Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Շատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. Փաշինյան Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներ Որոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասին Արքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարում Կձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազա Ադրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ 2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվի Մանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրս Զանգվածային ծեծկռտուք Աբու Դաբիում Բալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներում Գվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

Շատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)Սա այն խաղն է, որը կորոշի մեզ համար գուցե և 1-ին տեղի ճակատագիրըՄայրաքաղաքում աշխատանքային օրերին արտաքին լուսավորությունը կմիանա 06:30-իցՆոր Զովքի մի շարք արտադրամասերի արտադրությունը կասեցվել էԽորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց TRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթըԷջմիածին-Երևան ավտոբուսների վերջնակետը Երևանում մնում է Կիլիկիա ավտոկայանըԱնահիտ Ավանեսյանը ԱՆ խորհրդատուների հետ քննարկել է բուժաշխատողների անհատական լիցենզավորման գործընթացըՀայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ փակ բնույթ կրող փաստաթղթերին կարող է սահմանափակվելԱբովյանի պետական էներգետիկական քոլեջը՝ նոր հնարավորություններով. ստորագրվել է հուշագիր ՀԷՑ-ի հետԱրհեստական բանականության օրեր 2026Մասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտելՍթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները Աբու Դաբիից ժամանել են ՄոսկվաՊարզաբանում` հանրային տրանսպորտում 13-ամյա երեխայի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալՄԱԿ-ում նշել են Հայաստանի անկախության 35-ամյակըՓակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհըՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստ (տեսանյութ)Կոմիտաս պարկ բնակելի համալիրի գազիֆիկացման հարցին լուծում է տրվելՔրեական ոստիկանները հայտնաբերել են 9 փաթեթ հերոին, 21 փաթեթ մարիխուանա և հալյուցինոգեն սնկեր (տեսանյութ)ՄԻՊ-ը պետք է լինի սկզբունքային և համարձակ
Հայաստան

Վարչապետն ու նախարարը մանիպուլացնում են տնտեսական ազատության տվյալները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պապոյանն ու Բաբկեն Թունյանը ԱԺ ամբիոնից հայտարարեցին, թե Հայաստանը 11-րդն է աշխարհում տնտեսական ազատության ինդեքսով։ Զուգահեռաբար, համացանցում տեղեկություններ շրջանառվեցին, որ Հայաստանն այս ինդեքսով 58-րդ տեղում է։ Իրականում, խոսքը տարբեր զեկույցների մասին է. իշխանությունները 2020 թվականի տվյալներ են հայտնել, մինչդեռ կա մեկ այլ՝ ավելի նոր զեկույց, որտեղ Հայաստանը հետընթաց է գրանցել։ Այս մասին անցնակցված հետաքննության արդյունքներով պարզել է «Հետք»-ը ։

Սեպտեմբերի 13-ին, երբ Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ ԱԺ ամբիոնից։ Նա իր խոսքում կարճ անդրադարձավ նաև Հայաստանի տնտեսական զարգացումներին՝ հայտարարելով, որ ի հեճուկս գլոբալ դժվարությունների՝ Հայաստանը ունի շատ հստակ, որոշակի տնտեսական հաջողություններ և մեջբերեց Հայաստանի տնտեսական ազատության տվյալները։

«Նաև այս համատեքստում, իհարկե ոչ անմիջականորեն, բայց շատ կարևոր եմ համարում, որ մի քանի օր առաջ հրապարակվեց տնտեսական ազատության ինդեքսը, որտեղ Հայաստանի Հանրապետությունը զբաղեցնում է 11-րդ տեղը աշխարհի 165 երկրների շարքում, և այս սադրանքը նպատակ ունի նաև Հայաստանի տնտեսական դինամիկան կոտրելու, որովհետև տնտեսական դինամիկան ուղղակի վիճակագրական թվեր չեն։ Դրանք նաև որոշակի հնարավորություններ են զարգացման և գործերի իրավիճակը բարելավելու»,- հայտարարեց վարչապետը։

Թե ովքեր են այդ զեկույցի հեղինակները, որ տարվա մասին է խոսքը և ինչ է ենթադրում այդ ինդեքսը, վարչապետը չմանրամասնեց։

Այս ելույթից ընդամենը մեկ օր առաջ նշված թեմային ԱԺ ամբիոնից անդրադարձավ նաև Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ ԱԺ-ում քննարկվում էր «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որը վերաբերում էր ցեմենտի ներմուծմանը։

Նախարարը նախ շեշտեց, որ Հայաստանի կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում տեղական արտադրողների պաշտպանությանը և Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանը։

«Օգտվելով առիթից՝ ուզում եմ նշել, որ նախորդ շաբաթ՝ սեպտեմբերի 8-ին հրապարակված տնտեսական ազատության ինդեքսում Հայաստանը 6 դիրքով բարելավել է իր տեղը և հիմա 11-րդն է ամբողջ աշխարհում տնտեսական ազատությունների ցուցանիշով։ Սա շատ կարևոր է և ցույց է տալիս, որ կառավարությունը հետևողականորեն փորձում է բիզնեսը Հայաստանում դարձնել ավելի հեշտ, ավելի եկամտաբեր»,- ասաց Վահան Քերոբյանը։

Պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը ևս նույն օրը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ տնտեսական ազատության ինդեքսում Հայաստանը 11-րդ տեղում է՝ 165 երկրների շարքում։ Նա շեշտեց, որ Հայաստանին զիջում են այնպիսի երկրներ են, ինչպիսիք են՝ Լիտվան, Ճապոնիան, Կանադան, մեր հարևան Վրաստանը, Լատվիան, Նիդերլանդները, Չեխիան և բազմաթիվ մեզ ծանոթ տնտեսապես զարգացած երկրներ։ Եվ ընդամենը 10 երկիր կա Հայաստանից առաջ՝ տնտեսական ազատությունների ինդեքսով։

Պատգամավորը եզրակացրեց, որ վերջին չորս տարվա ընթացքում իրենց իրականացրած տնտեսական բարեփոխումները եւ ընդունած օրենքները նպաստել են Հայաստանում տնտեսական միջավայրի ազատականացմանը։

«Դրանք միայն բառեր չեն, դրանք կոնկրետ գործողություններ են, որոնք միջազգային կազմակերպությունները հստակ գնահատականով արձանագրել են։ Այս առումով սա կարևոր ուղերձ է և պատահական չէ, որ վերջին ժամանակներում նաև սրա արդյունքում էր, որ Հայաստան էական ներդրումներ եկան, երբ որ աշխարհի տարբեր երկրներից, ընդհակառակը, ներդրումները և գումարը փախչում էին»,- հայտարարեց Գևորդ Պապոյանը։

Շեշտելով տնտեսական ազատության ինդեքսում 11-րդ հորիզոնականի տվյալները՝ պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանն իր հերթին հայտարարեց, որ «մենք այսօր փաստացի համարվում ենք ամենաազատ տնտեսություն ունեցող երկրներից մեկը»։

Այս տարվա սեպտեմբերի 8-ին Տնտեսական ազատության մասին զեկույց է հրապարակել Կանադայում գործող «Fraser Institute» հետազոտական կենտրոնը։

Կենտրոնը մի շարք չափանիշների հիման վրա, ինչպիսիք են պետական ծախսերն ու հարկերը, իրավական համակարգն ու գույքային իրավունքները, գնաճը, արտաքին առևտրի ազատությունը, շուկաներ մուտք գործելու, ազատ մրցակցությունը և այլն, կազմում է տվյալ երկրի տնտեսական ազատության ինդեքսը։

Այս զեկույցում Հայաստանն իսկապես 11-րդ տեղում է 165 երկրների շարքում։ Ու չնայած զեկույցը հրապարակվել է այս տարվա սեպտեմբերի 8-ին, սակայն թե վարչապետն ու նախարարը, թե պատգամավորները «մոռացան» նշել, որ այն արտացոլում է 2020 թվականի իրավիճակը։ Եվ հայտարարել, որ տվյալները ներկայացնում են հենց այսօրվա իրավիճակը ու չորս տարվա կտրվածքով եզրակացություններ անել, առնվազն մոլորեցնող է։

Առավել մանրամասն կարդացեք սկզբնաղբյուրում։