Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Շատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. Փաշինյան Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներ Որոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասին Արքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարում Կձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազա Ադրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ 2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվի Մանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրս Զանգվածային ծեծկռտուք Աբու Դաբիում Բալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներում Գվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

Շատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)Սա այն խաղն է, որը կորոշի մեզ համար գուցե և 1-ին տեղի ճակատագիրըՄայրաքաղաքում աշխատանքային օրերին արտաքին լուսավորությունը կմիանա 06:30-իցՆոր Զովքի մի շարք արտադրամասերի արտադրությունը կասեցվել էԽորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց TRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթըԷջմիածին-Երևան ավտոբուսների վերջնակետը Երևանում մնում է Կիլիկիա ավտոկայանըԱնահիտ Ավանեսյանը ԱՆ խորհրդատուների հետ քննարկել է բուժաշխատողների անհատական լիցենզավորման գործընթացըՀայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ փակ բնույթ կրող փաստաթղթերին կարող է սահմանափակվելԱբովյանի պետական էներգետիկական քոլեջը՝ նոր հնարավորություններով. ստորագրվել է հուշագիր ՀԷՑ-ի հետԱրհեստական բանականության օրեր 2026Մասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտելՍթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները Աբու Դաբիից ժամանել են ՄոսկվաՊարզաբանում` հանրային տրանսպորտում 13-ամյա երեխայի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալՄԱԿ-ում նշել են Հայաստանի անկախության 35-ամյակըՓակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհըՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստ (տեսանյութ)Կոմիտաս պարկ բնակելի համալիրի գազիֆիկացման հարցին լուծում է տրվելՔրեական ոստիկանները հայտնաբերել են 9 փաթեթ հերոին, 21 փաթեթ մարիխուանա և հալյուցինոգեն սնկեր (տեսանյութ)ՄԻՊ-ը պետք է լինի սկզբունքային և համարձակ
Հայաստան

Թուրքական ձեռագիր, գենոցիդալ պատերազմ. իրողություններ և ելքեր․ Ռուբեն Մելքոնյան

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյան ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ադրբեջանի սանձազերծած և վաղուց կանխատեսվող պատերազմը Հայաստանի դեմ, նրա միջազգայնորեն ճանաչված տարածքների զավթումը ոճական և գաղափարախոսական իմաստով կրկին տեղավորվում են թուրք-ադրբեջանական «մեկ ազգ, երկու պետություն» կոնցեպտի մեջ:

Թուրքիայի բացահայտ ձեռագիրն է ադրբեջանական կատարմամբ.

- տևական ժամանակ խոսել և կեղծ լուրեր տարածել իբրև թե Հայաստանի կողմից սադրանքների մասին,


- օգտվել միջազգային իրավիճակի հետևանքով ձևավորված համաշխարհային ամենաթողությունից և խախտել միջազգային բոլոր գրված ու չգրված օրենքները,

- զավթել ստրատեգիական տարածքներ դրանով ավելացնելով իրենց կշիռը և պատրաստվել հաջորդ պատերազմին կամ դիվանագիտական առևտրին,

- զավթած տարածքները կոչել բուֆերային գոտի և դրանով փորձել «լեգիտիմացնել» իրենց զավթումը,

- զավթված տարածքներից ստեղծել նոր խնդիրներ, անհարմարություններ այլ տարածքների վրա ու հոգեբանորեն ճնշել և ստիպել նոր զիջումների գնալ,

- պատերազմի ընթացքում հակառակորդի բանակի՝ զինծառայողների և հնարավորության դեպքում խաղաղ բնակչության հանդեպ իրականացնել գենոցիդալ գործողություններ:

Այս ամենը առկա է Ադրբեջանի նոր սանձազերծած պատերազմի արդեն առաջին երկու օրերին. դա են վկայում նրանց և՛ քայլերը, և՛ հայտարարությունները: Սրա մասին մասնագետները խոսում էին, Սյունիքի և ամբողջ Հայաստանի հանդեպ սպառնալիքի հավանականության մասին բարձրաձայնում էին. նրանք մարգարեներ չեն, այլ մասնագետներ են, որոնց 2021 թ. ականջալուր չեղան շուրջ 680 000 Հայաստանը կործանման տարած քաղաքացիներ:

Սակայն Թուրքիայի տասնամյակներ կիրառած այս ձեռագրի ադրբեջանական կապկումը նաև հնարավորություն է Հայաստանի համար ռազմական դիմադրությունից բացի, դիվանագիտական ինտենսիվ և թիրախային «կրակահերթերով» ծնկի բերել ցեղասպան մտածողությամբ և քաղաքակիրթ աշխարհի ընկալումներից հեռու Ադրբեջանին: Ռազմական հանցագործ և ցեղասպան Էնվերի գաղափարական ժառանգ Իլհամ Ալիևը նվիրված հաղթանակի արբեցումից կորցրել է իրատեսության զգացումը և փորձում է անել այն, ինչ ավագ եղբայր Թուրքիան է արել տասնամյակներ շարունակ: Սակայն «այն, ինչ կարելի է Զևսին, չի կարելի եզին» և Ադրբեջանը կարող է Թուրքիայի պես «չմարսել» այս քայլը: Հայկական դիվանագիտությանը տրված է շանս իրականացնել շեշտակի և հաղթական հակագրոհ: Բայց այստեղ է, որ Հայաստան պետությունը բախվում է ճակատագրի հեգնանքով իրեն կառավարող պետականակործան ուժի գոյության փաստին:

Իսկ ի՞նչ է արել «պողպատե մանդատով» ուժը իր «դիվանագիտական բանակի» մարտունակության բարձրացման առումով. հեռացրել է տասնամյակների փորձ ունեցող բազմաթիվ դիվանագետների, որոնք այսօր կարող էին ուղղակի դիվանագիտական հարձակման հրավառություն կազմակերպել: Տեսնելով ահագնացող վտանգը՝ պետականակործան իշխանությունները փոխանակ ներողությամբ և գլխահակ խնդրեին փորձառու դիվանագետներին կիրառել իրենց մասնագիտական հմտությունները, նրանք արտաքին գործերի նախարարության համակարգը լցրել են իրենց քաղաքական ուժի ոչ պրոֆեսիոնալ ներկայացուցիչներով և հարմարվողական ու ստեղծագործ մտածողությունից հեռու դիվանագետներով:

Սակայն ելք կա և այդ ելքը նախկին «Ելքականների» հեռացմամբ է պայմանավորված, բայց միայն դա բավարար չէ: Այս պետականակործան ուժի անհապաղ հեռացումը, պրոֆեսիոնալ դիվանագետների վերադարձը համակարգ, ճիշտ թիրախներին դիվանագիտական արագ հարվածները և այլ անհրաժեշտ քայլերը թույլ կտան գոնե հույս ունենալ պետականության կորուստը կանխելու և այն վերականգնելու համար:

Հայաստանը ներկայումս նման է հաղթելու ներուժ ունեցող մարզիկի, ում ոտքերը և ձեռքերը հենց ռինգի մոտ կապել է իր իսկ մարզիչը. ահա այսպիսին է ՔՊ իշխանության և Հայաստան պետության հարաբերությունները:

Եթե այս օրհասական պահին քաղաքական գործիչները չեն կարողանում կամ չեն ուզում գնալ հասարակության կոնսոլիդացիայի և թեկուզ ինքնազոհության տանող պայքարի ճանապարհով, ապա պետք է ոտքի կանգնեն բարձրաստիճան հոգևորականները և ինչպես պատմության մեջ շատ անգամներ է եղել առաջնորդեն գոյութենաբանական պայքարը:

Շեքսպիրյան լինել թե չլինել դեռ երբեք այսքան հստակ չի հնչել Հայաստան պետականության համար»: