Հովիկ ստուդիան կրկին ներկայացավ երեւանում՝ 3 տարի ընդմիջումից հետո
Հուլիսի 28֊ին Երևանի "Առնո Բաբաջանյան" համերգասրահում Հովհաննես Գասպարյանի ծննդյան օրը, իր անունը կրող Պարի Ակադեմիան ներկայացավ շքեղ համերգային ծրագրով, որտեղ մասնակցում էին Հովիկ Ստուդիոյի մոսկովյան, Երևանի և Արտաշատի սաները։ Երևանի հանդիսատեսը հասցրել էր կարոտել նրանց աշխույժ, յուրօրինակ և հուզառատ պարերը։
Համերգի խորագիրն էր "Պարիր մեզ հետ` հոգուդ շունչ տուր, վեր խոյացիր` երկրիդ լույս տուր"։
Լեփ լեցուն դահլիճն առանձնահատուկ ջերմություն նվիրեց նրանց ողջ համերգի ընթացքում։
Բեմադրությունների հիմնական հեղինակն էր գլխավոր բալետմաստեր` Գագիկ Հայրապետյանը, որի էպիկական պարերը գերում են բոլորին։ Ծրագրում ներկայացված էին նաև պարուսույց֊բեմադրողներ Հովհաննես Խաչատրյանի, Մհեր Մարգարյանի և Քնարիկ Ավագյանի բեմադրությունները։
Համերգի հյուրերն էին ժողովրդական երգի սիրված կատարողներ` Վարդան Բադալյանը և Եվա Եգանյանը։ Վերջինիս հետ իր պարային նուրբ կատարումով հանդես եկավ Էլինա Դանիելյանը։
Շատ տպավորիչ էր նաև փոքրիկ դաշնակահար Էրիկ Ապրեսյանի ելույթը։
Հաղորդավարական գեղեցիկ դուետով հանդես եկան Կարեն Մոլիտվինը և Սոնա Սաֆարյանը։
"Մենք ձեզ հրաժեշտ չենք տալիս, այլ միայն ասում ենք ցտեսություն"֊ ավանդական խոսքով ավարտեց Ակադեմիայի գեղարվեստական ղեկավար Իշխան Գասպարյանը` խոստանալով մյուս տարի վերադառնալ Օպերային թատրոնի հարազատ բեմ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)