Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլին Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվի Շատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. Փաշինյան Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներ Որոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասին Արքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարում Կձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազա Ադրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ 2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվի Մանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրս Զանգվածային ծեծկռտուք Աբու Դաբիում

Մինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)Սա այն խաղն է, որը կորոշի մեզ համար գուցե և 1-ին տեղի ճակատագիրըՄայրաքաղաքում աշխատանքային օրերին արտաքին լուսավորությունը կմիանա 06:30-իցՆոր Զովքի մի շարք արտադրամասերի արտադրությունը կասեցվել էԽորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց TRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթըԷջմիածին-Երևան ավտոբուսների վերջնակետը Երևանում մնում է Կիլիկիա ավտոկայանըԱնահիտ Ավանեսյանը ԱՆ խորհրդատուների հետ քննարկել է բուժաշխատողների անհատական լիցենզավորման գործընթացըՀայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ փակ բնույթ կրող փաստաթղթերին կարող է սահմանափակվելԱբովյանի պետական էներգետիկական քոլեջը՝ նոր հնարավորություններով. ստորագրվել է հուշագիր ՀԷՑ-ի հետԱրհեստական բանականության օրեր 2026Մասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտելՍթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները Աբու Դաբիից ժամանել են ՄոսկվաՊարզաբանում` հանրային տրանսպորտում 13-ամյա երեխայի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալՄԱԿ-ում նշել են Հայաստանի անկախության 35-ամյակըՓակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհըՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստ (տեսանյութ)Կոմիտաս պարկ բնակելի համալիրի գազիֆիկացման հարցին լուծում է տրվել
Հայաստան

Հուլիսին ֆինանսական միջոցների ահռելի արտահոսք է եղել Հայաստանից. Ո՞ւր են գնացել այդ գումարները

Հուլիսին Հայաստանից ֆինանսական միջոցների ահռելի արտահոսք է եղել։ Խոսքը տրանսֆերտների տեսքով ֆիզիկական անձանց միջոցով դուրս գնացած գումարների մասին է, այն էլ՝ բացառապես բանկային համակարգով, գրում է 168.am-ը։

Պաշտոնական տվյալներով, բանկային խողովակով այս տարվա հուլիսին ֆիզիկական անձինք երկրից հանել են ավելի քան 432 մլն դոլար։ Սա 201 միլիոնով կամ գրեթե կրկնակի ավելի է հունիսի արտահոսքից։

Նման ծավալի արտահոսք Հայաստանից երբևէ չէր արձանագրվել։ Թե ո՞ւր են գնացել այդ գումարները, տրանսֆերտային հոսքերի վերաբերյալ Կենտրոնական բանկի հրապարակման մեջ չի երևում։ Ամեն դեպքում, դրանք չեն գնացել՝ ինչպես Ռուսաստան, այնպես էլ՝ Միացյալ Նահանգներ։ Այն հիմնական երկրներ, որտեղից ստացվում են ամենախոշոր տրանսֆերտային հոսքերը։

Ընդհակառակը՝ այդ երկրներ արտահոսքը հուլիսին նույնիսկ նվազել է։ Ռուսաստան գնացել է գրեթե 27 մլն դոլար։ Եվս 17 միլիոն փոխանցվել է Միացյալ Նահանգներ։ Ընդհանուր առմամբ խոսքը 44 մլն դոլարի մասին է։ Իսկ թե ո՞ր ուղղությամբ է գնացել Հայաստանից դուրս եկած մնացած 388 միլիոնը, պարզ չէ։

Իհարկե, այդ գումարներն օդից չեն ընկել։ Այս տարի Հայաստանը հայտնվել է ֆինանսական մեծ հոսքերի հորձանուտում։ Տրանսֆերտների անվան տակ մեծ քանակությամբ կապիտալ է գալիս դրսից։ Բայց դրան զուգահեռ՝ քիչ է նաև արտահոսքը։

Թեև հուլիսին կապիտալի արտահոսքի ծավալն աննախադեպ է եղել, այնուհանդերձ այնպես չէ, որ մյուս ամիսներին ֆինանսական միջոցների քիչ արտահոսք է եղել մեր երկրից։ Թվում է, թե միայն ներհոսքն է այդպիսի մեծ տեմպերով ավելացել։ Այնինչ՝ արտահոսքի աճի տեմպն ավելի մեծ է։

Այս տարվա 7 ամիսների ընթացքում ֆիզիկական անձինք Հայաստանից դուրս են տարել 1 մլրդ 323 մլն դոլար՝ միայն բանկային համակարգի միջոցով։ Սա կրկնակի ավելի շատ է, քան անցած տարվա ցուցանիշն էր։

Անցած տարվա 7 ամսում արտահոսքը Հայաստանից կազմել է շուրջ 663 մլն դոլար։

Ունենք նաև մեծ ծավալի ներհոսք, որը, ինչպես հայտնի է, սկսվեց ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո։ Պատժամիջոցների հետևանքով ռուսական կապիտալն ապահով վայր է փնտրում։ Դա է պատճառը, որ ֆինանսական միջոցների նկատվող ներհոսքը հիմնականում Ռուսաստանի հաշվին է։ Բայց, ինչպես վկայում են արտահոսքի ցուցանիշները, միշտ չէ, որ այդ գումարները մնում են Հայաստանում։ Պարզապես Հայաստանը հարթակ է դառնում նաև այլ երկրներ դրանց տեղափոխման համար։

Հուլիսին արտերկրից մասնավոր տրանսֆերտների տեսքով ստացված ֆինանսական հոսքերը կազմել են շուրջ 568 մլն դոլար։ Գումարը կրկին մեծ է, բայց այլևս աննախադեպ չէ։

Հուլիսին նկատվել է տրանսֆերտային հոսքերի որոշակի դանդաղում։ Այդ ամսին ավելի քիչ գումարներ են եկել, քան եկել էին հունիսին։

Հունիսին ստացվել էր շուրջ 598 մլն դոլար։ Հունիսի համեմատ հուլիսին մուտքերը կրճատվել են գրեթե 30 մլն դոլարով։ Բայց կրճատումը չի եղել միայն Ռուսաստանի հաշվին։

Ռուսաստանից մուտքերը հուլիսին նախորդ ամսվա համեմատ ավելի քիչ են եղել, սակայն ոչ այնքան, որքան տրանսֆերտների արձանագրված ընդհանուր նվազումն է։ Տարբերությունը կազմել է գրեթե 10 մլն դոլար։ Հունիսին Ռուսաստանից ստացվել էր 452 միլիոն, հուլիսին ստացվել է 442 միլիոն։

Նվազում կա նաև Միացյալ Նահանգներից՝ շուրջ 7 միլիոնի կարգի։ Դրանով հանդերձ, այս 2 երկրներից մուտքերի առումով տարբերություններն անհամեմատելի են։ Ռուսաստանից մի քանի անգամ ավելի մեծ հոսքեր են գալիս, քան Միացյալ Նահանգներից։ Օրինակ, հուլիսի տարբերությունը հասնում է գրեթե 8 անգամի։ Ռուսաստանից 8 անգամով ավելի շատ գումարներ են եկել, քան Միացյալ Նահանգներից։

Ընդհանուր առմամբ տարվա առաջին 7 ամիսներին Ռուսաստանից ֆիզիկական անձանց կատարած տրանսֆերտային փոխանցումները կազմել են 1 մլրդ 574 մլն դոլար։

Սա ստացված բոլոր հոսքերի շուրջ 65 տոկոսն է։ Նախորդ տարվա այս շրջանում Ռուսաստանի բաժինը հազիվ 40 տոկոս էր։ Այս տարվա մարտից հետո իրավիճակը կտրուկ փոխվեց՝ սկսեցին ավելանալ այդ երկրից Հայաստան մտնող գումարները։ Իհարկե, գումարները գալիս են հիմնականում Ռուսաստանի քաղաքացիների անունով և, որպես այդպիսին, մեր քաղաքացիների համար դրանց սոցիալական նշանակությունը կորցրել է նախկին իմաստը։ Կենտրոնական բանկը բազմիցս հայտարարել է, որ մեր քաղաքացիների ստացած տրանսֆերտներն այս տարի նույնիսկ նվազել են։

Այսինքն՝ ստացվող այս ահռելի ֆինանսական հոսքերի մուտքը Հայաստան հիմնականում այլ նպատակ ունի, քան մեզ հայտնի մասնավոր տրանսֆերտն է, որով մեր քաղաքացիները տարիներ շարունակ լուծել են իրենց սոցիալական ու կենցաղային խնդիրները՝ դրսում ապրող կամ արտագնա աշխատանքի մեկնած իրենց հարազատների ուղարկած գումարների հաշվին։

Այսօր ստացվող գումարների հասցատերերն այլ երկրների, մասնավորապես՝ Ռուսաստանի քաղաքացիներն են։

Անցած տարվա համեմատ, 7 ամսում Ռուսաստանից միայն բանկային համակարգի միջոցով գրեթե 3,4 անգամով ավելի շատ գումար է եկել Հայաստան։ Անցած տարի մուտք էր եղել ընդամենը 463 մլն դոլար։ Այս տարի մուտքերը հասել են 1 մլրդ 574 միլիոնի։

Միացյալ Նահանգների բաժինը կազմել է 374 միլիոն։ Այս երկրից ևս մուտքերը ավելացել են, բայց դա այն ավելացումն է, ինչը կա Ռուսաստանի պարագայում։

ԱՄՆ-ից նախորդ տարվանից ավել է ստացել 61 մլն դոլար։ Ռուսաստանի պարագայում ավել ստացված գումարներն անցնում են 1 մլրդ 111 մլն դոլարից։

Ռուսաստանից ու ԱՄՆ-ից մուտք է եղել ընդհանուր առմամբ 1 մլրդ 949 մլն դոլար։

Մյուս բոլոր երկրներից ֆիզիկական անձինք 7 ամսում Հայաստան են փոխանցել 488 մլն դոլար։ Անցած տարի նրանց փոխանցումներն ավելի շատ էին՝ հասնում էին 515 միլիոնի։

Ներհոսքն այդ երկրներից կրճատվել է, փոխարենը՝ արտահոսքը Հայաստանից տեղի է ունեցել հիմնականում դրանց հաշվին։

7 ամսում դուրս գնացած 1 մլրդ 323 միլիոնից 388 միլիոն է բաժին ընկել Ռուսաստանին ու Միացյալ Նահանգներին։ Մնացած 935 միլիոնը գնացել է «անհայտ» ուղղությամբ։

168.am