Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է Ստրասբուրգ Ֆինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել են Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազի Ես միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներ Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համար Ինքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէ Այժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-ից Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով Զապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվել Վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ) ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%

ՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԲարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվելՀայաստանի ազգային պատկերասրահի վերականգնման բաժինը Կարեն Վարդանյանի 122 մլն. դրամ աջակցության շնորհիվ հիմնանորոգվել է, կահավորվել և վերազինվել նորագույն սարքավորումներովԵրևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի սաները հանդես են եկել ԳորիսումՀունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարումը (ֆոտոշարք)ԱՄՆ-ում այսօր մեկնարկում է Կոնգրեսի միջանկյալ ընտրությունըԽոշոր հրդեհներ են բռնկվել Յարոսլավլի նավթավերամշակման գործարանում Տեղի է ունեցել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլիի դիմավորման պաշտոնական արարողությունը (տեսանյութ)Տաշիրի ու Բաղրամյանի համայնքային ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտելՍպարտակիադա. կայացել են աթլետիկական հնգամարտի և բազկամարտի եզրափակիչ մրցումներըՍահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելքԳազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում2027 թվականի բյուջեի նախագծով վարչապետի աշխատակազմի գծով նախատեսվում է 24 մլրդ 250 մլն 356 հազար դրամ. Մակունց2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)Հայաստանի տարածքում դիտված կլիմայի փոփոխությունը և կլիմայական անոմալիաների ազդեցությունըՀայտնաբերվել է 430 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Մեկնարկել է ProBasket Ա ԼիգանԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 114 դեպք
Կարծիք

«Դա բացարձակ սուտ է». Էրիկ Ալեքսանյանը՝ Արմեն Չարչյանի գործով դտախազության պարզաբանման մասին

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը արձագանքել է «Հայաստան» դաշինքի անդամ բժիշկ Արեմ Չարչյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման հետ կապված Գլխավոր դատախազության պարզաբանմանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ծանոթացա դատախազության պարզաբանմանը կապված պարոն Չարչյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդմանը։ Դրանում մասնավորապես նշվում է, հետևյալը՝ «պաշտպանության կողմից շահարկվող և տարբեր լրատվամիջոցներով տիրաժավորվող այն պնդումները, թե քրեական գործը հարուցվել է անանուն հաղորդման հիման վրա, չեն համապատասխանում իրականությանը:

ՀՀ ՀՔԾ-ում քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածով նախատեսված օրինական առիթի առկայության պայմաններում, նյութեր նախապատրաստելու ընթացքում ձեռք բերված բավարար հիմքերով: Քրեական գործ հարուցելու համար առիթ է հանդիսացել վարույթն իրականացնող մարմնի կողմից իր լիազորություների իրականացման ընթացքում հանցագործության վերաբերյալ վկայող տվյալների հայտնաբերումը:

Ավելին, նույն օրը դատախազի կողմից վարույթն իրականացնող մարմնին քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ ուղարկվել էր FIP-Փաստերի ստուգման հարթակում տեղ գտած՝ նշյալ իրադարձության վերաբերյալ հրապարակումը, որն առկա է քրեական գործի նյութերում»:

Անկեղծ ժպիտով եմ վերաբերվում դատախազության այս հայտարարությանը։ Ուրախ եմ, որ ի վերջո դատախազբւթյունը ընդունեց այն փաստը, որ «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքը որպես անհայտ աղբյուր չի կարող օրինական առիթ հանդիսանալ քրեական գործ հարուցելու համար, սակայն հորդորում ենք դատախազությանը չստել հասարակությանը, թե իբր տվյալ դեպքում քրեական գործ հարուցելու համար առիթ է հանդիսացել վարույթն իրականացնող մարմնի կողմից իր լիազորություների իրականացման ընթացքում հանցագործության վերաբերյալ վկայող տվյալների հայտնաբերումը: Դա բացարձակ սուտ է:

Տեղեկացնենք հասարակությանը, որ այն բանից հետո, երբ «Բաղրամյամ 26» տելեգրամյան ալիքով տարածվեց հայտնի ձայնագրությունը, ապա դրանից անմիջապես հետո մինչ դատախազի կողմից քննիչին հանձնարատություն ուղարկելը նյութեր նախապատրաստելու համար, ՀՀ ՀՔԾ մամուլի ծառայության պատասխանատուն զեկուցագիր ներկայացրեց ՀՔԾ պետի անվամբ հենց «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքով կատարված հրապարակման մասով, որից անշիջապես հետո էլ կայացվում է «Քրեական գործ հարուցելու և այն վարույթ ընդունելու մասին» վերտառությամբ որոշում, որի մեջ բառացի նշված է հետեւյալը՝ «2021 թվականի հունիսի 18-ին «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքով տարածված ձայնագրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցված Հայաստան դաշինքի թեկնածուն, օգտագործելով իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվելու հանգամանքը, իր ղեկավարած ՓԲ ընկերության աշխատակիցներին հարկադրել է պարտադիր կերպով մասնակցել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին»

Հարգելի գործընկերներ վերը մեջբերվածներից ակնհայտ է, որ սույն պարագայում, որևէ դեպքում քրեական գործ հարուցելու առիթ չի հանդիսացել վարույթն իրականացնող մարմնի գործողությունները, քանզի նկատեցիք որ ոչ մի տեղ «նախապատրաստվող նյութերի արդյունքում» կամ «ստուգողական գործողությունների արդյունքում» ձևակերպումներ տրված չեն: Այո պետք է ազնիվ լինենք և ընդունենք, որ իսկապես նույն օրը դատախազի կողմից վարույթն իրականացնող մարմնին քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ ուղարկվել էր FIP-փաստերի ստուգման հարթակում տեղ գտած՝ նշված իրադարձության վերաբերյալ հրապարակումը, սակայն հարցը գիտեք ինչումն է, մինչ այդ հանձնարարությունը ուղարկելը, քննիչն արդեն իսկ անհայտ աղբյուրի հիման վրա հարուցել էր քրեական գործը։

Այսինքն դատախազությունը ընկալել էր հարցի խնդրահարույց բնույթը, փորձել էր շտկել, բայց քաղաքական պատվերների կատարումը անհապաղ պրոցես է։

Հարգելի դատախազության գործընկերներ երբեմն սխալը ընդունելը իրոք արժանի է հարգանքի, Դուք գիտեք որ այս ամենը հանգեցնելու է պ-ն Չարչյանի արդարացմանը։

Առողջ եղեք»: