Երբ իրենք խոսում էին խաղաղության մասին, պարզվեց, որ այդ խաղաղ երկնքի տակ իրենք Հայաստան չեն տեսնում
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երբ իրենք Սերժին էին մերժում, մենք կարծում էինք, որ իրենք ընդամենը Սերժ Սարգսյանին են մերժում, սակայն պարզվեց, որ դա ավելի լայնամասշտաբ մերժում է։
Երբ իրենք գեներալներին էին մերժում, մենք կարծում էինք, որ մերժում են բանակի անօրինականությունները, սակայն ուշ հասկացանք, որ բանակ հաստատությունն են մերժում։
Երբ իրենք եկեղեցականներին էին մերժում, կարծում էինք, որ մերժում են որոշ եկեղեցականների ցոփ կյանքն, ընչաքաղծությունը, սակայն ուշ հասկացանք, որ մերժում են եկեղեցին ու քրիստոնեությունն առհասարակ։
Երբ իրենք մերժում էին կոռուպցիան ու թալանը, մենք կարծում էինք, որ ցանկանում են արդար երկիր կառուցել, հետո հասկացանք, որ մերժում են այն թալանը, որտեղ իրենք չկան։
Երբ շրջափակում էին դատարանները, կարծում էինք, որ արդար դատարան են ուզում ունենալ, սակայն ուշ հասկացանք, որ իրենք դեմ են դատարաններին որպես արդարություն իրականացնող ինքնուրույն մարմին։
Երբ իրենք արցախցիների դեմ էին խոսում, մենք կարծում էինք, որ իրենք դեմ են արցախցի օլիգարխիային, սակայն պարզվեց, որ իրենք ուղղակի Արցախն են ատում։
Երբ իրենք խոսում էին խաղաղության մասին, պարզվեց, որ այդ խաղաղ երկնքի տակ իրենք Հայաստան չեն տեսնում։
Երբ այդ ամենը սկսեցինք հասկանալ, պարզվեց, որ արդեն չունենք բանակ, արժանապատվություն, ինքնապահպան բնազդ ու մեզ միմյանց հետ էլ ոչինչ չի միավորում»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)