Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել

Այդ ցնորվածի վերջնական նպատակը գիտությունը, կրթությունը քանդելն է

ԳԱԱ-ն եւ ԵՊՀ-ն «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի որոշ կարգավորումների՝ Սահմանադրության հետ համապատասխանության վերաբերյալ համատեղ հայտարարություն են տարածել, որին միացել են 3 տասնյակից ավելի բուհական, գիտական, ակադեմիական կառույցների տննօրեններ եւ ղեկավարներ։ Հայտարարության մեջ անդրադարձ է արված մի քանի վիճահարույց կետերի, որոնցից մեկը բուհերի նոր կառավարման մոդելն է․ «Կառավարման խորհրդի ձեւավորման կարգն ուղղակիորեն ազդում է նաեւ ռեկտորի ընտրության վրա։ Այսինքն՝ հանրային բուհի ռեկտորին կարող են ընտրել լիազոր մարմնի կողմից նշանակված կառավարման խորհրդի հինգ անդամները, ինչի արդյունքում ռեկտորը ոչ թե ընտրվում է կառավարման խորհրդի կողմից, այլ փաստացի նշանակվում է լիազոր մարմնի կողմից, իսկ ընտրությունը պարզապես իրավական ֆիկցիա է։ Արդյունքում ստացվում է, որ հանրային բուհերն ամբողջությամբ եւ առանց վերապահումների կախվածության մեջ են դրվում քաղաքական իշխանություններից։

Օրենքով էականորեն փոփոխվում է Գիտությունների ազգային ակադեմիայի կարգավիճակը, ավելին՝ այդ կարգավիճակի վերաբերյալ օրենքը պարունակում է խիստ անորոշ ձեւակերպումներ, որոնց արդյունքում օրենքի 26-րդ հոդվածը հակասում է Սահմանադրության 15-րդ, 79-րդ եւ 86-րդ հոդվածներին։ Օրենքը, սակայն, չի սահմանում ԳԱԱ-ի փաստացի կարգավիճակը՝ կազմակերպաիրավական ձեւը, ինչպես նաեւ օրենքում բացակայում են ԳԱԱ-ի ինքնակառավարման երաշխիքները, ինչը տվյալ նորմը դարձնում է հռչակագրային դրույթ եւ հիմքեր է ստեղծում գործադիր իշխանության համար ԳԱԱ-ի կանոնադրությամբ սահմանափակել ինքնառակավարման շրջանակները»։

Հաշվի առնելով արձանագրված խնդիրների կարեւորությունը, Սահմանադրության հետ օրենքի ունեցած առերեւույթ անհամապատասխանությունները եւ դրանց գործնական կիրարկման ընթացքում կրթության եւ գիտության համար առաջացող հնարավոր բացասական հետեւանքները՝ ԳԱԱ-ն եւ գիտական հանրությունը կոչ են արել հանրապետության նախագահին՝ չստորագրել օրենքը եւ դիմել Սահմանադրական դատարան՝ օրենքի առանձին դրույթների՝ Սահմանադրության հետ համապատասխանության հարցը պարզելու նպատակով։

ԳԱԱ լեզվի ինստիտուտի նախկին տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Լավրենտի Հովհաննիսյանին մի քանի հարց է ուղղել hraparak.am-ը՝ վերջերս ԱԺ-ի կողմից ընդունված «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի շուրջ։

- Ակնհայտ է, որ այդ ցնորվածի նպատակը գիտությունը քանդելն է։ Տնտեսությունը քանդեց, դրանով չբավարարվեց, մնաց գիտությունը, իսկ սրանք նպատակաուղղված բաներ են՝ ակադեմիան քանդելու, բուհական օրենսդրությունները փոխելու համար։ Այնպես որ, սա ես մտածված քաղաքականություն եմ համարում եւ ոչ մի լավ բան չեմ տեսնում։

- Իսկ ո՞րն է նման քաղաքականության վերջնանպատակը։

- Վերջնական նպատակը գիտությունը, կրթությունը քանդելն է, ուրիշ նպատակ չկա։

- Քանի որ վարչապետը վերջերս հայտարարեց, որ միտք ունեն Երեւանի բուհերի մեծամասնության շենքերը հանել վաճառքի եւ դրա գումարներով Երեւանից դուրս կառուցել բուհական, ակադեմիական քաղաք, շատերի կարծիքով՝ նպատակն այդ շենքերին տիրանալն է։

- Դա ցնորված մարդու հոգեբանության արտահայտություն է, այդ ի՞նչ շենքեր է վաճառում, ինչի՞ համար է անում, դրա ժամանա՞կն է արդյոք, գլխին ինչ փչում է, հայտնում է ու մտավորականներին ապակողմնորոշում։

- Ընդհանրապես, ռեալ համարո՞ւմ եք նման ուսանողական քաղաք ստեղծելու գաղափարը, եւ ինչքանո՞վ է այս հարցն արդիական հետպատերազմական Հայաստանում։

- Դա համարում եմ ռեալ ցնդաբանություն՝ իրականությունից կտրված։

- Օրենքը սահմանում է գիտական կազմակերպությունների տնօրենի, բուհի, ակադեմիական պաշտոններ զբաղեցնելու համար տարիքային սահմանափակումներ, որոնք, շատերի կարծիքով, հակասահմանադրական են, քանի որ գիտության մեջ փորձառությունը տարիքի հետ է գալիս։

- Փորձառությունը մի օրում չի գալիս, եւ գիտնականներ կան, որ բավականին մեծ տարիքի են, բայց աշխատում են։ Կան նաեւ երիտասարդ գիտաշխատողներ, որոնք թեկնածուական պաշտպանելուց հետո տարեկան 1-2 հոդված կարող է գրեն։ Այնպես որ՝ այստեղ տարիքի հարց չկա, այստեղ կա գիտության մարդ լինելու հանգամանք, արդյո՞ք նա գիտության մարդ է, թե՞ ոչ։

- ԿԳՄՍ նախարարը գիտնականների հետ հանդիպումներից մեկի ժամանակ նրանց հորդորել էր իրավիճակին քննադատաբար մոտենալ եւ ընդունել, որ գիտությունը տիտղոսներով չի զարգանում։ Եվ որ ԳԱԱ համակարգում գործող ավելի քան 30 ինստիտուտների ֆինանսավորման եւ գործունեության արդյունավետությունը դեռ պետք է դիտարկվի։ Սա ինչի՞ մասին է խոսում։

- Ես նոր նախարարի ելույթներից առանձնապես վատ տպավորություն չեմ ստացել, ավելին՝ ինչ-որ կերպ կարողանում է քողարկել այդ ցնդածի նպատակները։ Կարծում եմ՝ կարող է գիտության շահերը պաշտպանել։

- Բայց նույն նախարարն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ մեր երկրում անբնական շատ են թե՛ պետական, թե՛ մասնավոր բուհերը։ Այս հայտարարությանն էլ հաջորդեց արդեն վարչապետի՝ բուհերը վաճառելու գաղափարը։

- Դժվար հարց է՝ շատ են մասնավո՞ր, թե՞ պետական բուհերը, բայց մեր երկրում՝ Երեւանից դուրս գործում են բուհեր, որոնք արդեն զարգացած, ինքնուրույն ճանապարհ ընտրած բուհեր են, խոսքս Գյումրիի, Վանաձորի, նաեւ Արցախում գործող պետական համալսարանների մասին է, որոնք արդեն կազմակերպված միավորներ են՝ լավ մասնագետներով։ Չգիտեմ՝ ինչ են որոնում եւ ինչ են ուզում անել։ Գիտությունից հեռու մարդը, նկատի ունեմ մեր ցնորված ղեկավարին, պատրաստ է ամեն ինչ անել՝ առանց հետեւանքների մասին մտածելու, միայն թե խոսի, հետո ուրիշները սկսեն արդարացնել նրա ասածները, որ այդպես չի ուզեցել ասի։ Բոլոր բնագավառներին այդպես թեթեւակի է վերաբերվում, առանց հասկանալու, թե ինքն ով է, գիտնականն ով է։

- Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարո՞ղ են ինչ-որ բան շտկել երկրի ներսում՝ լինի դա գիտության ոլորտում, թե սոցիալ-տնտեսական։

- Քանի դեռ այդ անձը մնում է, ամեն ինչ վատ է լինելու ցանկացած ոլորտում։ Իսկ եթե հրաժարական տա, ամեն ինչ կվերականգնվի։ Դրանից է ամեն ինչ կախված, եթե ուզում է ընտրություններ անել եւ դեռ մնալ վարչապետի պաշտոնում կամ կեղծ հրաժարական տալով ներկայացում սարքել, այդ դեպքում ընտրությունները մեզ մոտ կարող են ավելի սրացման տանել եւ դառը հետեւանքներ ունենալ։ Ամենաճիշտը դրան հեռացնելն է։ Բայց եթե մարդ լիներ, այդքան զոհերից հետո, այդքան տարածքներ տալուց հետո կա՛մ պետք է ինքնասպան լիներ, կա՛մ հրաժարական տար։ Եթե չի արել, էլ ի՞նչ ենք սպասում։ Նա անընդհատ երկիրը տանում է կործանման, ու պատահական չէ, որ սկսեց գիտությունից եւ բանակից։ Իսկ պատերազմից հետո բնավ սրա ժամանակը չէր՝ քայքայված տնտեսություն, ջախջախված բանակ, այդ հարցերը պետք է լուծեր, բայց այդ ցնորված միտքը հայտարարում է ակադեմիական քաղաք ստեղծելու մասին, այդ միլիարդները որտեղի՞ց ես վերցնելու, կամ այս փոքր Հայաստանում ի՞նչ ակադեմիական քաղաքի մասին է խոսքը։