«Արցախի հարցով ցանկացած զիջում նոր ճանապարհ է բացելու ՀՀ տարածքի կորոստների համար». Տիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Վերջին շրջանում Արցախում ակտիվ քննարկման հարց է դարձել ադրբեջանցիների՝ արցախցիներին արվող հեռախոսազանգերը, որով վերջիններս առաջարկում են վաճառել իրենց բնակարանները:
Այս հարցին, երեկ անդրադարձել էր մեր գործընկեր Նաիրի Հոխիկյանը, ով փոխանցում էր արցախցիների շրջանում եղած անհանգստությունները:
Ադրբեջանցիների փոխանցած հիմնական միտքն այն է, որ ցանկացած պարագայում Արցախը հանձնվելու է, իսկ մենք առաջարկում ենք վաճառել ձեր բնակարանները:
Երեկվանից Արցախում ապրող ծանոթներիս եմ գրում, փորձում հասկանալ, թե խոսքը մեկ-երկու զանգի մասին է, թե այն առավել զանգվածային բնույթ է կրում:
Դեռ չեմ ցանկանում գնահատականներ հնչեցնել, բայց ակնհայտ է, որ ադրբեջանցիների զանգերը մեկ-երկու տասնյակով չեն սահմանափակվում:
Այստեղ իրականում երկու հիմնական խնդիր կա: Առաջինը, ակնհայտ է, որ Ադրբեջան հոգեբանական տոտալ գրոհ է սկսել արցախցիների նկատմամբ՝ փորձելով վախի մթնոլորտի դոզայի բարձրացմամբ արագացնել Արցախի հայաթափումը:
Երկրորդ, «սատանայական գործարք» է առաջարկում մարդկանց, փորձելով Արցախի նկատմամբ վերահսկողությունը ապահովել այդ ճանապարհով:
Ցավոք, սպասելի գործընթացներ են և առաջիկայում նմանատիպ գործիքների կիրառումն առավել համատարած բնույթ է կրելու:
Այս ամենն առավել ողբերգական է դառնում Հայաստանի իշխանությունների՝ գործընթացից դուրս գալու և Արցախի էջը վերջնականորեն փակելու ֆոնին:
Անկախ այն հանգամանքից, որ Հայաստանի իշխանությունները երես են թեքել այս հարցից, արցախցիներից քաղաքական, հասարակական դաշտը, առհասարակ, բոլոր այն մարդիկ, ովքեր գիտակցում են պահի լրջությունը, պետք է թիկունք կանգնեն մեր հայրենիքի արցախյան հատվածում ապրող հայությանը՝ ով, ինչպես կարող է:
Պետք է կանգնել արցախցիների կողքին, սատարել ինչով որ հնարավոր է: Միաժամանակ պետք է հիշել, որ Ադրբեջանի ու Թուրքիայի հավակնություններն Արցախով չեն սահմանափակվելու և
Արցախի հարցով ցանկացած զիջում նոր ճանապարհ է բացելու ՀՀ տարածքի կորոստների համար»:


















































Այսօր առկա մեծ թվով խնդիրները դրդել կամ դրդում են շատ արցախցիների հեռանալ նաև Հայաստանից. Տիգրան Աբրահամյան
Ավիրողների, հանձնողների, պարտվողների իշխանությունը նոր «բարձունքներ է» գրավում. Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանցիները օրը ցերեկով, բառիս բուն իմաստով շրջում են երկրի ներսում, մարդ սպանում, իսկ իրենք «ոչինչ չի եղել դեմքով» այլ օրակարգեր են լցնում. Տիգրան Աբրահամյան
ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը պետք է պարզ հարցի պատասխանի` ներկայացրել է՞ ԳՇ պետին ճշգրիտ իրավիճակը
Ադրբեջանցիները մի քանի տասնյակ կմ ճակատով ընդլայնման, տեղակայման, ամրաշինական աշխատանքներ են իրականացնում. Աբրահամյան
Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը