Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Խուլիան Ալվարեսը մտածում է հրապարակային հայտարարությամբ հանդես գալու մասին Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ «Օնիրա քլաբ»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել Պայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրում Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը Ինչպե՞ս տարբերել դեմենցիան տարիքային բնականոն փոփոխություններից Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել Նրա նման ֆուտբոլիստ այլևս չի լինի Թուրքական բեռնատար նավ է խոցվել ռուսական անօդաչու թռչող սարքից Շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ

Խուլիան Ալվարեսը մտածում է հրապարակային հայտարարությամբ հանդես գալու մասինԿառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու էՌեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ«Օնիրա քլաբ»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվելՊայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրումԱկնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցըԻնչպե՞ս տարբերել դեմենցիան տարիքային բնականոն փոփոխություններիցԻրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվելՆրա նման ֆուտբոլիստ այլևս չի լինիԹուրքական բեռնատար նավ է խոցվել ռուսական անօդաչու թռչող սարքիցՇուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտԶավեն Անդրիասյանը` 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձըԳյումրու չվերթի ուղևորները Մախաչկալայից Մոսկվա կթռչեն պահեստային ինքնաթիռովՀունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . ՊապոյանՃանաչված արտիստներ, արտասահմանյան դիջեյներ․ Վարդավառը Երևանում նշվելու է մեծ շուքովԱՄՆ նախագահին սխալ են հասկացել, ասել է Սիրիայի առաջնորդըԼաուրա Ֆառե Ռոսադան ելույթ կունենա «Դաշնամուրային համերգաշար» նախագծի շրջանակում«Հայաստան» դաշինքը դիմում կներկայացնի ՍԴ՝ դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցության հարցովԵրևանն ու Գյումրին կհյուրընկալեն կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնըԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են բարձր մակարդակի կոմիտե ստեղծել միջնորդության գործընթացի քաղաքական վերահսկողության համարԻրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմումՍիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործովՎազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիրԻսրայելը չի պատրաստվում դուրս գալ Լիբանանի «անվտանգության գոտուց»․ Իսրայելի արտգործնախարար«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը ներկայացրել է ժյուրիի ամբողջական կազմըԿաբո Վերդեն շարունակում է անակնկալներ մատուցելԱյնպես ստացվեց, և ի սկզբանե հասկանալի էր, որ այդպես էլ լինելու էՀայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիրԻսրայելը չի հեռանա Լիբանանի հարավիցՓամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինըԻնչո՞ւ են մեծահարուստները լքում Բրիտանիան ու ՖրանսիանԱրգենտինայում բացվել է Լիոնել Մեսսիի 26-մետրանոց արձանը. այն ամենաբարձրն է աշխարհումՀայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունումՄերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԳյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մախաչկալայի օդանավակայանումԻսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան ԱրաբիայինԻրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս ԱնջելեսինՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՍթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիրԿատարի և Պակիստանի շնորհիվ Իրանը կարողացավ լուծել մի քանի խնդիր. ԱրաղչիՍԴ դատավորներ Արտակ Զեյնալյանը և Վլադիմիր Վարդանյանը չեն մասնակցի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանըGen Z-ներն ավելի շատ են վաստակում նախորդ սերունդներից․ Վերլուծական կենտրոնի հետազոտությունըՍթարմերը հրաժարական է տվելԱդրբեջանական նավթը թափվել է Կասպից ծով, լողափի մոտ վառելիքի հետք է հայտնաբերվելԱշոտը վերջերս էր վիրահատվել, փորձել է փրկել ընկերոջը՝ ինքն է խեղդվել. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքիցԻրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Հայաստան

Հիմա՞ր, թե՞ սադրիչ. ինչպես բացատրել Նիկոլ Փաշինյանի հարձակումներն ընդդեմ Ռուսաստանի. EurAsia Daily

Ռուսական EurAsia Daily լրատվականը հոդված է հրապարակել, որում մասնավորապես նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը ժամանակակից գործառնական-մարտավարական «Իսկանդեր» հրթիռային համակարգերի մասին իր չմտածված հայտարարությամբ հրահրել է հերթական սկանդալը հայ-ռուսական հարաբերություններում: Այժմ բոլորը ցանկանում են հասկանալ, թե ինչպես ժամանակակից հրթիռները կարող էին չպայթել կամ, առավել ևս, «պայթել միայն 10%-ով»:

Ռուսական լրատվամիջոցները լի են ՀՀ վարչապետի հայտարարության վերաբերյալ փորձագետների քննադատական գնահատականներով, հրապարակումներով, իսկ Ռուսաստանի Դաշնության Պետդումայում նույնիսկ հնչել են կոչեր, որ Փաշինյանը ներողություն խնդրի «Իսկանդեր»-ի վերաբերյալ իր խոսքերի համար: Եվ նման կոշտ արձագանքը հասկանալի է. «Իսկանդեր»-ները համարվում են Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի հպարտությունը, իսկ Հայաստանը միակ երկիրն է, որին Մոսկվան համաձայնվել է վաճառել այդ ժամանակակից համալիրները:

Ինչ վերաբերում է հայկական լրատվամիջոցներին և փորձագետներին, ապա նրանք փորձում են հասկանալ՝ արդյո՞ք Փաշինյանը գիտակցել է իր խոսքերի հնարավոր բացասական ազդեցությունը հիմնական ռազմաքաղաքական դաշնակցի հետ հարաբերությունների վրա, թե այդ խոսքերն ասել է անմտորեն, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի`Լեռնային Ղարաբաղում վերջին պատերազմի ժամանակ «Իսկանդեր»-ը ճիշտ ժամանակին չօգտագործելու մեղադրանքները ինչ-որ կերպ մեղմելու համար: Իրականում այդ հրթիռները համարվում էին հայկական բանակի գլխավոր հաղթաթուղթը, որի առկայությունը հնարավորություն էր տալիս հույս դնել պատերազմում հաջողության հասնելու վրա: Ի վերջո, Փաշինյանի կողմից գնված անզեն Սու-30 ՍՄ կործանիչները չեն կարող հաղթաթուղթ համարվել պատերազմում, դրանց հիմնական «մարտական» խնդիրը, Հայաստանի համար հսկայական գումարներով ձեռք բերվելուց հետո, Փաշինյանի մասնակցությամբ լուսանկարներն ու տեսանյութերն էին:

Հարկ է նկատել նաև, որ իր հարցազրույցում Փաշինյանը չի պատասխանել այն հարցին, թե ինչու հայկական կողմը չի օգտագործել «Իսկանդեր»-ն Ադրբեջանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների, մասնավորապես նավթագազային համալիրի դեմ, ինչը ապահովում է հակառակորդի պետական բյուջեի եկամուտների առյուծի բաժինը, կամ թիկունքում կարևոր ռազմական օբյեկտների, օրինակ՝ թուրքական F-16-ներով լի Գյանջայի (Գանձակ) օդանավակայանի վրա:

Իհարկե, Փաշինյանի այս խոսքերը կարելի է համարել հերթական անպատասխանատու և չհիմնավորված հայտարարությունը, որը նա պարբերաբար անում է վերջին տարիներին: Այնուամենայնիվ, համեմատելով նրա հայտարարությունները Ղարաբաղյան հակամարտության և պատերազմից առաջ ու հատկապես դրանից հետո դրանում Մոսկվայի դերակատարության վերաբերյալ, տպավորություն է ստեղծվում, որ Ռուսաստանի Դաշնության դեմ նրա հարձակումները ոչ թե կարճատես քաղաքական գործչի սովորական սխալներ են, այլ մաս են կազմում նպատակաուղղված քաղաքականության` միտք ունենալով վարկաբեկելու Ռուսաստանը հայ հասարակության աչքում: Հատկապես, եթե հիշենք, թե որքան զարմանալիորեն զգույշ ու զուսպ է Փաշինյանը, երբ խոսում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասին: Սովորաբար իր հրապարակային ելույթներում անզուսպ Փաշինյանը սառնասրտորեն վերահսկում է իրեն` նույնիսկ Ալիևի կողմից իր հասցեին անձնական վիրավորանքներից հետո: Բայց նա սկսել է վիրավորել Փաշինյանին անցյալ տարի պատերազմի սկսվելուց շատ առաջ (ավելի ճիշտ ՝ Ալիևի հռետորաբանությունը չափազանց կոպիտ ու վիրավորական է դարձել Փաշինյանի անձի նկատմամբ վերջինիս՝ Ստեփանակերտում 2019-ի օգոստոսին «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» բառերից հետո):

2018-ին իշխանության գալուց և «իր կետից» բանակցությունների մեկնարկից ի վեր (ինչը փաստացի նվեր էր Բաքվին, և Ալիևին թույլ է տվել հրաժարվել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից), Փաշինյանը սկսել է Ադրբեջանի կողմից պատերազմի հնարավոր մեկնարկի մեղքը գցել Ռուսաստանի վրա: Բավական է հիշել նրա հայտարարությունը, որն արվել է 2018-ի հուլիսին. «Որպես գերտերություն ՝ Ռուսաստանի Դաշնությունը հնարավորություն ունի կանխել ռազմական գործողությունների վերսկսումը: Եվ ես չեմ հավատում, որ Հայաստանին բարեկամ երկիր, ռազմավարական գործընկեր Ռուսաստանը չի օգտագործի իր լծակները (ազդեցությունը) Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու և պատերազմը կանխելու համար»:

Միևնույն ժամանակ, յուրաքանչյուր ոք, ով գոնե մի փոքր տեղյակ է թեմայից, հասկանում է, որ Մոսկվան չունի լիակատար վերահսկողության լծակներ, ոչ միայն Թուրքիայի, այլ նույնիսկ Ադրբեջանի քաղաքականության վրա, քանի որ հակառակ դեպքում Բաքուն արդեն վաղուց կլիներ Եվրասիական միության և ՀԱՊԿ-ի անդամ, իսկ վերջին տարիներին այնտեղ կտեղակայվեին ոչ թե թուրք, այլ ռուսաստանցի զինծառայողներ: Եվ հետո, եթե Ռուսաստանը տարածաշրջանում ունենար այդքան հզոր, գործնականորեն որոշիչ ազդեցություն, ապա ինչպե՞ս կարող էր թույլ տալ Վրաստանին Սաակաշվիլիի օրոք հարձակվել Հարավային Օսիայի վրա և սպանել սեփական խաղաղապահներին: Ակնհայտ է, որ Փաշինյանը «ձգում էր իրականության ականջից»` փորձելով նման հայտարարություններով, ինչպես ասում են, ամեն բան «հիվանդ գլխից գցել առողջի վրա»՝ սադրիչ կերպով մեղադրելով Մոսկվային իր հետագա անմտությունների համար:

Ի դեպ, «թավշյա հեղափոխությունը», Փաշինյանի իշխանության գալը և դրան հաջորդող կանոնավոր խնդիրները երկկողմ հարաբերություններում վկայում են այն մասին, որ Ռուսաստանը ի վիճակի չէ և չի էլ ձգտում ամբողջությամբ վերահսկել նույնիսկ դաշնակից Հայաստանի քաղաքականությունը: Այն դեպքում, երբ նոր կառավարությունը, նույնիսկ պատերազմից երկու ամիս առաջ, վստահեցնում էր քաղաքացիներին, որ պետք չէ վախենալ պատերազմին Թուրքիայի միջամտությունից, և, հետևաբար, չպետք է շատ կենտրոնանալ Մոսկվայի կարծիքի վրա, որին Փաշինյանը դեռ 2018-ի օգոստոսին, «խորհուրդ էր տալիս» հարմարվել «թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանում ստեղծված իրավիճակին:

Էլ ավելի հետաքրքիր գործընթացներն ու հայտարարությունները սկսվել են պատերազմից հետո, երբ Հայաստանի իշխանությունները սկսել էին բնակչությանը համոզել, որ ռազմական գործողությունների ընթացքում Արցախը ճանաչելուց հրաժարվելը, դրանից հետո հայկական կողմի բոլոր զիջումները Մոսկվայի ճնշման արդյունք էին: Հայ պատանդներին չվերադարձնելու, կապի ապաշրջափակման ուղղությամբ աշխատանքը շարունակելու մասին Փաշինյանի որոշումը նույնպես Ռուսաստանի վրա է գցվում (չնայած Փաշինյանը նախկինում պնդում էր, որ ինքը չի գնա այս քայլին):

Պատերազմից հետո Փաշինյանն ինքը նախ Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը հանձնելու պատասխանատվությունը գցեց Ռուսաստանի վրա, ապա մեղադրեց նրան Շուշիի հանձնումը որպես խաղաղության կամ պատերազմի ընթացքում կրակի դադարեցման պայման դնելու համար (ինչը նույնիսկ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը ստիպված եղավ հերքել), իսկ այնուհետև առանց Արցախի կարգավիճակի որոշման շուրջ բանակցությունների նախկին ԼՂԻՄ-ի հարակից տարածքները հանձնելու ենթադրյալ պահանջով մեղադրեց Ռուսաստանին: Ռուսական կողմը ստիպված էր ամեն անգամ հերքել Փաշինյանին, բայց այս հայտարարությունները, բնականաբար, բացասական ազդեցություն ունեցան հայ հասարակության մեջ Ռուսաստանի հեղինակության վրա:

Հաշվի առնելով այս ամենը, հարց է առաջանում, ինչո՞ւ Փաշինյանը, որը Ռուսաստանի ղեկավարության հետ հանդիպումների ժամանակ հավաստիացնում է Ռուսաստանի հետ դաշինքին իր հավատարմությունը, գործնականում պարբերաբար հարձակումներ է իրականացնում և փորձում է վարկաբեկել Ռուսաստանը հայ հասարակության աչքում: Նման պարբերական հակառուսական հայտարարությունները չեն կարող բացատրվել այլ բանով, քան պատրաստելը հանրային կարծիքը հնարավոր աշխարհաքաղաքական շրջադարձերի համար: Եվ պատահական չէ, որ շատերը, Փաշինյանի՝ «Իսկանդեր»-ի մասին խոսքերից հետո, հիշել են, թե ինչպես նա հնազանդորեն լռեց ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնի հետ համատեղ մամուլի ասուլիսում (և նույնիսկ դրանից հետո), երբ վերջինս 2018-ի հոկտեմբերին նրան խորհուրդ էր տալիս մոռանալ «պատմական կլիշե»-ի ՝ Ռուսաստանի հետ դաշինքի մասին, ինչպես նաև մտածել ռուսականի փոխարեն ամերիկյան զենք գնելու մասին:

«Իսկանդեր»-ի մասին Փաշինյանի սկանդալային հայտարարությունից հետո, պաշտոնական Երևանը նեղություն չի քաշել ինչ-որ կերպ բացատրել նրա խոսքերը` երկկողմ հարաբերություններում առկա լարվածությունը հարթելու կամ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրին հասցված հեղինակային վնասը չմտածված (եթե իրոք դիտավորությամբ չի եղել) նվազեցնելու համար:

Վերջին 24 ժամվա ընթացքում միակ պաշտոնական արձագանքը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին աշխատանքից ազատելն էր, որը համարձակվել էր ծիծաղել Փաշինյանի այն խոսքերի վրա, թե «Իսկանդեր»-ի հրթիռները «չեն պայթել կամ պայթել են միայն 10%-ով»: