճակից խուսափելու համար, պետք է հնարավորինս վաղ դիմել սրտաբանի խորհրդատվության»։
Սրտաբանի պետք է դիմել նաև վատ ինքնազգացողություն, գլխապտույտ, թուլություն ունենալու դեպքում, ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում (աստիճան բարձրանալ և այլն)սրտի ցավ․ սրանք կարող են զարկերակային գերճնշման նշան լինել։ Եվ զարկերակային գերճնշման, և սրտամկանի սուր ինֆարկտի հետևանքով կարող է զարգանալ սուր սրտային անբավարարություն, երբ սիրտը՝ որպես պոպմ, չի կարողանում բավարար չափով արյուն արտամղել դեպի օրգան- համակարգեր: Սա մարդու կյանքի որակին, երբեմն նաև կյանքին սպառնացող լուրջ հիվանդություն է, որը պետք է պահել շարունակական վերահսկողության ներքո սրտաբանի նշանակումներով:
«Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքում վիրահատված պացիենտը դուրս գրվելիս ստանում է նշանակման թերթիկ, որի համաձայն պետք է շարունակի իր բուժումը: Ի դեպ նա ունենում է նաև բժշկի հեռախոսահամարը, որին դիմում է անհանգստացնող հարցերի դեպքում: Հաջորդ այցը, որն ի դեպ լինում է անվճար, պարտադիր լինում է 1 ամիս հետո, պացիենտը հետազոտվում է, ստուգվում է նրա ընդհանուր առողջական վիճակը, համեմատվում են հին տվյալների հետ: