Ադրբեջանը հետախուզում է հայտարարել ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի նկատմամբ
Ադրբեջանը հետախուզում է հայտարարել ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի նկատմամբ։
«Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով քրեական պատասխանատվության են ենթարկվել, նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարվել»,- ասել է Ադրբեջանի զինդատախազության հատուկ հետաքննությունների բաժնի պետ, արդարադատության ավագ խորհրդական Էմիլ Թաղիեւը։ Նրա խոսքը մեջբերում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նա ընդգծել է, որ 1988 թ․ փետրվարից Քոչարյանն ու Սարգսյանը՝ Ադրբեջանի եւ Հայաստանի ժողովուրդների միջեւ ազգային թշնամանք, ատելություն հրահրելու նպատակով, Ղարաբաղում կազմակերպությունների եւ հաստատությունների հայազգի աշխատակիցների հավաքներ են անցկացրել։
«Քանի որ նրանք քարոզում են, որ Ղարաբաղը պատկանում է հայերին, եւ այնտեղ պետք է ապրեն միայն հայերը, ինչպես նաեւ կոչ են անում վտարել ադրբեջանցիներին այդ տարածքներից, հրկիզել նրանց տները, քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով քրեական պատասխանատվության են ենթարկվել եւ գտնվում են հետախուզման մեջ»,- ասել է նա։
Բացի այն, որ Ադրբեջանի դատախազը բացահայտ ստում է՝ երկու նախկին նախագահներին վերագրելով այն, ինչ նրանք երբեք չեն ասել՝ այդ տարածքներից ադրբեջանցիների վտարում, նրանց տների հրկիզում, մնում է բացարձակ անհասկանալի, թե ինչ գծով են հետախուզվում նախկին նախագահները։ Հիշեցնենք, որ Ինտերպոլը չի ընդունում քաղաքական դրդապատճառներով հետախուզումը։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած