ՀԾԿՀ-ն ջրի սակագնի բարձրացման հայտի շրջանակում սկսում է «Վեոլիա Ջուր» -ի կողմից ջրամատակարարման ծավալների մոնիթորինգ
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից 2022 թվականի օգոստոսի 8-ին ներկայացված խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների վերանայման հայտի ուսումնասիրության շրջանակում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախաձեռնել է ընկերության կողմից գրանցված մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների մոնիթորինգ՝ 2022 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում: Հայտնում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։
Խմելու ջրի ոլորտում ապօրինի միացումների կամ ապօրինի ջրօգտագործման դեպքերի վերաբերյալ տեղեկատվության տիրապետելու դեպքում կարող եք դրանք տրամադրել Հանձնաժողովին՝ ժամը 10։00-17։00-ն, զանգահարելով հանձնաժողովի (010) 584 529 հեռախոսահամարով:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ցանկության դեպքում կարող եք անձամբ մասնակցել վերը նշված մոնիթորինգին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)