Սպասվում է անձրեւ, ապրոպ, լեռնային շրջաններում` ձյուն. Եղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում՝ ապրիլի 5-ի ցերեկը, 9-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 7-ին շրջանների զգալի մասում, 8-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 5-ի ցերեկը և 6-ի գիշերը կբարձրանա 5-7 աստիճանով, 7-8-ն աստիճանաբար կնվազի 6-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 10-12 աստիճանով։
«Հայպետհիդրոմետից» NEWS.am-ին տեղեկացնում են, որ Երեւանում ապրիլի 5-ի ցերեկը, 8-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-7-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-17 մ/վ արագությամբ։
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է +8+10, վաղը ցերեկը՝ +15+17։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +8+12,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +8+12,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +6+8, ցերեկը՝ +13+16,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -1-3, ցերեկը՝ +8+12,
Լոռիում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +10+15,
Տավուշում գիշերը +5+10, ցերեկը՝ +13+18,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +8+12,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +16+18,
Արարատում գիշերը՝ +9+11, ցերեկը՝ +16+18,
Արմավիրում գիշերը՝ +9+11, ցերեկը՝ +16+18,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +8+12,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +9+11, ցերեկը՝ +16+18,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +16+20,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +11+15,
Արցախում գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +12+16 (հովիտներում՝ գիշերը՝ +8+113, ցերեկը՝ +18+21):