Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ

Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունիցՄիլանը հյուրընկալվել էր ՋենոայինՆորվեգիայի վարչապետն այդպես էլ չի համոզվել, որ Կրեմլը պատրաստ է խաղաղության համաձայնության
Հայաստան

Ինչպե՞ս էին ադրբեջանցիները խոնարհվում Եղիշե Չարենցի առաջ

1927 թվականի նոյեմբերի 15-ին Եղիշե Չարենցը ժամանում է Բաքու։ Դա են վկայում ադրբեջանական և հայկական թերթերում արդեն իսկ նոյեմբերի 16-ին գրված նյութերը։ Նոյեմբերի 25-ին Կոմունիստ թերթի 274-րդ համարում տպագրվում է հաղորդում, որում մասնավորապես նշվում է, թե Չարենցն ինչի համար է այցելել Բաքու.

«Եղիշե Չարենցը Բաքվում

Ադրբեջանի Պրոլետգրողների Ասոցիացիայի նախաձեռնությամբ այսօր Թուրքական կուլտուրայի տանը (Կոմունիստական փող. N 10) պրոլետգրող Եղիշե Չարենցը կկարդա հրապարակային զեկուցում «Հետհոկտեմբերյան հայ գրականության ներկան և նրա հեռանկարները» նյութի մասին։

Կասկածից վեր է, որ չափազանց հետաքրքրական է լսել, թե ինչ է ասում ընկ. Չարենցը հետհոկտեմբերյան հայ գրականության մասին, որի խոշորագույն սյուներից մեկն է հենց ինքը Չարենցը։ Առաջին անգամն է, որ ընկեր Չարենցը մեզ մոտ Բաքվում հանդես է գալիս հրապարակային զեկուցումով։ Բայց նրան Բաքվում արդեն լավ ճանաչում են իր գրվածքներով, որոնք վերջին տարիների ընթացքում մեզ մոտ էլ նվաճում են իրենց հատուկ տեղը ոչ միայն գրական շրջանակներում և դպրոցներում, այլև բանվորական ընթերցող մասսաների մեջ։ 

Ընկեր Չարենցը Բաքու է եկել մի կարևորագույն նպատակով.-ուսումնասիրել պրոլետարական Բաքվի 1918 թվի կոմունան և գեղարվեստորեն վերարտադրել այն մի խոշոր վիպական գրվածքի մեջ։ Դրա համար նա մտադիր է մոտ 2 տարի մնալ Բաքվում։ Այդ ժամանակաշրջանում նա մտադիր է նաև ակտիվ մասնակցություն ցույց տալ Բաքվի պրոլետգրական շարժման մեջ և չխնայել իր ջանքերն ու գրական փորձառությունը մեր սկսնակ պրոլետգրողների գրական աշխատանքներին զարկ տալու գործում։

Կարելի է մատնանշել, որ գնալով ավելի և ավելի բեղմնավոր է դառնում Եղիշե Չարենցի գրիչը։ Վերջին տարիների ընթացքում նա տվել է մեր նորագույն գրականությանն այնպիսի գրվածքներ, ինչպիսիք են «Ստամբոլ»-ը, «Կոմունարների պատը», «Պոեմ հերոսական» (Հայաստանի քաղաքացիական կռվի շրջանից) և այլ գրվածքներ։

 Ինչ խոսք, որ ամեն կերպ պետք է աջակցել և նպաստել բանաստեղծին իրագործելու իր առաջադրած մեծ նպատակը Բաքվում և գեղարվեստական գրականության մեջ տաղանդավոր վրձինով պատկերված տեսնել Բաքվի հերոսական կոմունան»։ (Հատվածը վերցված է Եղիշե Չարենց «Երկերի ժողովածու» 6-րդ հատորից։ Երևան, 1967 թվական, էջ 781-782):

Բաքվում Չարենցի կարդացած դասախոսությունը կա պահպանված, և այն հրատարակվել է Չարենցի գործերի տարբեր թվականների հրատարակություններում.

«Նոյեմբերի 25-ին Թուրքական կուլտուրայի տանը Ադրբեջանի պրոլետգրողների ասոցիացիայի հայկական սեկցիայի բազմամարդ հավաքույթում ընկեր Եղիշե Չարենցը դասախոսեց «Հետ-հոկտեմբերյան հայ գրականության ներկան և հեռանկարները» նյութի մասին»։ (Նույն տեղում` էջ 538):

Չարենցի Բաքվում կարդացած դասախոսության մասին այդ հոդվածի նպատակն է ցույց տալ մեծ գրողի կենսագրության հետաքրքրական մի դրվագ ևս, քանի որ մենք շատ ենք անդրադարձել Չարենցի կյանքի հետաքրքրական դեպքերին։ Հոդվածի նպատակն է ցույց տալ, որ այդ ժամանակի հայաշատ Բաքվում թուրք, թաթարաադրբեջանական խմբին պատկանող մարդիկ կարդում էին Չարենցին և դահլիճներում անհամբեր սպասում էին, որպեսզի լսեն նրա դասախոսությունները։ Թուրքերի ու ադրբեջանցիների` Չարենցի նկատմամբ հիացմունքի մասին կա ևս մեկ փաստ, որն արդեն ներկայացնում է Չարենցի առաջին բանտարկության ժամանակ Երևանի բանտում կատարված իրադարձությունների մասին.

 «Մ. Տեր-Գրիգորյանը պատմում է, թե կուլտ-կենցաղային որպիսի մեծ գործունեություն է ծավալել Չարենցն Ուղղիչ տանը, ինչպիսի հարգանք էր վայելում կալանավորների միջավայրում։ Երբ մտնում էր կամերները,- պատմում է Տեր-Գրիգորյանը,- կալանավորներն անպայման ոտքի էին ելնում, իսկ պատկառելի տարիք ունեցող ադրբեջանցիները խոնարհվում էին, ձեռքերը կրծքերին դրած, և պատասխանում Չարենցի ադրբեջաներեն նետած բարևին։ Առհասարակ չկար որևէ կալանավոր, որ չդիմեր նրան ամենատարբեր հարցերով, և Չարենցը լսում էր, միջնորդում, միջամտում նրանց կյանքի ամեն օր»։ (Հատվածը վերցված է Եղիշե Չարենց «Երկերի ժողովածու» 5-րդ հատորից։ Երևան, 1967 թվական, ծանոթագրությունների բաժին։

 Նախորդ դարում թշնամի Ադրբեջանը հայ մարդու առաջ խոնարհվում էր թե՛ ռազմի դաշտում, թե՛ մշակութային հարթության վրա։ Ղազանչեցոցը շարունակում է մնալ թուրքական կեղտոտ ձեռքերում գերի։

168.am