Ազնիվ չէ Միքայել Արզումանյանին մեղադրանք առաջադրելը․ Մովսես Հակոբյան
ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը «Ազատության» հետ զրույցում անդրադարձել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար-Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի Հանրապետության նախագահի գործող գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանին քրեական հետապնդման ենթարկելու փաստին։
Մովսես Հակոբյանը նշել է՝ մի բանում վստահ է՝ Արզումանյանն այս ամենին արժանի չէր, նա լավ զինվորական է, իսկ պատերազմի վերջում Պաշտպանության բանակի ղեկավարի պաշտոնը ստանձնելիս ամեն ինչ արդեն կանխորոշված էր։
«Առնվազն ազնիվ չէ Արզումանյանին մեղադրանք առաջադրել, որովհետև նա բանակն ընդունեց այն պահին, երբ որ ամեն ինչ արդեն կանխորոշված էր: Երկրորդը` որևէ մեկը չի կարող գնահատական տալ հրամանատարին՝ այդ պահին ստեղծված իրավիճակում ճի՞շտ է որոշում կայացրել, թե՞ սխալ: Ես ինքս ինձ այդպիսի, թեկուզ եղել եմ Արզումանյանի վերադասը, այդպիսի իրավունք չէի վերապահի, որ ասեմ` այդ պահին ճիշտ որոշում է կայացրել, թե սխալ, որովհետև հազար ֆակտորներ կան, որոնք ազդում են այդ պահին որոշման վրա», - ասել է Մովսես Հակոբյանը։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները