Երբ ժամանակին Թամանյանը բուհերը բերել է կենտրոն, ուրմեն մի բան հասկացել է, մեզնից, հաստատ շատ. Թատերականի ռեկտոր
Հայտնի չէ` 8 ասելով որ բուհերը նկատի ունեն, որն է մնում, որը որի հետ են միավորում, ինչ սկզբունքով է դա արվում, չկա կոնկրետ նախագիծ, որևէ բան հայտնի չէ: Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Լիլիթ Արզումանյանը՝ անդրադառնալով Փաշինյանի այսօրվա հայտարարությանը:
Հիշեցնենք, որ կառավարության այսօրվա նիստին խոսելով բուհական համակարգում փոփոխությունների մասին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ առաջիկայում բուհերը կխոշորացվեն, կդառնան 8-ը և կտեղափոխվեն Աշտարակ:
«Ինչ վերաբերում է Աշտարակ տեղափոխելուն, երբ է դա լինելու, դա ահռելի ծախս է, դա ինչպես են անելու, ինձ համար սա ուղղակի տեսլական է: Ես չգիտեմ, թե սա ինչ խնդիր է լուծելու, ես սկզբունքորեն դեմ եմ բուհերը քաղաքի կենտրոնից հանելուն, հատկապես արվեստի բուհերը: Երբ որ ժամանակին Թամանյանը բուհերը բերել է կենտրոն և իրար մոտ, ուրմեն մի բան հասկացել է, մեզնից հաստատ ավելի շատ: Բացի դա, այդ քանակի ուսանողների տեղափոխության հարցը ինչպես է լուծվելու, պետք է ցանկություններն ու հնարավորությունները համընկնեն:
Երբ որ կլինի հստակ ծրագիր, կոնկրետ կարող եմ ասել ինչի հետ եմ համաձայն, ինչի հետ՝ ոչ, միայն մի խնդրանք ունեմ, որ երբ մի բան արվում է, հանկարծ որևէ բան չքանդվի, փոփոխություններն արվեն հանուն բարելավման, ոչ թե կրթական համակարգի քանդման»,- ասաց նա:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները