Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թրամփը Փաշինյանին և Ալիևին կընդունի Պուտինին ուղղված վերջնագրի վերջին օրը. Euronews Ադրբեջանը՝ ԱՄՆ-ի և Իսրայելի աջակցությամբ, փորձում է գործարկել «Մեղրիի ճանապարհը». իրանցի պատգամավոր Թրամփը ցանկանում է անձամբ հանդիպել Պուտինի հետ Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ պատմական իրադարձություն տեղի կունենա. Սաակաշվիլի «Զգուշացում Ալիևին». ռուսաստանցի լրագրողները նշել են Ադրբեջան-Ուկրաինա գազային միջանցքի վրա հարվածի մանրամասները Մենք ունենք գործելու երեք տարբերակ Ադրբեջանի հետ հարաբերություններում. Իրանի նախագահի որդի Իրանի նախագահը պաշտոնական այց կկատարի Հայաստան Վաչե Հովակիմյանը՝ Եվրոպայի մինչև 16 տարեկան պատանիների արագ շախմատի չեմպիոն ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունը կրկին զգուշացնում է ծննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ մեկնողներին «Հայանտառն» ու Գագիկ Խաչատրյանի կինը հաշտություն են կնքել, ապօրինի կառուցված ցանկապատը կքանդվի 35 տարի հետո ՌԴ-ն hարվածել է կոմպրեսորային կայանին, որով Ադրբեջանից գազը մատակարարվել է Ուկրաինա Կրեմլում ավարտվել է Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Կարբիում բախվել են «ՎԱԶ 2106»-ն ու մարդատար «ԳԱԶել»-ը. վերջինը կողաշրջվել է, կոտրել գազախողովակի հենասյուներն ու փլուզել Վաչե Թովմասյանի տատի տան քարե պարիսպըՀայտնաբերվել է ագրեսիվ արյան քաղցկեղի կրկնությունը կանխելու միջոցԹրամփը Փաշինյանին և Ալիևին կընդունի Պուտինին ուղղված վերջնագրի վերջին օրը. EuronewsWildberries-ը Մոսկվայում 75 հարկանի երկնաքեր կկառուցիԵրբ բանակցում են առանց քեզ․ Հայաստանի ճակատագիրը՝ օտար սեղաններինԱդրբեջանը՝ ԱՄՆ-ի և Իսրայելի աջակցությամբ, փորձում է գործարկել «Մեղրիի ճանապարհը». իրանցի պատգամավորԹրամփը ցանկանում է անձամբ հանդիպել Պուտինի հետՇիրակի մարզում վերջին զարգացումները մտահոգիչ են․ պատգամավորԻր ներկայությունն Ադրբեջանում կավարտի Կարմիր խաչի միջազգային կոմիտենՌուբեն Հակոբյանին մեղադրում են առանց տուժողների. նա հրաժարվել է ցուցմունք տալՀՀ ՔԿ-ում հարցաքննել են ՔՊ-ական պատգամավորի որդունՀայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ պատմական իրադարձություն տեղի կունենա. Սաակաշվիլի«Զգուշացում Ալիևին». ռուսաստանցի լրագրողները նշել են Ադրբեջան-Ուկրաինա գազային միջանցքի վրա հարվածի մանրամասներըԱդրբեջանում ավտովթարի հետևանքով 7 մարդ է մահացելՏան տարբեր սենյակներում գազի բալոններից տեղի է ունեցել արտահոսք. մանրամասներ Ներքին Չարբախի հրդեհից«Կոկորդիլոսը» Երևան է հասել Վեդիից. ՔՊ վարչության ընտրություններին ընդառաջՄենք ունենք գործելու երեք տարբերակ Ադրբեջանի հետ հարաբերություններում. Իրանի նախագահի որդիԻրանի նախագահը պաշտոնական այց կկատարի ՀայաստանԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՎաչե Հովակիմյանը՝ Եվրոպայի մինչև 16 տարեկան պատանիների արագ շախմատի չեմպիոնԹրամփը շուտով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության կհասնի. ԱՄՆ կոնգրեսական234 մլն դրամ՝ «Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի» համարՄանվել Առաքելյանը` Եվրոպայի մինչև 14 տարեկան պատանիների արագ շախմատի առաջնության բրոնզե մեդալակիրՊուտինի վարչակազմի՝ Հայաստանի հարցերով զբաղվող ղեկավարը նոր լիազորություններ կունենաՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունը կրկին զգուշացնում է ծննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ մեկնողներինԽոշոր վթար Արմավիրի մարզում. մահացածն ու վիրավորներից 3-ը ՀՀ ՊՆ ծառայողներ են«Հայանտառն» ու Գագիկ Խաչատրյանի կինը հաշտություն են կնքել, ապօրինի կառուցված ցանկապատը կքանդվի 35 տարի հետոՌԴ-ն hարվածել է կոմպրեսորային կայանին, որով Ադրբեջանից գազը մատակարարվել է ՈւկրաինաԻսրայելի ներկայությունն Ադրբեջանում uպառնալիք է Իրանի համարՀուլիսին ՊԵԿ-ը ապահովել է 218.6 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքերՄարդկանց տագնապի մեջ պահելու խնդիր է դրվածԼիբանանը մտածում է Հեզբոլահին զինաթափելու մասինՀամաշխարհային բանկը շարունակում է համագործակցել Հայաստանի հետԿրեմլում ավարտվել է Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումըԿաշառակերության մեջ մեղադրվող թաղապետը կրկին անցավ աշխատանքիԱրմավիրում վթարից զոհվել է մեկ, վիրավորվել վեց մարդ Արդյո՞ք առաջնային սև խոռոչները նպաստել են Տիեզերքի առաջին աստղերի ծնունդինՈրն է դեպրեսիայի անխուսափելի սկիզբի նշանըԵրևանում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում. այն դարձել է ոչ շահագործելիԳազաբալոնի պայթյունի հետևանքով Արդանիշում սեփական տանը հրդեհ է բռնկվելԵրևանում բախվել են «Li Auto L6»-ն ու «Opel Astra»-նՕկուպացված Արցախում ականի վրա ադրբեջանական «Ուրալ» է պայթել. կան վիրավորներՈւիթքոֆը չի կիսվել Կրեմլի բանակցությունների վերաբերյալ իր սպասելիքներով20-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ․ նա կալանավորվել էՇվեյցարիայի նախագահի՝ Թրամփի հետ անհաջող հեռախոսազրույցը երկրին միլիարդավոր դոլարների վնաս կբերիԼուլա դա Սիլվան հրաժարվել է զանգահարել ԹրամփինԱրցախի կառավարությունը պահանջում է նվիրել ՀՀ-ում գտնվող ներկայացուցչության շենքըԽամենեիի խորհրդական Լարիջանին նշանակվել է Իրանի ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԹրամփի պահանջներին զիջելը ցույց տվեց ԵՄ-ի թուլությունըՄի կուժի պատմություն, կամ ինչպես Ջենիֆեր Լոպեսը «տարավ» «ՆարեկաԾին»-ի կուժը
Արցախ

Բերձորի առեղծվածը. ո՞ւմ վերահսկողության տակ է ի վերջո լինելու քաղաքը

Իմ անմիջական ղեկավարը պետնախարարն ու Արցախի նախագահն են, այս պահի դրությամբ տարհանման պաշտոնական հրահանգ ես չունեմ, որոշ գործողություններ կատարվում է միմիայն իրավիճակից ելնելով եւ իմ պատասխանատվության ներքո։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մուշեղ Ալավերդյանը՝ անդրադառնալով հարցին, թե ճի՞շտ են տեղեկությունները, որ դեկտեմբերի 1-ից Բերձոր քաղաքի կառավարումը պետք է անցնի ադրբեջանցի քաղաքային նոր ղեկավարներին, իսկ բերձորցիներին թույլատրվում է շարունակել ապրել։

«Մարդիկ ուզում են տեղափոխվել, մենք էլ վառելիքով եւ այլ միջոցներով օգնում ենք, որ տեղափոխվեն, որովհետեւ վարկած կա, որ ադմինիստրատիվ ղեկավարումը կամ կմնա ադրբեջանցիներին, չնայած դա արդեն իսկ այս պահին հստակ է, որ այդպես չի լինի, ամեն դեպքում երեւի թե կլինի ռուսական, կամ չի լինի ադմինիստրացիա, ուղղակի այստեղ ո՛չ հայ բնակչություն կլինի, ո՛չ ռուս բնակչություն, բայց սա հստակ ինֆորմացիա չի»,- նշեց Մուշեղ Ալավերդյանը։

Երեկ՝ նոյեմբերի 25-ին Քաշաթաղի շրջանի վարչակազմի ֆեյսբուքյան էջում հայտարարություն արվեց, սակայն քիչ անց այն հեռացվեց։ Ըստ այդ հաղորդագրության, պաշտոնապես հայտարարեցին, որ ոչ մի բնակչի չի հրահանգվել մինչեւ նոյեմբերի 30-ը Բերձորը լքել, եւ շրջանառվում է վարկած, թե իբր դեկտեմբերի 1-ից Բերձոր քաղաքի կառավարումը պետք է անցնի ադրբեջանցի քաղաքային նոր ղեկավարներին, իսկ բերձորցիներին թույլատրվում է շարունակել ապրել։

«Սա դեռ վարկած է, որի հերքման կամ հաստատման մասին առայժմ ոչինչ ասել չենք կարող, ըստ այդմ՝ ոչ ոքի չէինք կարող հրամայել, որ լքեն քաղաքը․․․»,- ասվում էր հաղորդագրության մեջ։

Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ է հաղորդագրությունը հրապարակվելուց որոշ ժամանակ անց հեռացվել։

«Աշխատակցուհին, որը դա արել է, կարծում եմ՝ մոտ ապագայում աշխատանքից կհեռացվի»,- ասաց նա՝ հստակեցնելով, որ հաղորդագրության թե՛ տեղադրումը, թե՛ հեռացումը համաձայնեցված չի եղել իր հետ։

«Դա դեզինֆորմացիա է եղել»,- շեշտեց նա։

Ովքե՞ր են այդ վարկածը շրջանառել՝ հարցին Մուշեղ Ալավերդյանը չպատասխանեց, պատճառաբանելով, թե ինքն իրավունքը չունի պաշտոնյաների կամ որեւէ այլ հստակ աղբյուրը նշելու։

Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի խոսքով՝ Բերձորում ճամպրուկային տրամադրություններ են, բնակիչներն իրենց իրերն են հավաքում, որ հեռանան իրենց քաղաքից։ Բերձորի բնակիչները թիվն ըստ նրա՝ 2200-ն է։

«Այս պահին փորձում ենք ժամանակավոր կացարաններով ապահովել, հետագայում, երեւի բոլորին կտեղափոխենք Ստեփանակերտ։ Այս հարցին հստակ չպատասխանեմ, որովհետեւ մինչեւ ամսի 1-ը կհասկանանք իրավիճակը, հետո կփորձենք այդ մարդկանց սոցիալական խնդիրներով զբաղվել, եթե, իհարկե, Աստծո կամոք ողջ լինենք»,- ասաց նա։

Ինքն անձամբ չի պատրաստվում հեռանալ Բերձորից, որովհետեւ չի ուզում։ Կա՞ն էլի ցանկացողներ, որոնք չեն ուզում գնալ Բերձորից, ըստ Ալավերդյանի՝ կլինեն։ Ասում է՝ «Բերձորում վտանգավոր չի լինելու, բայց ինֆորմացիան այնպիսինն է, որ մարդիկ չպետք է մնան»։

«Ամեն դեպքում Բերձորը չի հանձվում ադրբեջանցիներին»,- նկատեց նա՝ ընդգծելով չգիտի, թե ում է հանձնվում։

Մուշեղ Ալավերդյանը հրաժարվեց ասել, թե ո՞ւմ է անցնելու Բերձոր քաղաքի կառավարումը, «որպեսզի խուճապ չտարածի»։

«Ամեն դեպքում չի բացառվում, որ Բերձորի կառավարումը մնա հայկական»,- ասաց նա, ապա հավելեց բանակցությունները շարունակվում են։ Իսկ թե ո՞ւմ հետ են բանակցությունները շարունակվում, Մուշեղ Ալավերդյանը դա էլ չգիտի, միայն նշում է․

«Այն կողմերի հետ, որոնք շահագրգռված են եւ որոշակի պատասխանատվություն կամ որոշակի լծակներ ունեն նմանատիպ հարցերը վերջնականապես որոշելու»։

Նշենք, որ ավելի վաղ Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն ասել էր, որ Բերձոր քաղաքը մնալու է Արցախի կազմում։