Ջալալ Հարությունյանի նկատմամբ Նիկոլ Փաշինյանը նուրբ զգացումներ ունի
«Հրապարակը» գրում է.
«Պատերազմից հետո Ջալալ Հարությունյանը նույնպես հարցաքննվել է թշնամու վերահսկողության տակ անցած Հադրութ տեղափոխված եւ շրջափակման արդյունքում զոհված կամ անհետ կորած 72 զինծառայողներին առնչվող քրեական գործով: Զինծառայողների ծնողները պնդում էին, որ նրան պետք է մեղադրանք առաջադրվի, քանի որ Հարությունյանն է հրամանը տվել։ Թերեւս դա էր պատճառը, որ երեկ Ջալալին մեղադրանք առաջադրվեց, բայց նա չձերբակալվեց։
Քննչական կոմիտեն հաղորդեց, որ «սեպտեմբերի 2-ին Ջ. Հ․-ին երկու դրվագով մեղադրանք է ներկայացվել 2003 թ․ ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասին՝ Զինվորական պաշտոնեական անփութությունը, պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով):
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց են ընտրվել բացակայելու արգելքը եւ պաշտոնավարման կասեցումը: Որոշ տեղեկություններով, Ջալալ Հարությունյանի նկատմամբ Նիկոլ Փաշինյանը նուրբ զգացումներ ունի, եւ դրանք առաջացել են 2016 թվականին, երբ ապրիլյան պատերազմից մոտ մեկ ամիս անց ՔՊ ջոկատը մեկնել էր ինժեներական աշխատանքներ իրականացնելու, եւ նրանց տեղակայել էին Ջալալ Հարությունյանի ղեկավարած զորամասում:
Նկատենք, որ եթե մեղքի դասակարգում իրականացնենք, հստակ է, որ ամենամեծ մեղքը՝ գերագույն գլխավոր հրամանատարից հետո, Արցախի ՊԲ հրամանատարինն է, ով չի կարողացել պատերազմի հենց առաջին փուլում ճիշտ մարտավարություն ընտրել։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)