Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Շատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. Փաշինյան Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներ Որոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասին Արքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարում Կձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազա Ադրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ 2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվի Մանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրս Զանգվածային ծեծկռտուք Աբու Դաբիում Բալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներում Գվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

Շատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)Սա այն խաղն է, որը կորոշի մեզ համար գուցե և 1-ին տեղի ճակատագիրըՄայրաքաղաքում աշխատանքային օրերին արտաքին լուսավորությունը կմիանա 06:30-իցՆոր Զովքի մի շարք արտադրամասերի արտադրությունը կասեցվել էԽորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց TRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթըԷջմիածին-Երևան ավտոբուսների վերջնակետը Երևանում մնում է Կիլիկիա ավտոկայանըԱնահիտ Ավանեսյանը ԱՆ խորհրդատուների հետ քննարկել է բուժաշխատողների անհատական լիցենզավորման գործընթացըՀայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ փակ բնույթ կրող փաստաթղթերին կարող է սահմանափակվելԱբովյանի պետական էներգետիկական քոլեջը՝ նոր հնարավորություններով. ստորագրվել է հուշագիր ՀԷՑ-ի հետԱրհեստական բանականության օրեր 2026Մասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտելՍթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները Աբու Դաբիից ժամանել են ՄոսկվաՊարզաբանում` հանրային տրանսպորտում 13-ամյա երեխայի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալՄԱԿ-ում նշել են Հայաստանի անկախության 35-ամյակըՓակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհըՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստ (տեսանյութ)Կոմիտաս պարկ բնակելի համալիրի գազիֆիկացման հարցին լուծում է տրվելՔրեական ոստիկանները հայտնաբերել են 9 փաթեթ հերոին, 21 փաթեթ մարիխուանա և հալյուցինոգեն սնկեր (տեսանյութ)ՄԻՊ-ը պետք է լինի սկզբունքային և համարձակ
Հայաստան

Ադրբեջանը Թուրքիայի լիակատար աջակցությամբ դանդաղ ցեղասպանություն է իրականացնում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտ

Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը խստորեն դատապարտել է ադրբեջանցիների կողմից Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի ժամանակ հայ զինվորականների, հատկապես հայկական զինվորական եւ բժշկական կորպուսում ծառայող կանանց նկատմամբ իրականացված վայրագությունները:

Իր հայտարարության մեջ ինստիտուտը կոչ է արել աշխարհի կառավարություններին դատապարտել Ադրբեջանին եւ միջազգային լրատվամիջոցներին կոչ անել հավաստիորեն լուսաբանել ահաբեկչական արշավը։

«Telegram-ում շրջանառվում են ադրբեջանական ուժերի վերջին վայրագությունները, ինչպես եղավ 2020 թվականի պատերազմի ժամանակ»,- ասվում է հայտարարության մեջ։

Telegram-ում հայտնված առաջին տեսանյութում երեւում է, որ ադրբեջանցի զինվորները շրջապատում են մերկ կնոջ մարմինը (հայ դիպուկահար Անուշ Ապետյանի ինքնությունը հետագայում պարզվել է): Նա մասամբ գլխատված է, ոտքերը կտրված են, առնվազն մեկ մատը կտրված է եւ դրված նրա բերանում, իսկ մի աչքը հանված է եւ փոխարինված քարով։ Նրան շրջապատող ադրբեջանցի զինվորները տոնում եւ ծաղրում են նրան։

Ըստ ինստիտուտի՝ համացանցում հայտնվել է երկրորդ տեսանյութը, որտեղ երեւում է հայ բուժքույր Իրինա Գասպարյանի մերկ եւ խոշտանգված մարմինը:

«Ադրբեջանի կողմից իր հանցագործությունների շարունակական ժխտման եւ միջազգային դատապարտման բացակայության պատճառով ներկայումս հնարավոր չէ որեւէ հետաքննություն իրականացնել՝ պարզելու այս ռազմական հանցագործությունների պատշաճ բնույթը: Ապացույցները ադրբեջանցիների ձեռքում են, եւ շատ քիչ հավանական է, որ ներկայիս սցենարով որեւէ ազգային կամ միջազգային անկախ քննչական խումբ կարողանա մուտք ունենալ դրանց: Այս պատերազմական հանցագործությունների ապացույցների պահպանումը, որոնք կարող են նաեւ լինել մարդկության դեմ հանցագործություն եւ/կամ ցեղասպանություն, անհրաժեշտ է հաշվետվողականության եւ կանխարգելման համար: Ուստի մենք միջազգային հանրությանը կոչ ենք անում շտապ հետաքննել բոլոր ներկա եւ անցյալ վայրագությունները:

Այս տեսանյութերը հիշեցնում են Սիրիայում եւ Իրաքում էթնիկ եւ կրոնական փոքրամասնությունների դեմ «Իսլամական պետության» կիրառած մարտավարությունը։

Եթե ​​որեւէ մեկը կարծում է, որ այս վայրագությունները առանձին դեպքեր են, Լեմկինի ինստիտուտը ցանկանում է մատնանշել ահաբեկչական օրինաչափությունը, որը կապում է այդ վայրագությունները Ադրբեջանում, Թուրքիայում եւ «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպության հակահայկական քաղաքականության հետ»,-նշում են հեղինակները։

Լեմկինի ինստիտուտը կարծում է, որ Ադրբեջանը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի լիակատար աջակցությամբ հայերի դեմ դանդաղ ցեղասպանություն է իրականացնում։ Նման իրավիճակում Արեւմուտքի կոչերը Հայաստանին՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ բանակցել Արցախի կարգավիճակի, Սյունիքով անցնող միջանցքի եւ Հայաստանի Հանրապետությունում ադրբեջանցիների կողմից օկուպացված տարածքների շուրջ, անհեռատես են եւ վտանգավոր։

«Կառավարությունները, կազմակերպությունները, ընկերությունները եւ հաստատությունները, որոնք շարունակում են աջակցել այս պետություններին, մեղսակից են եւ կշարունակեն մեղսակից լինել այս դաժան հանցագործություններին, եթե նրանք չփոխեն իրենց կուրսը եւ ակտիվորեն չպայքարեն անպատժելիության դեմ», ասված է եզրակացության մեջ։