Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է Ստրասբուրգ Ֆինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել են Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազի Ես միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներ Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համար Ինքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէ Այժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-ից Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով Զապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվել Վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ) ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%

ՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԲարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվելՀայաստանի ազգային պատկերասրահի վերականգնման բաժինը Կարեն Վարդանյանի 122 մլն. դրամ աջակցության շնորհիվ հիմնանորոգվել է, կահավորվել և վերազինվել նորագույն սարքավորումներովԵրևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի սաները հանդես են եկել ԳորիսումՀունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարումը (ֆոտոշարք)ԱՄՆ-ում այսօր մեկնարկում է Կոնգրեսի միջանկյալ ընտրությունըԽոշոր հրդեհներ են բռնկվել Յարոսլավլի նավթավերամշակման գործարանում Տեղի է ունեցել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլիի դիմավորման պաշտոնական արարողությունը (տեսանյութ)Տաշիրի ու Բաղրամյանի համայնքային ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտելՍպարտակիադա. կայացել են աթլետիկական հնգամարտի և բազկամարտի եզրափակիչ մրցումներըՍահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելքԳազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում2027 թվականի բյուջեի նախագծով վարչապետի աշխատակազմի գծով նախատեսվում է 24 մլրդ 250 մլն 356 հազար դրամ. Մակունց2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)Հայաստանի տարածքում դիտված կլիմայի փոփոխությունը և կլիմայական անոմալիաների ազդեցությունըՀայտնաբերվել է 430 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Մեկնարկել է ProBasket Ա ԼիգանԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 114 դեպք

Պատմական խելագարության ճամփաբաժանն ու հնարավոր ելքերը

Նկարի մի կեսը Երևանից է, մյուսը՝ Կիևից։ Իսկ ամբողջության մեջ նկարն այն մասին է, թե ինչ է լինում պետությունների հետ, երբ փողոցից իշխանության են գալիս պատահական մարդիկ։
Այս նկարը ժողովուրդների և պետությունների ողբերգության մասին է։ Մեկը՝ փոքր, կիսաշրջափակված Հայաստանի, որն անհավատալի ջանքերով կարողացավ պետականություն վերականգնել ու երկրորդ հայկական պետություն՝ Արցախ կայացնել, մյուսը՝ Եվրոպայի մեջտեղում, բարեկամ պետություններով շրջապատված՝ 40 մլն բնակչությամբ Ուկրաինան։

Երկուսի ողբերգության հիմքում իրականում անձերը չեն։ Սխալ է ասել, որ միայն Նիկոլը կամ Զելենսկին կործանեցին պետությունները։
Նրանք իշխանության են եկել խոշոր ընտրազանգվածների աջակցությամբ, բայց դա´ էլ ամենակարևորը չէ։ Նրանք կարողացել են պետությունները տանել խոշոր վթարների, որովհետև այդ ժողովուրդները չեն ունեցել լուրջ պետական մտածողությամբ վերնախավեր։
Չի եղել ոչ մի մեխանիզմ, որը դեպի աղետ ճանապարհի որևէ հատվածում կկանգնեցներ նրանց։

Երբ Նիկոլը գոռում էր «Արցախը Հայաստանն է և վերջ», երբ հայտարարում էր, որ «բանակցում է իր նոր կետից», մի 20 հոգի հազիվ Հայաստանում հասկացան ու ահազանգեցին, որ այդ ճանապարհը տանում է պատերազմի։ Կամայական թիվ չեմ ասում, հարկ եղած դեպքում անվանապես կնշեմ. հաստատ ավելին չէին։

Երբ Զելենսկին Բայդենների, ամերիկյան և եվրոպական չինովնիկների դատարկ խոստումների տակ դեպի երազանքների ՆԱՏՕ և հակառուսականության քաղաքականություն էր տանում, ուկրաինական վերնախավը մերի պես ամուլ և դատարկ էր։ Ագրեսիվ անմիտները եղանակ էին ստեղծում, իսկ գրագետ կոնֆորմիստները լռում էին։ Կարծում եմ՝ ծանոթ պատկեր է։

Ուկրաինական պատերազմը ինչ-որ պահի կանգնելու է։ Խնդիրը մնալու է նույնը՝ ձևավորել սոլիդ վերնախավեր, որոնք թույլ չեն տա նոր աղետներ։ Ուկրաինան ուներ հնարավորություններ՝ խուսափելու աղետից, բայց չկարողացավ, Ուկրաինան ունի հնարավորություններ՝ աղետից հետո վերականգնվելու, եթե անի հետևություններ։
Հայաստանը կկարողանա՞ վերականգնվել. շատ դժվար է լինելու։ Բայց առաջին քայլը հետևություններ անելն է, հետո՝ այդ հետևությունների հիման վրա նոր լուրջ քաղաքական հասարակական համակարգեր ստեղծելը։ Հետո արժանապատության և պրագմատիզմի հենքի վրա վերականգնումն է։ Ու մեկ էլ տեսար՝ պատմական խելագարության հերթը հասնի Ադրբեջանին։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ