Կառավարությունը ցանկանում է տիեզերական տեխնիկա և օբյեկտներ նախագծել
Կառավարությունը օգոստոսի 24-ի նիստում ներառված է նաև տիեզերական տեխնիկայի և օբյեկտների մասին որոշման նախագիծը:
Հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունը կարևորում է տիեզերական գործունեության ոլորտի՝ որպես գիտության և տեխնոլոգիաների զարգացումը, ապագայի մասնագետների պատրաստումը և ազգային տնտեսության մրցունակության բարձրացումը:
Նշվում է, որ ՀՀ-ում տիեզերական գործունեության ոլորտը կայացման վաղ փուլում է: Մի շարք գերատեսչություններ օգտագործում են տիեզերական գործունեության ոլորտի հնարավորություններն իրենց աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար:
Ասվում է, որ Հայաստանի Հանրապետության տեխնոլոգիական նոր ձեռքբերումները կարող են նվազեցնել տիեզերական գիտության և տեխնոլոգիայի արդյունքների օգտագործման, կիրառման և ինտեգրման ծախսերը:
Նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության տարածքում կօժանդակի տիեզերական սարքաշինության այնպիսի գործընթացների կանոնակարգմանը՝ ինչպիսիք են տիեզերական տեխնիկայի և օբյեկտների նախագծման, կառուցման մշակման, փորձարկման և շահագործման գործընթացները:
Նախագծի ընդունման արդյունքում ակնառու է՝ տիեզերական սարքաշինության տեխնիկական պայմանների (տեխնիկական կանոնակարգերի), ստանդարտացման կանոնների և ուղեցույցերի հստակեցումը և մշակումը, նախագծակոնստրուկտորական, փորձակոնստրուկտորական, փորձատեխնոլոգիական և նախագծատեխնոլոգիական համակարգված աշխատանքների իրականացումը, այդ թվում տիեզերական մեկնարկային համալիրների և ղեկավարման կենտրոնների նախագծման, կառուցման և տեխնոլոգիական սարքավորումներով կահավորման և արտադրական գործընթացների անվտանգության ապահովման կանոնակարգումը:
Աղբյուրը՝ yerevan.today


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ