Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ Իրանի համար դեպի ԵԱՏՄ շուկա.ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Երևանում դպրոցներից մեկից 15-ամյա աշակերտը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի մեկնի Բաքու՝ COP29-ին մասնակցելու. BBC Փորձում են իրականացնել պլան Բ-ն․ Ի՞նչ կա Անդրանիկ Քոչարյանի մտքին․ «Կարճ ասած» Ողջ աշխարհի քրիստոնյաներն աղոթք կբարձրացնեն հանուն Հայաստանի և հայրենազրկված արցախահայերի Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանին հանգիստ չեն տա. Լևոն Քոչարյան Բանակում խաղաղ պայմաններում մահվան դեպքերի գերակշիռ մասը ուղղակիորեն կապված չէ զորամասում տեղի ունեցածի հետ. փոխնախարար Հայտնի է, թե ինչն է եղել ԱԺ շենքում նախկին պատգամավորի ու անվտանգության աշխատակիցների միջև տեղի ունեցած քաշքշուկի պատճառը Գործադիրը կրկին մեկ անձից գնում կկատարի՝ այս անգամ Ակադեմիական քաղաքի համար Նիկոլի գալով Ադրբեջանը «ջեքփոթ» է բռնել. Լևոն Քոչարյան Երևանը դեռ Բաքվից չի ստացել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկի պատասխանը. ԱԳՆ խոսնակ

Մ-23 ԵԱ․ Ռուդոլֆ Գարբոյանը հաղթեց ադրբեջանցուն եւ նվաճեց տիտղոսըԳազայում մահացել է ՑԱԽԱԼ-ի զրահատանկային բրիգադի հրամանատարըԱրագածավան-Գետափ ճանապարհին բախվել են «Audi»-ն և «Nissan»-ը, ինչից վերջինում հրդեհ է բռնկվել«Զոդի կամրջի» ոլորապտույտ հատվածում ավտոբուսի դուռը բացվել է, 2 երեխաներն ու ծնողը վայր են ընկել17-ամյա Էլեն Բադալյանը ստիպել է «Ну-ка, все вместе» շոուի ժյուրիի 100 անդամներին ոտքի կանգնել (տեսանյութ)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՀոկտեմբերի 21-ից 27-ը ե՞րբ կլինեն մագնիսական փոթորիկներ և ովքե՞ր պետք է զգուշանանԻրանը սկսել է պատնեշ կառուցել իր սահմաններինՀայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ Իրանի համար դեպի ԵԱՏՄ շուկա.ԻԻՀ-ում ՀՀ դեսպանԵրևանում դպրոցներից մեկից 15-ամյա աշակերտը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոցԱվտոկռունկը կողաշրջվել է շինության վրա. տուժածներ չկանՎանաձորում մի քանի մանկապարտեզ են թալանելԻրանցի մարզիկը դեսպանությանն է հանձնել իր մեդալը՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհված Արթուր Սուքիասյանի Ադրբեջանում զինծառայող է մահացելԻմ ու Լևոնի ծանոթությունը. Սիրուշոն տեսանյութ է հրապարակելՀայաստանը չի մասնակցի Տաջիկստանում անցկացվող «Ռուբեժ-2024» զորավարժություններինԻրանն արձագանքել է Նաթանյահուի տան վրա հարվածի առիթով Իսրայելի մեղադրանքներին և սպառնալիքներինԲացահայտվել է հավի և ձվի մասին հնագույն հանելուկըԿլիմայի համաժողովն օգնում է Ադրբեջանի բռնապետական ռեժիմին. The Washington PostԱյս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համարԱնհանդուրժողականության և թշնամանքի մթնոլորտի թունավոր պտուղները. և ո՞վ է այս ամենից դժգոհումՓաշինյանը գյուղացիներին առաջարկեց ճանապարհին ջուր ծախել, բայց ՀԴՄ կտրոնովԴուք կարող եք 250 միլիոն դրամով գնել Կառավարությունից, համաձայն ե՞ք. Փաշինյանը ծառայողական մեքենան վաճառքի՞ է հանելՍևանի ափի ճեմուղին չկա, բայց գումարներն արդեն հատկացվել ենՔՊ-ական տիկնայք «բզկտել են» արդարադատության նախարարի պաշտոնակատարինԲարեկեցություն խոստացած Փաշինյանը գյուղացիներին առաջարկում է փողոցում կուկուռուզ վաճառելՀաճախ թռչող ուղեւորների հարկը կարող է դանդաղեցնել գլոբալ տաքացումը և հավաքել 64 միլիարդ եվրոԿանգնած աշխատանքի գրասեղանները չեն նվազեցնում ինսուլտի և սրտի կաթվածի վտանգը և կարող են հանգեցնել այլ հիվանդությունների զարգացման«Փյունիկ»․ «Նոայի» սկաուտները «որսի են ելել» մեր մարզադպրոցի սաների նկատմամբԳիտնականներ. մարդիկ հարմարվել էին վերջին սառցե դարաշրջանին, ինչպես գայլերն ու արջերըՆԱՏՕ-ի միջամտությունը ռուս-ուկրաինական հարաբերություններին անթույլատրելի է. Գերմանիայի կանցլերՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի մեկնի Բաքու՝ COP29-ին մասնակցելու. BBC Գիտնականները պարզել են, թե ինչու են ոմանք չափազանց սուր արձագանքում չլփոցին, խշխշոցին, խռմփոցին և ծամելունԻտալիայի Ա Սերիայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստներն ՝ ըստ Transfermarkt-իCOP–29–ի կազմակերպիչները պատրաստ են ցանկացած մակարդակի հյուրեր ընդունել ՀայաստանիցՄոտ 3,5 միլիոն դոլար պարգևավճար՝ վատ աշխատանքի համարԼույս աշխարհ եկավ մի հրաշք, որն իր ընտանիքում 12-րդ երեխան է. «Գրիգոր Նարեկացի» ԲԿՀայաստանում խորհրդարանական ընտրություններ լինելու դեպքում հարցվածները հիմնականում կընտրեին ՔՊ-ին, ԲՀԿ-ին և «Հայաստան» դաշինքին. սոցհարցման արդյունքներՄարդկությունը պատմության մեջ առաջին անգամ հավասարակշռությունից հանեց ջրի գլոբալ բոլորաշրջանը. զեկույցԹուրքիայի հյուրանոցներից մեկում հրդեհ է բռնկվել. հրշեջներին չի հաջողվում մեկուսացնել կրակըԴեռևս որոշում չեմ կայացրել իմ ապագայի վերաբերյալ. ԳվարդիոլաԻրավապահներն ու ուժայինները չպետք է թմրանյութ օգտագործեն, նրանց պետք է թեստավորել. Ագնեսա Խամոյան«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեցՍկանդալ՝ Երևանի թիվ 18 դպրոցում. Ըստ ծնողի՝ ՆԶՊ ուսուցիչը իր երեխային ծեծել է և անվանել է թուրքԱրտերկրից չեկան բանակում ծառայելուց. Փաշինյանը խաբել է մաս 234«Չաղ Ռուստամի» գործը դատարան կմտնի, բայց կրակ արձակածներին դեռ փնտրում ենՔՊ-ականն առաջարկում է խստացնել թմրանյութերի ապօրինի շրջանառության համար նախատեսված պատիժըՓորձում են իրականացնել պլան Բ-ն․ Ի՞նչ կա Անդրանիկ Քոչարյանի մտքին․ «Կարճ ասած»Պետք է այնպես անենք, որ Հրվ. Կովկասում խնդիրները լուծվեն խաղաղ ճանապարհով. Իրանի ԱԳ նախարարը՝ Թուրքիայում «3+3»-ի նիստից առաջՀանրապետությունում ցերեկվանից սկսած ցիկլոնը կկորցնի իր ուժը. օդի ջերմաստիճանը կնվազի ևս 4-6 աստիճանով
Հայաստան

2023թ. առաջին եռամսյակում կառավարությունը թերակատարել է ՊՆ կարևոր ծրագրերի իրականացումը․

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է 2023թ. առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվությունը.

«Հաշվետվության վերլուծությունը ցույց է տվել, որ 2023թ. առաջին եռամսյակում ծրագրվածի համեմատ արձանագրվել է բյուջեի ծախսերի էական թերակատարում՝ 23.5%-ով կամ 130.1 մլրդ դրամով։ Ընդ որում, թերակատարվել են ինչպես ընթացիկ, այնպես էլ կապիտալ ծախսերը՝ համապատասխանաբար 13.4 և 69.2 տոկոսով։ Առաջին եռամսյակի ճշտված ծրագրի նկատմամբ պետական բյուջեի ծախսերի թերակատարման ընդհանուր գումարի 46.8%-ը բաժին է ընկել ընթացիկ ծախսերին, 53.2%-ը` ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններին։ Այս համատեքստում հարկ է նշել, որ կապիտալ ծախսերը 2023թ. առաջին եռամսյակում 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 18.2%-ով և կազմել 30.4 մլրդ դրամ: Կապիտալ ծախսերի կատարողականը կազմել է ընդամենը 30.8%։ Կատարողականի նման ցածր ցուցանիշը ցույց է տալիս, որ կապիտալ ծրագրերի կառավարումն ու իրականացումը կառավարության համար շարունակում է մնալ չլուծված լուրջ հիմնախնդիր։

Կապիտալ ծախսերի՝ ծրագրից նման մեծ շեղումը և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազումը հիմնականում պայմանավորված է ՀՀ պաշտպանության նախարարության շենքային պայմանների բարելավման միջոցառման ծախսերի թերակատարմամբ։ Դրանք 2023թ. առաջին եռամսյակում կազմել են 19.5 մլրդ դրամ և 67.9%-ով զիջել են ծրագրային ցուցանիշին։ Ավելին, դրանք 28.9%-ով փոքր են նույնիսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Բացի այդ, 2023թ. առաջին եռամսյակում կառավարությունը թերակատարել է նաև 2023թ. պետական բյուջեով նշված ժամանակահատվածի համար նախատեսված ծրագրերի իրականացումը։ Նախատեսված 164 ծրագրերից առաջին եռամսյակում փաստացի միջոցներ են օգտագործվել թվով 154 ծրագրերի գծով, իսկ ծախսերի կատարողականի ընդհանուր շեղումը կազմել է շուրջ 130 մլրդ դրամ։ Ընդ որում, ծրագրային դասակարգմամբ բյուջետային ծախսերի կատարողականի ուսումնասիրությունը ցույց է տալիս է, որ, այս առումով ևս, «առաջամարտիկը» պաշտպանական համակարգն է՝ պլանից ամենից ավելի էական շեղում՝ 46.8%-ով կամ 52.6 մլրդ դրամով, արձանագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության պատասխանատվության տակ գտնվող ծրագրերի գծով (2023թ. առաջին եռամսյակի ճշտված պլանով նախատեսված 112.3 մլրդ դրամի ծախսերի փոխարեն)։ Բացի այն, որ արձանագրվել է ՊՆ պատասխանատվության տակ գտնվող ծրագրերի իրականացման խիստ ցածր կատարողական, փաստացի ծախսերը նույնիսկ 12.8%-ով պակաս են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Ի դեպ, 2023 թվականի պետական բյուջեն ներկայացնելիս կառավարությունը բազմիցս շեշտում էր պաշտպանական ծախսերի՝ բյուջեով նախատեսվող աննախադեպ աճը։

Փաստորեն՝ չնայած ծրագրերի գծով բյուջեով նախատեսվել և հատկացվել է գումար, այնուամենայնիվ, դրանք ամբողջությամբ կամ մասնակիորեն չեն իրականացվում, ինչն առաջին հերթին պատկան մարմինների ոչ բավարար արդյունավետ աշխատանքի վկայությունն է: Մասնավորապես, վերջին տարիներին սովորական է դարձել կապիտալ ծախսերի թերակատարումը, ինչը վկայում է ՀՀ կառավարության կողմից պլանավորված ծախսերն ամբողջությամբ և սահմանված ժամկետում կատարելու անընդունակության մասին։ Այս փաստն առավել մտահոգիչ է հատկապես ՀՀ պաշտպանության նախարարության պատասխանատվության տակ գտնվող ծրագրերի թերակատարման համատեքստում։ Մինչդեռ, ներքին պահանջարկի ներկայիս կտրուկ աճի և անվտանգային խնդիրների պայմաններում կառավարությունից ակնկալվում է այնպիսի միջոցառումների իրականացում, որոնք միտված են առաջարկի ավելացմանը։ Իսկ դա, միանշանակ, ենթադրում է մեծածավալ նպատակային կապիտալ ծախսերի կատարում։ Ընդ որում, 2023թ. առաջին եռամսյակում կապիտալ ծախսերի նման թերակատարումը վտանգավոր ազդակ է. մասնավորապես, արձանագրված փաստը հիմք է տալիս ենթադրելու, որ դրանք ամենայն հավանականությամբ կթերակատարվեն նաև տարեկան կտրվածքով: Մինչդեռ, 2023թ. բյուջեի նախագիծը ներկայացնելիս կառավարությունը՝ որպես դրա կարևոր արժանիք, նշում էր աննախադեպ ծավալի կապիտալ ծախսերի պլանավորումը»։