Նման ճեղքման համար խոցելի ուղղություններից մեկը հենց Հայաստանն ու Արցախն են. Վարդան Ոսկանյան
Կենտրոնական Ասիայում իրավիճակի ապակայունացման ցանկացած փորձ, իսկ թալիբների հայտնվելը Տաջիկստանի հետ սահմանային անցակետում հենց այդպիսի գործընթաց է, ուղղակիորեն միտված է Ռուսաստանի դեմ, որի ներկայությունը Հայաստանում և Արցախում այս պահին, ցավալիորեն, միակ իրական զսպող գործոնն է ադրբեջանաթուրքական դաշինքի համար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:
«Թվում է, թե Տաջիկստանի հետ Աֆղանստանի սահմանային Շերխան Բանդար անցակետի վերահսկողության անցումը թալիբներին մեզանից շատ հեռու տեղի ունեցող և մեզ հետ որևէ առնչություն չունեցող մի իրադարձություն է։
Մինչդեռ Կենտրոնական Ասիայում իրավիճակի ապակայունացման ցանկացած փորձ, իսկ թալիբների հայտնվելը Տաջիկստանի հետ սահմանային անցակետում հենց այդպիսի գործընթաց է, ուղղակիորեն միտված է Ռուսաստանի դեմ, որի ներկայությունը Հայաստանում և Արցախում այս պահին, ցավալիորեն, միակ իրական զսպող գործոնն է ադրբեջանաթուրքական դաշինքի համար։
Եթե մի փոքր ավելի ընդլայնենք մեր տեսահորիզոնը, ապա կստանանք մի պատկեր, որտեղ թալիբների այժմ անդրկուլիսյան աջակից Պակիստանը, օրըստօրե սերտացնելով նաև ռազմական կապերը Ադրբեջանի ու Թուրքիայի հետ և փաստացիորեն մասնակցելով 44-օրյա պատերազմին, արդեն իսկ ներգրավված է հակառուսական ճակատում, ոչ միայն Կենտրոնական Ասիայում, այլ նաև Հարավային Կովկասում։
Այսինքն, ըստ էության, տարբեր բաղադրիչներով գործում է մեկ միասնական ծրագիր, որի նպատակը Ռուսաստանի համար միանգամից մի քանի ճակատներ բացելն է, ինչի հետևանքով Մոսկվայի համարժեք արձագանքի ռեսուրսները կարող են և չհերիքել՝ հանգեցնելով ճեղքման։
Ընդ որում, նման ճեղքման համար խոցելի ուղղություններից մեկը հենց Հայաստանն ու Արցախն են, որտեղ եթե Ռուսաստանի համար լուծվելու է նահանջի կամ ընդլայնման խնդիր, ապա մեզ համար վճռվելու է մեր պետականության լինելիության հարցը։
Իսկ ի՞նչ ենք անում մենք։ Ուղղակի ոչինչ։ Մուրճի թափահարումներ և պոպուլիզմի հնարավոր մեծ չափաբաժին, այն դեպքում, երբ Հայաստանն ու Արցախը խոշոր աշխարհաքաղաքական շահերի մուրճի և զնդանի արանքում են»։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Նիդերլանդների ԱԳ նախարարի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր