Դնեպրում պայթյուններ են որոտացել․ Ուկրաինայի մի շարք շրջաններում օդային տագնապ է հայտարարվել
Ուկրաինայի հարավ-արևելքում գտնվող Դնեպր (ռուսական անվանումը՝ Դնեպրոպետրովսկ) քաղաքում պայթյուններ են որոտացել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ ուկրաինական Страна.ua լրատվականի թելեգրամյան ալիքին հղումով։
Պարբերականը նախ հայտնել է մի քանի պայթյունի մասին, իսկ որոշ ժամանակ անց հաղորդել, որ ևս երկու պայթյուն է որոտացել։
Պայթյունների ֆոնին Դնեպրոպետրովսկի մարզում և ևս մի քանի շրջանում օդային տագնապ է հայտարարվել։ Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարության առցանց քարտեզների տվյալներով՝ օդային տագնապ է հայտարարվել նաև Խարկովի, Պոլտավայի և Կիրովոգրադի մարզերում, ինչպես նաև Զապորոժիեի և Խերսոնի մարզերի՝ Կիևի կողմից վերահսկվող հատվածներում։
Հաղորդվում է, որ վերոնշյալ բոլոր շրջաններում օդային տագնապի ազդանշանը հնչել է գրեթե միաժամանակ՝ Մոսկվայի ժամանակով 10։13-ին (երևանյան ժամանակով՝ 11։13)։