100 հազարից 200 հազար դրամի չափով. ով որքան կտուգանվի
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Աղբահանության ու սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ են կատարվելու: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անգամ մեծ տուգանքներ են նշանակվելու: Մասնավորապես, գործող աղբավայրերի բարեկարգմանն ու շահագործմանը ներկայացվող նվազագույն պահանջները չկատարելու դեպքում աղբավայրը շահագործող ընկերությունը կտուգանվի 100 հազար դրամից 200 հազար դրամի չափով:
Պայթուցիկ եւ դյուրավառ նյութերի, բժշկական հաստատությունների, սպանդանոցների ու այլ տեսակի կենսաբանական աղբի դեպքում, ինչպես նաեւ այն պարագայում, երբ հեղուկ գազն առանց հատուկ տարաների մեջ պահեստավորելու աղբավայր կնետվի, ֆիզիկական անձը՝ 10.000-20.000, իրավաբանական անձը 80.000-100.000 դրամի չափով կտուգանվի։
Նշենք, որ համայնքի կամ աղբահանության օպերատորի տրամադրած կոշտ կենցաղային թափոնների համար նախատեսված աղբամաններում կամ կոնտեյներներում բժշկական թափոններ, մարտկոցներ ու կուտակիչներ, ինչպես նաեւ 1 խմ եւ ավելի ծավալով այրվող, շիկացած կամ տաք աղբ, ձյուն ու սառույց թափելու դեպքում ֆիզիկական անձինք 5000-10.000 դրամով կտուգանվեն, իրավաբական անձինք՝ 20.000-30.000 հազար դրամով:
Նույն չափով տուգանք կարող է կիրառվել նաեւ ֆիզիկական ու իրավաբանական այն անձանց նկատմամբ, որոնց՝ աղբանոցներում թափած աղբը կարող է վնաս հասցնել աղբահանության աշխատանքներ իրականացնող անձանց կյանքին եւ առողջությանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)