Զելենսկին ստում է․ Սերգեյ Լավրով (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստում է, երբ հայտարարում է Ուկրաինայի չեզոք կարգավիճակը քննարկելու պատրաստակամության մասին:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Լավրովն այս մասին ասել է փետրվարի 25-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:
«Նա այժմ ձեզ պարզապես ճիշտը չի ասում, պարզ ասած, ստում է, երբ հայտարարում է, որ ինքը պատրաստ է քննարկել Ուկրաինայի չեզոք կարգավիճակը», - ասել է ՌԴ ԱԳ նախարարը:
Լավրովը նշել է, որ Ուկրաինայի նախագահը բաց է թողել հնարավորությունը և չի պայմանավորվել ՌԴ-ի հետ, երբ վերջինս առաջարկներ է ներկայացրել տարածաշրջանում անվտանգության ապահովման վերաբերյալ:
Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը շահագրգռված է, որ Ուկրաինայի ժողովուրդն անկախ լինի և ունենա իր ներկայացուցչական իշխանությունը:
«Մենք դիտարկելու ենք կախված հանգամանքներից, ինչպես ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա եւս մեկ անգամ հաստատել է, որ մենք շահագրգռված ենք, որպեսզի Ուկրաինայի ժողովուրդն անկախ լինի, որպեսզի ունենա կառավարություն, որը չի գտնվի լիակատար արտաքին կառավարման ներքո և որը բանտարկված է նեոնացիզմի, ռուսների ցեղասպանությանը խրախուսելու, Ուկրաինան որպես Ռուսաստանին զսպելու գործիք օգտագործելու նպատակով», - ասել է Լավրովը:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Նիդերլանդների ԱԳ նախարարի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր