Ի՞նչ հանդիպումներ կարող են լինել Պրահայում
«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «եթե»-ներով հայտարարել էր, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում նախատեսվող ԵՄ գագաթաժողովի շրջանակներում պատրաստ է հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ։
Նման հնարավորությունը չի բացառել նաև ՀՀ ԱԳՆ-ն՝ նախօրեին նշելով. «Պրահայում անցկացվելիք միջոցառման ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը բացառված չէ։ Միաժամանակ, այս պահի դրությամբ նման հանդիպում հաստատված չէ»։
«Փաստ» թերթի տեղեկություններով, հայկական կողմը լրջորեն տրամադրված է Էրդողանի հետ հանդիպմանը, անգամ արդեն մեկնարկել են հնարավոր հանդիպման հետ կապված նախապատրաստական աշխատանքները։ Ավելին, մեր աղբյուրը չի բացառում, որ Պրահայում տեղի ունենա նաև Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Ալիևի հետ: Նույն աղբյուրը նաև նշում է, որ կուլիսներում քննարկում են այլ ֆորմատներով հանդիպումների հնարավորությունները ևս»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ