նիկոլի Հայաստանում երեք տղամարդ խեղդամահ են անում մի կնոջ
Ոստիկանություն օգոստոսի 12-ին՝ ժամը 07։35-ին, ահազանգ էր ստացվել, , որ Դավիթաշենի 1-ին թաղամասի 18 շենքի հետնամասում գլխի վնասվածքով կին կա գետնին ընկած:
Ոստիկանության լրատվական բաժնից NEWS.am-ին տեղեկացնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է կնոջ դիակ: Արտաքին զննությամբ դիակի վրա հայտնաբերվել են քերծվածքի հետքեր: Պարզվել է, որ մահացածը նույն թաղամասի բնակիչ, 46-ամյա Արմինե Գ.-ն է:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների և Մաշտոցի քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օգոստոսի 11-ի ժամը 20.00-ից օգոստոսի 12-ի ժամը 03.00-ն ընկած ժամանակահատվածում Դավիթաշեն թաղամասի բնակիչներ 35-ամյա, 41-ամյա և 39-ամյա երեք տղամարդ խեղդամահ են արել 46-ամյա կնոջը:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Երեք տղամարդիկ կալանավորվել են:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)