Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի COP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահները Համայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունից Այս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի է Մինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլին Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվի Շատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. Փաշինյան Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներ

Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)Սա այն խաղն է, որը կորոշի մեզ համար գուցե և 1-ին տեղի ճակատագիրըՄայրաքաղաքում աշխատանքային օրերին արտաքին լուսավորությունը կմիանա 06:30-իցՆոր Զովքի մի շարք արտադրամասերի արտադրությունը կասեցվել էԽորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց TRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթըԷջմիածին-Երևան ավտոբուսների վերջնակետը Երևանում մնում է Կիլիկիա ավտոկայանըԱնահիտ Ավանեսյանը ԱՆ խորհրդատուների հետ քննարկել է բուժաշխատողների անհատական լիցենզավորման գործընթացըՀայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ փակ բնույթ կրող փաստաթղթերին կարող է սահմանափակվելԱբովյանի պետական էներգետիկական քոլեջը՝ նոր հնարավորություններով. ստորագրվել է հուշագիր ՀԷՑ-ի հետ
Հայաստան

Ո՞ւմ է փորձում մոլորեցնել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը

Վերջին մի քանի ամիսներին դրամը հասցրել է լրջորեն ամրապնդվել։ Բայց որքան էլ կարող է տարօրինակ լինել, դա չի հանգեցնում ներքին գների նվազեցման։ Սպառողները գների նվազեցումներ հիմնականում չեն տեսնում։ Ընդհակառակը՝ գնաճը Հայաստանում շարունակում է ակտիվանալ և մայիսին հասել է 9 տոկոսի։

Սա սպառողների շրջանում տարակուսանք է առաջացնում այն առումով, թե ինչպես է ստացվում, որ դրամի թուլացման դեպքում գներն անմիջապես բարձրանում են, իսկ ամրապնդման դեպքում՝ չեն իջնում։ Խոսքը ներմուծվող ապրանքների գների մասին է, որոնք էական կախվածություն ունեն փոխարժեքներից։ Հայտնի է, որ տարադրամի թանկացումը մեծացնում է ճնշումը ներմուծվող ապրանքների գների վրա, էժանացումը՝ թուլացնում։

Հաշվի առնելով, որ Հայաստանը մեծ քանակությամբ ապրանքներ է ներկրում դրսից, վերջին ամիսներին ներքին արժութային շուկայում տեղի ունեցող զարգացումները պետք է, որ իրենց ազդեցություններն ունենային գների վրա։ Սակայն, ինչպես վկայում են գնաճի պաշտոնական ցուցանիշները, դրանք, նույնիսկ այդ պարագայում, հիմնականում բարձրանում են։ Գուցե կան նաև որոշ գնիջեցումներ, բայց այդպիսի ապրանքներն այնքան քիչ են, որ գնաճի վրա չեն երևում և սպառողների համար տեսանելի չեն։

Այսպիսի իրավիճակներում խնդիր ունի լուծելու Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, որը պարտավոր է հետևել, թե որքանո՞վ է ներքին շուկայում տեղի ունենում արդար գնագոյացում, որքանո՞վ են գների բարձրացումները համահունչ ձեռքբերումներին, և արդյո՞ք չկան մրցակցային դիրքի չարաշահումներ։

 Եվ ի՞նչ է արել Հանձնաժողովը։ Հիմնավորելու համար, որ իրականում ներմուծվող ապրանքների ներքին գները Հայաստանում նույնիսկ ավելի քիչ են բարձրացել, քան ձեռքբերմանը, որոշել է հրապարակել որոշ ապրանքների ինվոյսային արժեքների, ներքին շուկայում դրանց իրացման գների և տարադրամի փոխարժեքի փոփոխությունները։ Նպատակը, բնականաբար, եղել է՝ ցույց տալ, որ ներքին շուկայում գներն անհամեմատ ավելի քիչ են բարձրացել, քան բարձրացել են ձեռքբերման գները։ Բայց մի պարզ ճշմարտություն «մոռացել» են հաշվին առնել։

Ըստ Հանձնաժողովի՝ «2022 թվականի հունվար և մայիս ամիսների ընթացքում 1 լիտր դիզելային վառելիքի ներմուծման ինվոյսային արժեքը բարձրացել է 52-57 տոկոսով։ Միևնույն ժամանակահատվածի ընթացքում դոլարի փոխարժեքն իջել է 4-6 տոկոսով, իսկ ապրանքի մանրածախ իրացման գինը բարձրացել է շուրջ 32,4 տոկոսով՝ 500 դրամից դառնալով 662 դրամ։

2021 թվականի հունիս և 2022 թվականի մայիս ամիսների ընթացքում այդ ապրանքի ինվոյսային արժեքը բարձրացել է 72-76 տոկոսով։ Միևնույն ժամանակահատվածի ընթացքում դոլարի փոխարժեքն իջել է 6-8 տոկոսով, իսկ ապրանքի մանրածախ իրացման գինը բարձրացել է շուրջ 44,86 տոկոսով՝ 457 դրամից դառնալով 662 դրամ»։

Առաջին հայացքից տպավորությունն այն է, որ իսկապես ներկրման գներն ավելի շատ են բարձրացել, քան ներքին շուկայում իրացմանը։ Նախորդ տարվա հունիսի համեմատ այս տարվա մայիսին դիզելային վառելիքի ինվոյսային արժեքը բարձրացել է 72-76 տոկոսով, իսկ իրացման գինը՝ 44,86 տոկոսով։

Տարբերությունը բավական մեծ է, եթե նույնիսկ հաշվի ենք առնում դոլարի 6-8 տոկոսանոց էժանացումը։

Սակայն այստեղ կա շատ կարևոր մի հանգամանք, որը Հանձնաժողովը փորձել է խնամքով թաքցնել։ Չի հրապարակել ներմուծվող ապրանքի ինվոյսային գինը։ Ի տարբերություն իրացման գնի, բավարարվել է՝ ներկայացնելով միայն ինվոյսային արժեքի տոկոսային փոփոխությունը։ Բնական է, որ այդ փոփոխությունն ավելի մեծ պիտի լիներ, քան ներքին շուկայում իրացման գների դեպքում։

Որպեսզի պարզ լինի, թե խոսքն ինչի մասին է, մի պարզ հաշվարկ կատարենք։

Մինչ այդ, նախ նշենք, որ ներմուծվող ապրանքի ինվոյսային արժեքը շատ ավելի ցածր է, քան ներքին շուկայում իրացվող գինը։ Ու երբ ինվոյսային արժեքի ու իրացման գնի փոփոխություններն արտահայտում ենք տոկոսային հարաբերությամբ, էական շեղում է լինում։

Այսպես՝ ենթադրենք՝ անցած տարվա հունիսին դիզելային վառելիքի ինվոյսային արժեքը լիտրի դիմաց 250 դրամ էր։ 200 դրամով բարձրանալու դեպքում կստացվի, որ այն թանկացել է 80 տոկոսով։ Համարենք, որ 250 դրամ ինվոյսային արժեքով դիզելային վառելիքը այն ժամանակ ներքին շուկայում վաճառվում էր 450 դրամով։ Այս տարվա մայիսին դարձել է 650 դրամ։ Կրկին բարձրացել է 200 դրամով։ Այսինքն՝ այնքան, որքան աճել է ինվոյսային արժեքը։ Բայց եթե ինվոյսային արժեքի վրա այդ 200 դրամի ազդեցությունը կազմում է 80 տոկոս, ապա իրացման գնի վրա կկազմի 44,4 տոկոս։

Ու տպավորություն կստեղծվի, թե դիզելային վառելիքի ինվոյսային արժեքը շատ ավելի է բարձրացել, քան ներքին գինը։ Այնինչ՝ իրականում 2 դեպքում էլ գների անվանական փոփոխությունը նույնն է եղել՝ 200 դրամ։

Ահա այսպիսի մանր խորամանկության է գնացել Հանձնաժողովը։ Հավանաբար դրա համար էլ թաքցրել են ինվոյսային արժեքները։

Նույնն արել են նաև մյուս ապրանքների դեպքում՝ «2022 թվականի հունվար և հունիս ամիսների ընթացքում ցորենի ներմուծման ինվոյսային արժեքը բարձրացել է 22-26 տոկոսով։ Միևնույն ժամանակահատվածի ընթացքում դոլարի փոխարժեքն իջել է 8-10 տոկոսով, իսկ 1 կիլոգրամ «Բաղրամյան» տեսակի ալյուրի մանրածախ իրացման գինը բարձրացել է շուրջ 8,8 տոկոսով՝ 285 դրամից դառնալով 310 դրամ։

2021 թվականի հունիս և 2022 թվականի հունիս ամիսների ընթացքում միևնույն ապրանքի ինվոյսային արժեքը բարձրացել է 20-23 տոկոսով։ Միևնույն ժամանակահատվածի ընթացքում դոլարի փոխարժեքը իջել է 10-13 տոկոսով, իսկ ապրանքի մանրածախ իրացման գինը բարձրացել է շուրջ 19,2 տոկոսով՝ 260 դրամից դառնալով 310 դրամ»։

Նույնպիսի հաղորդագրություններ տարածել են ևս մի քանի ապրանքների մասով ու կրկին նույն ոճով։

Այդ ամենի փոխարեն՝ Հանձնաժողովը թող բարի լիներ ներկայացնել ինվոյսային արժեքների ու ներքին շուկայում իրացման գների փոփոխությունները նաև անվանական արժեքներով. ինչքա՞ն է եղել նախկինում տվյալ ապրանքի ինվոյսային արժեքը, ինչքա՞ն է դարձել, ինչքա՞ն է եղել իրացման գինը, ինչքա՞ն է դարձել։ Այդ դեպքում կարող ենք բոլորովին այլ պատկեր ունենալ։

Միայն դրանից հետո հնարավոր կլինի ասել, թե դրամի ամրապնդումն ինչքանո՞վ է արտահայտվել ներմուծման և ներքին շուկայում իրացման գների վրա։

Այն, ինչ անում է Հանձնաժողովը, հասարակությանը մոլորեցնելու փորձ է և ուրիշ ոչինչ։ Տոկոսային արտահայտությամբ այլ բան է, երբ 200 դրամանոց ապրանքի գինն ենք բարձրացնում ասենք՝ 100 դրամով, այլ բան է, երբ 300 դրամանոցի գինն ենք նույն 100 դրամով բարձրացնում։ Մի դեպքում կստացվի, որ գինն աճել է՝ 50, մյուս դեպքում՝ 33 տոկոսով։ Թեև երկուսն էլ թանկացել են 100 դրամով։

168.am