Փաշինյանը տապալեց «խաղաղության օրակարգը». ձեզ խաբված չե՞ք զգում, հարցեր չունե՞ք ձեր փրկիչին. Արեն Ապիկյան
Արեն Ապիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Եկեք մի պահ էմոցիոնալ դաշտից դուրս գանք, ու իրականությանը նայենք կողքից, առանց քննադատության, մեղադրանքների, դավադրության տեսությունների, պարզ փաստերով։
Ենթադրենք, որ Նիկոլը դավաճան չի, էլի։ Անմեղսունակա, բայց դավաճան չի։ Դժվարա, բայց մի պահ փորձեք։ Ենթադրեցի՞նք։ Ուրեմն անցանք առաջ․․․
Անցած տարվա ընտրություններին ՔՊ հիմնական խոստումը այպես կոչված "խաղաղության դարաշրջանի" կերտումն էր Հայաստանի և Արցածի համար։ Այսինքն, դրանց ամբողջ ընտրարշավը և քաղաքական միտքը կառուցված էին այդ թեզի շուրջ։ Եկեք Ադրբեջանի և Թուրքիայի հետ խաղաղ ապրենք, որ լավ ապրենք։ Մեկ էլ վախեցնում էր, որ նախկինները գան, հաստատ պատերազմ կլինի։ Մարդիկ կոտրված, հոգնած պատերազմից, անվտանգության հարցերից, մշտական լարվածությունից, զոհերից և այլն, գնացին ու հենց դրա համար սրանց ձեն տվեցին։ Ընտրեցին, հավատալով, որ խաղաղություն կլինի։ Նորմալ մարդկային ցանկությունա, կարելիա հասկանալ։
Ճիշտա՞։ Հա, մեկ էլ որ նախկինները չգան, մոռացել էի։
Հիմա հարց բոլոր նրանց, ով այդ կուտը կերավ ու հերթական անգամ (ենթադրենք) սխալվեց՝ Փաշինյանը այդ այպես կոչված "խաղաղության օրակարգը" հերթական անգամ և վերջնականապես տապալեց ձեր աչքերի առաջ։ Դուք ձեզ խաբված չե՞ք զգում։ Հարցեր չունե՞ք ձեր փրկիչին։ Ամեն ինչ նորմալա՞, տնեցիք լա՞վ են։ Բա հիմա ի՞նչ եք անելու։ Մենք բոլորս ի՞նչ ենք անելու։ Թողենք սա սենց հով լռվի, էշ-էշ դուրս տա, հա՞։ Մենք էլ ամեն օր զոհերի ու տարածքների քանակ հաշվենք, հա՞։
Չգիտեմ, լուրջ չգիտեմ․․․
Հա, միայն թե նախկինները չվերադառնան, մոռացել էի․․․»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)