Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով
![](/timthumb.php?src=/disc/27-02-24/79b9ab21beebca5df94eae4efbb875c9.jpg&w=708)
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսումը։
Երևան քաղաքում`
Փետրվարի 27-ի ցերեկը, 28-29-ին, մարտի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում`
Փետրվարի 27-ի ցերեկը, 28-29-ին, մարտի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 28-ից մարտի 3-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։