Վլադիվոստոկում հանդիպում կազմակերպելը շատ բարդ է եղել. անգամ անունը չեն ուզեցել լսել
«Փաստ» օրաթերթը գրում է. «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին մասնակցելու նպատակով Վլադիվոստոկում գտնվող Նիկոլ Փաշինյանը նստաշրջանից հետո հանդիպել է նաև տեղի հայ համայնքի հետ։ Իշխանության ներկայացուցիչներն ու սատելիտները ոչ միայն մեծագույն ոգևորությամբ տարածում էին Փաշինյանի խոսքը, այլև հպարտանում էին այն հանգամանքով, որ հայ համայնքի ներկայացուցիչները հանդիպել են նրա հետ։
Իրականում, «Փաստ» թերթի տեղեկություններով, հայ համայնքի հետ Վլադիվոստոկում հանդիպում կազմակերպելը, մեղմ ասած, բավական բարդ է եղել, քանի որ տեղի հայերի մեծ մասն ուղղակի չի ցանկացել հանդիպել Փաշինյանի հետ, նույնիկ անունը լսել չեն ցանկացել։ Բնականաբար, այս հարցում հիմնական դերակատարությունը ՌԴ-ում ՀՀ դեսպանատանն է եղել, իսկ դեսպանի համար ընդհանրապես մեծ դժվարություն է որևէ բան կազմակերպելը Ռուսաստանում։
Մեր աղբյուրը փոխանցում է, որ դահլիճում գոնե մի քիչ «ներկայանալի» քանակ ապահովելու համար մի քանի հեղինակավոր ռուսաստանահայերի միջամտությունն են խնդրել։ Ըստ տեղեկությունների, Փաշինյանին ուղղված եթե ոչ բոլոր հարցերը, ապա գոնե դրանց գերակշիռ մասը նախապես ճշգրտված են եղել՝ համապատասխան դերաբաշխմամբ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)