Շենքի փլուզման վտանգ կա. ԱԻ նախարարի տեղակալը մանրամասներ է հայտնում «Սուրմալու» առևտրի կենտրոնից
Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում ամբողջ գիշեր առանց դադարի իրականացվել են որոնողափրկարարական աշխատանքներ: Դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանը:
«Այժմ էլ աշխատանքներն ընթանում են: Ներկայում որոշակի հովացման գործընթացներ ենք կատարում: Ինչպես գիտեք, դեռ ունենք երկու անհետ կորած քաղաքացի, սակայն 16 մահացած անձանցից մեկը նույնականացված չէ: Եթե երկու անհետ կորածներից մեկը չնույնականացված քաղաքացին է, հետևաբար ունենք մեկ անհետ կորած: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ տվյալ անհետ կորած քաղաքացին պայթյունի պահին եղել է շենքի առաջին հարկի մուտքի մոտ, հետևաբար որոնողական աշխատանքներ ենք իրականացնելու եռահարկ շինության մոտակա տարածքներում: Դա լրացուցիչ բարդություններ է առաջացնում այն իմաստով, որ շենքի փլուզման վտանգ կա»,-ասաց Արտյուշ Գրիգորյանը: Նա տեղեկացրեց, որ շենքի անմիջական հարևանությամբ կան փլատակներ, որոնողական աշխատանքներն իրականացվելու են այդ հատվածում:
Մասնագետներ են հրավիրել սեյսմիկ ծառայությունից, մասնավոր ընկերությունից, խորհրդատվություն է իրականացվում հասկանալու համար, թե ինչպես շարունակեն աշխատանքները, որ հավելյալ վնասներ չլինեն:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)