Չինաստանի վերջին կայսեր ժամացույցը աճուրդում վաճառվել է ռեկորդային 6,2 մլն դոլարով

Հոնկոնգում 6,2 մլն դոլարով աճուրդում վաճառվել է Patek Philippe Reference 96 Quantieme Lune ձեռքի ժամացույցը, որը պատկանել է Չինաստանի վերջին կայսր Պու Իին։ Կառավարիչը դրանք փոխանցել է իր թարգմանիչ Գրիգորի Պերմյակովին, երբ նա 1945-50-ական թվականներին գտնվում էր խորհրդային բանտում, գրում է Reuters-ը։
Պու Ին ծնվել է 1906 թվականին եւ պետությունը գլխավորել երկու տարեկանում։ Երկրորդ համաշխարհային պատերազմում Ճապոնիայի պարտությունից հետո Կարմիր բանակը նրան գերեվարել է։ Նա գտնվել է Խաբարովսկի ճամբարում եւ 1950 թվականին վերադարձվել Չինաստանին՝ երկրում կոմունիստական իշխանության հաստատումից հետո։
Պու Ին մահացել է 1967 թվականին քաղցկեղից։ Նրա կենսագրությունը հիմք է հանդիսացել իտալացի ռեժիսոր Բերնարդո Բերտոլուչիի «Վերջին կայսրը» օսկարակիր ֆիլմի համար։
Պու Իի Patek Philippe-ը դարձել է պատմության մեջ ամենաթանկ կայսերական ժամացույցը: