Հնդկաստանը 155 մմ ATAGS վեց հաուբից է մատակարարել Հայաստանին. գործարքի արժեքը 155,5 մլն դոլար է. ԶԼՄ-ներ
![](/timthumb.php?src=/disc/15-09-23/df12c6f2aa29fd6c9bd74873fea937ec.jpg&w=708)
Հնդկաստանը 155 մմ ATAGS վեց հաուբից է մատակարարել Հայաստանին։ Այս մասին հայտարարել է Bharat Forge L. t.d պաշտպանական ընկերության տնօրեն Բաբու Կալյանը։
Ինչպես հաղորդում է Indian Defense Research Wing-ը, հաուբիցները բերվել են օգոստոսի սկզբին: Սա առաջին խմբաքանակն է, որը Հայաստան է ժամանել Հնդկաստանի հետ կնքված խոշոր պայմանագրի շրջանակներում: Պաշտպանական գործարքը նախատեսում է Հայաստանին մատակարարել 155,5 միլիոն դոլարի ընդհանուր արժողությամբ 90 միավոր ATAGS։
Պաշտպանական գործարքով նախատեսվում է Հայաստանին մատակարարել 90 միավոր ATAGS 155,5 մլն դոլար արժողությամբ։ Բացի այդ, Հայաստանին փուլ առ փուլ պետք է մատակարարվի եւս 84 հաուբից։ Նշվում է, որ Bharat Forge-ը նախատեսում է ժամանակից շուտ հրետանային համակարգեր մատակարարել Հայաստանին: