Առաջին հերթին նկատի է առնվում զուտ իշխանության «գրպանում» լինելու փաստը
«Փաստ» թերթը գրում է.
«Հերթական ուսումնական տարվա մեկնարկին շատ քիչ ժամանակ է մնացել. այս օրերին դպրոցներում արդեն սկսվել են նախապատրաստական գործընթացներն ու դասաբաշխման աշխատանքները։ Շատ է խոսվել այն մասին, որ օրվա իշխանությունները հատուկ վերաբերմունք ունեն դպրոցների և ողջ կրթական համակարգի նկատմամբ և փորձում են ամեն գնով այն հարմարեցնել իրենց քաղաքական քիմքին։
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս օրերին որոշ դպրոցներում դասաժամերը բաշխվում են՝ առաջին հերթին հաշվի առնելով տվյալ ուսուցչի քաղաքական ուղղվածությունը։ Մենք ահազանգեր ենք ստացել, որ տնօրենները «վերևներից» հատուկ հրահանգ են ստացել դասաժամերը բաշխել իս առաջնայնությունը տալ իշխանությանը սատարող և առաջիկա ՏԻՄ ընտրություններում իրենց աջակցել պատրաստվող ուսուցիչներին (ի դեպ, մի քանի դպրոցի տնօրեններ ընդգրկված են իշխանության ավագանու ցուցակներում)։
Ըստ էության, հաշվի չի առնվում ուսուցիչների երկարամյա վաստակը և կրթական համակարգում ունեցած ավանդը, այլ առաջին հերթին նկատի է առնվում զուտ իշխանության «գրպանում» լինելու փաստը։ Նշենք, որ նման տեղեկություններ առավելապես ստանում ենք մարզերից»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ